«Սիմեոն Լեհացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
==Առաջին ճանապարհորդությունը==
[[File:Simeon Lehatsi, Ughegrutyun.jpg|thumb|mini|300px|աջից|Հատված Սիմեոն Լեհացու «Ուղեգրություն» ձեռագրից]]
Նա վաղուց երազում էր ճանապարհորդել աշխարհում, ուխտագնացության գնալ այն սրբավայրերը, որոնց մասին լսել կամ կարդացել էր: Մեծապես ցանկանում էր տեսնել նաև [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ը: Եվ այս վաղեմի փափագը սկսում է իրագործել 24 տարեկանում՝ 1608-1619 թվականներին ճանապարհորդելով Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի երկրներումերկրներոով, այցելելով Հայաստան:
Դուրս գալով [[Լվով]]ից, միանում է [[Կոստանդնուպոլիս]] մեկնող մի քարավանի: Այնտեղից մտադիր էր անցնել [[Երուսաղեմ]]: Սակայն իր ծրագրածից ուշ հասնելով Կոստանդնուպոլիս, իմանում է, որ [[Ալեքսանդրիա]] ու Երուսաղեմ գնացող նավն արդեն մեկնել է, և ճարահատյալ վեց ամիս մնում է այստեղ՝ ապրելով Գրիգոր պատրիարք Կեսարացու տանը: Այստեղ ծանոթանում է Սիմեոն Մովսես Տաթևացուն (հետագայի կաթողիկոս) և Ազարիա Սասնեցուն: Ուսում առնելով այս երեք այրերից, ստանում է դպիրի աստիճան: Ազարիա Սասնեցու խնդրանքով ընդօրինակում է [[Մխիթար Գոշ]]ի «Դատաստանագիրքն» ու «Կանոնագիրքը»:
1609 թվականի վերջերին հանդիպում է Կոստանդնուպոլիս ժամանած Մկրտիչ Խարբերդցուն, ով նպատակ ուներ այցելելու Մարմարա և Էգեյան ծովերի ափերին հաստատված հայ գաղթականներին, և Սիմեոն Լեհացուն առաջարկում է ուղեկցել իրեն: Նա խոստանում է, որ ետդարձին Սիմեոնին իր հետ կհասցնի մինչև [[Խարբերդ]], որը միայն 5 օրվա ճանապարհ էր հեռու [[Մուշ]]ից: Սիմեոնը համաձայնում է և նրա Մկրտիչ Խարբերդցու հետ անցնում [[Եփեսոս]]-Մանիսա-[[Իզմիր]]-Կելիոպոլի-Թեքիրտազ-[[Նիկիա]]-Իզմիդ գծով: Այս ճանապարհորդությունը տևում է մեկ ու կես տարի: Սակայն վերադարձից հետո Խարբերդի ճանապարհը խիստ վտանգավոր էր դարձել՝ երկրում առկա խժդժությունների պատճառով, և հրաժարվում է Մուշ հասնելու մտքից: