«Սիմեոն Լեհացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
 
==Կյանքի վաղ շրջանը==
[[File:Zamość - kamienice ormiańskie.JPG|thumb|mini|350px|ձախից|Զամոսցայի հայկական տները]]
16-րդ դարում [[Լեհաստան]]ն ուներ հայկական մեծ գաղթօջախ, որը ձևավորվել էր դեռ [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունյաց թագավորության]] [[Անի]] մայրաքաղաքի կործանումից հետո քաղաքացիների մեծ մասի գաղթի պատճառով դեպի Լեհաստան: Ժամանակի ընթացքում այն հետզհետե ավելի էր ստվարացել: Սիմեոնի հայրը՝ մահտեսի Մարտիրոսը և մայրը՝ Դոլվաթ խաթունը, հավանաբար 1580-ականներին, իրենց ազգականների հետ Լեհաստանի [[Զամոսցա]] նորաշեն գյուղաքաղաքն էին գաղթել Կաֆայից ([[Թեոդոսիա]]): Մարտիրոսն ու Դոլվաթն ունենում են երկու որդի՝ Հովհաննես ու Սիմեոն, և երկու դուստր՝ Ջուհար և Հռիփսիմե: Հովհաննեսը մահանում է վաղ տարիքում:
Սիմեոնը ծնվել է նույն Զամոսցա քաղաքում 1584 թվականին: Երկու տարեկան հասակում մայրը մահացել է, և քույրերից Ջուհարն է, որ մայրական խնամք է տարել փոքրիկ Սիմեոնի նկատմամբ: Թեև հայրը՝ մահտեսի Մարտիրոսն աղքատ է եղել, սակայն հոգ է տարել որդու կրթության մասին, և Սիմեոնը սովորել է տեղի հայկական վարժարանում՝ աշակերտելով տաղերգու և գրիչ Հակոբ Թոխաթեցուն:
Տող 25 ⟶ 26՝
==Գրական գործունեությունը և մահը==
[[File:Simeon Lehatsi, Ughegrutyun 1.jpg|thumb|mini|300px|ձախից|Սիմեոն Լեհացու «Ուղեգրության» առաջին էջը]]
Սիմեոն Լեհացու առավել արժեքավոր երկասիրությունն է «Ուղեգրությունը», որն իր ձևով ու բովանդակությամբ եզակի երևույթ էր միջնադարյան գրականության մեջ ընդհանրապես: «Ուղեգրության»՝ բավականին լավ պահպանված ձեռագիրը, որ բաղկացած է 396 էջից, պահվում է Լվովի Համալսարանի Մատենադարանում՝ մի շարք հայերեն մատյանների հետ: Սիմեոն Լեհացուն հետաքրքրում են ոչ միայն երկրներն ու ժողովուրդները, այլև տեսարժան վայրերն ու մարդկանց կենցաղը: Բայց, ազգությամբ լինելով հայ, նաև մեծապես հետաքրքրված էր օտար ափերում բնակություն հաստատած հայերով և նա հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում հայկական գաղթավայրերի, Հայաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի մասին, անդրադառնում Հայ եկեղեցու պատմությանը: Նա, ինչպես 15-րդ դարի հայ ճանապարհորդ [[Մարտիրոս ԵրզնկացինԵրզնկացի]]ն, նկարագրում իր այցելած եկեղեցիներն ու վանքերը, ներկայացնում եպիսկոպոսներին ու այլ հոգևորականների և պատմում եկեղեցու վիճակի և դպրոցական գործի մասին:
Սիմեոն Լեհացու հաջորդ գիրքը «Տարեգրությունն» է, որը նախորդի շարունակությունն է: Այս մատյանում Լեհացին շարադրել է Լեհաստանի[[Լեհաստան]]ի պատմության 1623-1635 թթ. կարևորագույն իրադարձությունները, մեծ տեղ հատկացնելով նաև լեհահայ համայնքին ու այնտեղ ծագած դավանաբանական խնդիրներին: Այստեղ պատմում է նաև սուլթան Մուրադի՝ [[Երևան]] կատարած արշավանքի ու պարտության մասին:
Հայ եկեղեցու պատմության ուսումնասիրման համար ուշագրավ է «Վիպասանություն» երգիծական պոեմը, որը զետեղվել է [[Ղևոնդ ԱլիշանիԱլիշան]]ի հրատարակած «Կամենից. Տարեգիրք…» երկում, 1896 թվականին: Այդ ստեղծագործությունն ուղղված է կաթողիկե գաղափարախոսության և Լեհաստանի հայկական համայնքի հոգևոր առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի դեմ:
Սիմեոն Լեհացին ընդօրինակել է բազմաթիվ ձեռագրեր, որոնցից պահպանվել են միայն 12-ը: Պատմական մեծ արժեք ունեն նրա հիշատակարանները: [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցու]] «Մեկնութիւն Հնգամատենին» գրքի ընդօրինակման Հիշատակարանում (1636 թ.) Սիմեոն Լեհացին նկարագրել է Մելիքսեդեկ աթոռակից կաթողիկոսի [[Լվով]] ժամանելու, Նիկոլ Թորոսովիչին առաջնորդ կարգելու և այդ ամենի հետ կապված իրադարձությունները: Ըստ Սիմեոն Լեհացու՝ սեփական պետականոթյան բացակայության պայմաններում հայերի գլխավոր խնդիրը գոյատևումն է՝ մայրենի լեզվի, դպրոցի, Հայ առաքելական եկեղեցու ավանդույթների և ինքնուրույության պահպանմամբ:
Այս և հակակաթողիկե հայացքների համար Սիմեոն Լեհացին հալածվել է ու բանտարկվել: Մահացել է [[1637]] թվականին Լվով քաղաքում: