«Դիցաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝ )
Տող 3.
== Դիցաբանության ձևավորումը ==
Դիցաբանության ձևավորման համար կարևոր նշանակություն են ունեցել [[ֆետիշիզմ]]ը, տոտեմիզմը և [[ոգեպաշտություն]]ը։ Սկզբնական շրջանում դիցաբանությունը ըստ էության ձուլվել է այդ պատկերացումներին, հանդես եկել դրանց մեջ։ Հետագայում, հասարակության զարգացման ընթացքում, աստիճանաբար առաջացել է դիցաբանական ավելի բարձր աստիճանի վերացարկում, կազմավորվել են տարբեր ժողովուրդների մարդակերպ աստվածների համազգային դիցաբանները։ Նյութական անհավասարության մեծացմանն ու դասակարգերի առաջացմանը զուգընթաց ավելի է խորացել գլխավոր և երկրորդական աստվածների տարբերությունը, ընդգծվել նրանց նվիրապետությունը։ Աստվածները և կիսաստվածները (հերոսները) մարմնավորելով բնության որևէ տարերք, միաժամանակ ձեռք են բերել հասարակական-բարոյական նշանակություն՝ խորհրդանշելով չարի ոչնչացումը, բարին, գեղեցիկը, հերոսականը, հասարակական կարգը։
 
[[Պատկեր:Anahit.png|250px|մինի|ձախից|Անահատի բրոնզեձույլ արձանը]]
Այդ գաղափարներն են արտահայտում բաբելական Մարդուկը, հնդկական Ինդրան, հունական [[Զևս]]ը, [[Պրոմեթևս]]ը, [[Աֆրոդիտե]]ն, Հերակլեսը, հայկական Վահագնը, Հայկը, Անահիտը ևն։ Վաղ դասակարգային հասարակարգում դիցաբանությունը դարձել է կրոնական, սոցիալ-քաղաքական, գեղագիտական, բարոյական և փիլիսոփայական գաղափարների արտացոլման այլաբանական ձև։ Սակայն հետագայում, բնության և հասարակության օրինա–չափությունների ճանաչմանը զուգընթաց, դիցաբանությունը աստիճանաբար տեղը զիջել է հասարակական գիտակցության մյուս ձևերին։ Գրեթե բոլոր ժողովուրդներն էլ ունեցել են դիցաբանական զանազան ըմբռնումներ, վերացարկման ու զարգացման տարբեր աստիճաններում գտնվող դիցաբանություններ։ Տարևան ժողովուրդների դիցաբանական պատկերացումները հաճախ ազդել են միմյանց վրա, խիստ տեղային, տարերային, պարզունակ համոզմունքներից անցում է կատարվել ավելի համապարփակ արժեք ներկայացնող գաղափարներին։ Համաշխարևային դիցաբանության կատարյալ, դասական արտահայտությունը հունականն է այն ժամանակին գրառվել Է, ստացել համակարգված, ամբողջական բնույթ։ Բոլոր ժամանակների, հատկապես անտիկ արվեստագետների ու գրողների ստեղծագործություններում արտացոլվել են դիցաբանական կերպարներն ու առասպելները։
[[Պատկեր:Statue of Zeus (Hermitage) - Статуя Юпитера.jpg|250px|մինի|աջից|Զևսի արձանը]]
Տող 9.
Հիրավի, պատմականորեն դիցաբանությունը աղերսներ ունի նախնական կրոնների հետ (և պարունակում է կրոնի որոշ տարրեր)։ Տեսականորեն այս ընդհանրությունը բացատրվում է նրանով, որ և՝ դիցաբանությունը, և՛ կրոնը մարդու վրա իշխող արտաքին ուժերի երևակայական արտացոլումն են։ Դիցաբանության և կրոնի աղերսների վկայությունն է նաև այն, որ դիցաբանական մտածողության, աշխարհի դիցաբանական իմաստավորման ու գնահատականի հետ է կապվել նաև աստվածների պաշտամունքը, մարդիկ կառուցել են աստվածներին նվիրված տաճարներ, կանգնեցրել նրանց արձանները, զոհեր մատուցել, կազմակերպևլ հատուկ տոնախմբություններ։ Դցաբանության քննական վերլուծությունը կապված է փիլիսոփայական մտածողության ձևավորման հետ ([[Քսենոփոն]], [[Պլատոն]], [[Արիստոտել]] և, հատկապես, Եվգեմերոս), երբ մշակվել են այլաբանական մեկնողական մեթոդի սկզբունքները։ Այս մոտեցումը հայ իրականության մեջ շարունակել են Մար Աբաս Կատինա Մծուրնեցին, [[Եզնիկ Կողբացի]]ն, Եղիշեն, [[Մովսես Խորենացի]]ն, [[Գրիգոր Մագիստրոս]]ը և ուրիշներ։ Դիցաբանության գիտական ուսումնասիրությունն սկսվել է Վերածննդի շրջանում։ Դիցաբանության պատմական ըմբռնումը 18-րդ դարում առաջադրել է իտալացի փիլիսոփա Զ․ Վիկոն։ Դիցաբանության ուսումնասիրության, պատմամշակութային արժեքի վերհանման գործում ներդրում ունեն Ջ․ Մակֆերսոնը, Յո․ Տևրդերը և ռոմանտիզմի ու դիցաբանական դպրոցի (19-րդ դար) ներկայացուցիչները։ Արդի բուրժուական տեսությունները դիցաբանությունը․ բացատրում են մարդկանց հոգեբանական, սեքսուալ, մտավոր, կրոնական, գիտական ն նման գործողություններով ու ունակություններով։ Մինչդեռ մարքսիզմը դիցաբանությանը համարում է մշակութային-պատմական երևույթ և դրա առաջացումն ու զարգացումը հիմնավորում է սոցիալ տնտեսական այն պայմաններով, որոնցում առաջանում է հոգևոր մշակույթը, այդ թվում նաև դիցաբանությունը։
[[Պատկեր:Վիշապաքաղ.jpg|250px|մինի|ձախից|Վահագնի արձանը Երևանի մոտակայքում]]
 
== Հայկական դիցաբանություն ==
Համաշխարհային դիցաբանության մեջ ուրույն տեղ ունի նաև հայկական դիցաբանությունը։ Դարեր գոյատևած հայկական դիցաբանությունը իր կնիքն է թողել մարդկանց մտածողության, աշխարհայացքի ձևավորման վրա։ Այդ իսկ պատճառով հայերի դիցաբանական ըմբռնումները գոյատևել են նաև քրիստոնեության շրջանում։ Բացառիկ արժևք ունեն հայկական դիցաբանությանը վերաբերող այն կցկտուր տեղե–կությունները, որոնք պահպանվել են Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Զենոբ Գլակի, Փավստոս Բուզանդի և ուրիշ հայ ու օտար (Մտրաբոն, Պլուտարքոս) մտածողների ու պատմիչների աշխատություններում։ Հայերի կոսմոգոնիական, դիցաբանական հնագույն պատկերացումների մասին գաղափար է տալիս նաև «[[Սասունցի Դավիթ]]» էպոսը։ Ըստ Մ․ Աբեղյանի և Հ․ Օրբելու, Ծովինարի, Սանասարի, Քուռկիկ Ջալալիի, Մեծ ու Փոքր Մհերների և Դավթի կերպարներում առկա ևն կոսմոգոնիական տարրեր, նրանք երկնային երևույթների, ամպրոպի (կայծակի) աստվածության տարբեր մարմնավորումներն են։ [[19-րդ դար]]ից սկսվել է հայկական դիցաբանության ուսումնասիրությունը (Ղ․ Ինճիճյան, Մ․ Թաղիադյան, Ղ․ Ալիշան, Մ․ Էմին, Կ․ Կոստանյան, Տ․ Գելցեր, Ա․ Կարիեր, Ֆ․ Վինդեշման և ուրիշներ)։ Մ․ էմինը, հետագայում նաև Գ․ Ղափանցյանը, Մ․ Աբեղյանը ն այլ մտածողներ հայկական դիցաբանության ծագումն ու զարգացումը բացատրել են բուն Հայաստանի և Առաջավոր Ասիայի ժողովուրդների հոգևոր մշակույթի և դիցաբանական ըմբռնումների զարգացման ընդհանուր օրինաչափությամբ։