«Ականջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 33.
Մարդու ականջն ընկալում է միայն 16-ից մինչև 20000 հց հաճախության տատանումներ՝ չնայած որոշ պայմաններում նաև գերձայնային հաճախությունները։ Քանի որ ձայնն արագ և բարձր է հասնում այն ականջին, որն ավելի մոտ է [[ձայն]]ի աղբյուրին, ուստի հեշտ է որոշել դրա ուղղությունը։
 
Հավասարակշռության օրգանը ([[անդաստակային ապարատ]]) բաղկացած է տարբեր հարթություններում տեղակայված 3 կիսաշրջանաձև խողովակներից, ինչպես նաև 2 պարկիկից։ Խողովակներում և պարկիկներում կան [[նյարդային բջիջներ]], որոնք գրգռվում են տարածության մեջ տեղաշարժվելիս, ինչպես նաև գլխի կտրուկ շարժումների ժամանակ։ ԱՆդաստակայինԱնդաստակային ապարատի վիճակը բնականոն պայմաններում տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Որոշ մարդկանց մոտ այն հեշտությամբ է գրգռվում, և նման դեպքում մարդը վատ է տանում [[ավտոմեքենա]]յով երկարատև ճանապարհորդությունը կամ [[նավարկություն]]ը։ Այլ դեպքերում, ինչպես նաև հատուկ մարզումների ժամանակ, անդաստակային ապարատը թույլ է ընկալում նույնիսկ այնպիսի ուժեղ գրգիռներ, որոնց ազդեցությանը ենթարկվում է [[օդաչու]]ն [[ինքնաթիռ]]ում կամ [[տիեզերանավ]]ում։ Անդաստակային ապարատը կապված է [[աչք]]ի շարժումներ, [[սիրտ|սրտի]] կծկումներ, [[քրտնարտադրություն]] և այլ ֆունկցիաներ կատարող [[նյարդեր]]ի հետ, ուստի ուժեղ գրգռման, օրինակ՝ ներքին ականջի բորբոքման, այսպես կոչված, [[լաբիրինթաբորբ]]ի ժամանակ կարող են առաջանալ [[անոթազարկ]]ի փոփոխություն, քրտնոտություն, [[սրտխառնոց]], [[փսխում]], աչքերի յուրօրինակ շարժում։
 
== Ձայնի ընկալումը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ականջ» էջից