«Բերուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
 
== Տարածում ==
[[Պատկեր:glamorgan.jpg|աջից|200px]]
Երկրի մակերևույթի կարծր ապարներից անջատված բոլոր մասնիկները քշվում և կուտակվում են այլ վայրերում՝ նստվածքի ձևով։ Այդ քերուկները շրջապատող միջավայրերը բազմազան են, և դրանով որոշվում է նստվածքի բնույթը։ Բարենպաստ պայմանների դեպքում նստվածքներն, ի վերջո, կարող են վերածվել նոր նստվածքային ապարների։ Բերուկը կուտակվում է զառիվեր լեռնալանջերին, հարթ գետահովիտներում, ծովեզրերի առափնյա ծանծաղուտներում կամ խորը օվկիանոսի հատակին։
 
Տող 13 ⟶ 12՝
 
== Ծովեզրի ձևավորում ==
[[Պատկեր:shotover.jpg|ձախից|200px]]
Ծովեզրերն շարունակ փոփոխվում են։ Ափին զարնվող ալիքների բնույթը պատճառ է դառնում, որ գետաքարերի կույտերն այս ու այն կողմ քշվեն և տեսակավորվեն։ Նույնիսկ ծովափերն ունեն սեզոնային որոշակի շրջափուլեր։ Ամռանն ավազը քշվում է դեպի ափ, իսկ ձմռանը բարձր ալիքները բարձրացնում են ավազն ու տեղափոխում ափից հեռու։
 
== Գետի սանդղավանդներ ==
[[Պատկեր:galarRapadelta-vom-Skierfe.jpg|աջից|175px]]
Երբ ծովի մակարդակը իջնում է, գետը ծանծաղում է, և վարարման նախկին հարթությունը մնում է հոսող գետի մակարդակից վեր։ Այս նոր կտրված ափերը կոչվում են սանդղավանդներ, որոնք կազմված են նախկինում գետի հունը կազմող հին ավազից և խճից։
 
Տող 24 ⟶ 23՝
 
== Ավազի գետեր ==
[[Պատկեր:hun.jpg|մինի|ձախից|200px]]
Գետի թեք հատվածներում գերակշռում է էրոզիան, իսկ տափարակ մասերում՝ բերուկը։ Ոլորանի արտաքին մասում, ուր հոսանքն առավել սրընթաց է, էրոզիայի են ենթարկվում գետի ափերը, իսկ ոլորանի ներքին հատվածում, որտեղ գետը դանդաղահոս է, կուտակվում են նստվածքները։ Այդպիսով, ոլորապտույտ գետերը ստեղծում են լայն, հարթ հովիտներ՝ վարարման հարթություններ, որոնք կազմված են բերուկներից։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բերուկ» էջից