«Արշակ Ադամյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Արշակ Ադամյան.png|thumb|250px|]]
'''Արշակ Աբգարի Ադամյան''' ([[1884]], [[ապրիլի 22]] - [[1956]], [[փետրվարի 17]]) — հայ երաժշտագետ։
 
Ծնվել է [[Բաքու|Բաքվում]], որտեղ ստացել է կրթությունը, հետևել երաժշտության։ Աշակերտել է [[Քրիստափոր Կարա Մուրզա]]յին և Ռեժինսկուն։ Հետագայում երաժշտական ուսումը շարունակել է [[Պետերբուրգ]]ում, որտեղ սովորել է նաև իրավաբանություն և փիլիսոփայություն։ Ապա մմեկնել է [[Բեռլին]]՝ «Շթերն» երաժշտանոցում կատարելագործել է մասնագիտությունը։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո Բաքվի և [[Աստրախան]]ի համալսարաններում դասավանդել է փիլիսոփայություն։ [[Թիֆլիս]]ում մոտ երկու տարի վարել է Հայարտան նախագահի պաշտոնը։ 1924-ին նշանակվել է Երևանի կոնսերվատորիայի դիրեկտոր և դասախոս։ Նա կազմակերպել կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը, որի առաջին դիրիժորն է եղել։ Երաժշտական գեղագիտություն է դասավանդել Երևանի և [[Լենինգրադ]]ի (այժմ՝ Սանկտ-Պետերբուրգ) կոնսերվատորիայում։