«Նվագախումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (14) oգտվելով ԱՎԲ
չ →‎top: վերջակետների ուղղում, փոխարինվեց: է: → է։ (11)
Տող 1.
'''Նվագախումբ''', երաժշտական ստեղծագործությունը տարբեր գործիքներով համատեղ կատարող երաժիշտների խումբ է:է։
 
Մշտական կազմով նվագախմբերը երևան են եկել [[16-րդ դար]]ում: Ժամանակակից իմաստով նվագախմբերի ձևավորումը կապված է 16–[[17-րդ դար]]երի սահմանագծին բազմաձայն երաժշտության նոր ժանրերի՝ [[օպերա]]յի, օրատորիայի, կոնցերտի սկզբնավորման հետ:հետ։ Նվագախմբերի հնարավորությունների ընդլայնմանը մեծապես նպաստել են կոմպոզիտորներ [[Լյուդվիգ վան Բեթհովեն]]ը, [[Հեկտոր Բեռլիոզ]]ը և [[Ռիխարդ Վագներ]]ը:
 
Նվագախմբերը, ըստ գործիքային կազմի, լինում են միատարր՝ լարային, փողային, հարվածային, նաև խառը՝ տարբեր գործիքներից կազմված, իսկ ըստ նշանակության՝ զինվորական, էստրադային և այլն:այլն։
 
Կատարման ոճով և յուրատեսակ հնչեղությամբ առանձնանում է կամերային նվագախումբը, որը փոքրակազմ է. հիմքը լարային խումբն է՝ գումարած փոքրաքանակ փողային գործիքներ, հին դասական երաժշտության դեպքում՝ նաև կլավեսին:կլավեսին։ Նվագախմբի բարձրագույն ձևը սիմֆոնիկն է, որը կազմված է երաժշտական գործիքների 5 տարբեր խմբերից. լարային գործիքներ՝ ջութակ, ալտ, թավջութակ ու կոնտրաբաս, փայտե փողային գործիքներ՝ ֆլեյտա, կլառնետ, [[հոբոյ]], ֆագոտ, պղնձե փողային գործիքներ՝ փող, [[գալարափող]], տրոմբոն, տուբա, հարվածային գործիքներ՝ թմբուկ, լիտավր, եռանկյունի, քսիլոֆոն, մետաղաֆոն, կսմիթային-ստեղնավոր՝ տավիղ, դաշնամուր, կլավեսին և այլն:այլն։
 
Սիմֆոնիկ նվագախմբի կատարողական հնարավորություններն ընդլայնել են [[20-րդ դար]]ի կոմպոզիտորներ [[Կլոդ Դեբյուսի]]ն, [[Մորիս Ռավել]]ը, [[Ռիխարդ Շտրաուս]]ը, [[Սերգեյ Պրոկոֆև]]ը, [[Դմիտրի Շոստակովիչ]]ը, [[Իգոր Ստրավինսկի]]ն, [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ը, [[Արամ Խաչատրյան]]ը, [[Ավետ Տերտերյան]]ը և ուրիշներ:ուրիշներ։ Ժամանակակից նվագախմբերում ժողովրդական գործիքների՝ մանդոլինի, կիթառի, բայանի, բալալայկայի, թառի, քամանչայի, դուդուկի, դափի, դհոլի առկայությունն ընդարձակել է հնչերանգային հնարավորությունները:հնարավորությունները։ Նվագախումբը ղեկավարում է դիրիժորը:դիրիժորը։
Հայաստանում առաջին սիմֆոնիկ նվագախումբը կազմավորվել է [[1924]] թվականին՝ Երևանի նորաստեղծ կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների «Նարեկացի» ժողովրդական նվագարանների անսամբլի ուժերով:ուժերով։ Նույն թվականին տեղի է ունեցել առաջին սիմֆոնիկ համերգը՝ [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի ղեկավարությամբ:ղեկավարությամբ։
 
[[1925]]–[[1936]] թթվականին [[Երևան]]ում գործել է «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախումբը» (ղեկավար՝ Վարդան Բանի):
[[Հայաստանի Հանրապետություն]]ում գործում են սիմֆոնիկ, կամերային, էստրադային, փողային, Հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ, ժողովրդական գործիքների և բազմաթիվ այլ նվագախմբեր:նվագախմբեր։
 
{{ԴՄՀ}}