«Օպտիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 40.
Լույսի բեկման երևույթը հայտնի էր դեռևս [[Արիստոտել]]ին ([[մ.թ.ա. 350]])։ Օրենքի քանակապես հաստատման փորձը պատկանում է հռչակավոր աստղաբաշխ [[Պտղոմեոս]]ին ([[մ.թ.ա. 120]]), որը ձեռնարկել էր անկման և բեկման անկյունների չափելը։ Նրա բերած չափումների տվյալները շատ ճշգրիտ են։ Պտղոմեոսը հաշվի էր առնում երկրի մթնոլորտում տեղի ունեցող բեկման ազդեցությունը լուսատուների տեսանելի դիրքի վրա (մթնոլորտային ռեֆրակցիա), և նույնիսկ կազմել էր ռեֆրակցիայի աղյուսակները։
 
Սակայն Պտղոմեոսի չափումները վերաբերում էին համեմատաբար փոքր անկյուններին։ Այդ պատճառով [[Պտղոմեոս]]ը հանգեց այն սխալ եզրակացության, որ բեկման անկյունը համեմատական է անկման անկյանը։ Շատ ավելի ուշ (մոտ 1000 թ.) արաբական լուսագետ Ալհազենը (Ալհայթամ) հայտնաբերեց, որ անկման և բեկման անկյունների հարաբերությունը հաստատուն չի մնում, սակայն նա օրենքի ճիշտ արտահայտությունը տալ չկարողացավ։ Բեկման օրենքի ճիշտ ձևակերպումը պատկանում է Սնելիին (1591-1626 թթ.), որը իր չհրապարակված գրքում ցույց տվեց, որ անկման և բեկման անկյունների կոսեկանսնների հարաբերությունհարաբերությունը մնում է հաստատուն, և Դեկարտին, որը իր «Դիօպտիկայում» ([[1637]]) տվեց բեկման օրենքի ժամանակակից ձևակերպումը։ Իր օրենքը [[Դեկարտ]]ը սահմանեց մոտ [[1630]] թվականին։ Հայտնի էր նրան, արդյոք, Սնելիի հետազոտությունները՝ պարզ չէ։
 
Անդրադարձման և բեկման օրենքները նույնպես ճիշտ են որոշ պայմաններ պահպանելու դեպքում միայն։ Այն դեպքում, երբ անդրադարձնող հայելու կամ երկու միջավայրերը իրարից բաժանող մակերևույթի չափերը փոքր են, զգալի շեղումներ են դիտվում նշված օրենքներից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օպտիկա» էջից