«Էմանուել Պիվազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Էմանուել Պիվազյան''' (1920-1995), հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր: == Կենսագրություն ==...»:
 
No edit summary
Տող 1.
'''Էմանուել Պիվազյան''' ([[1920]]-[[1995]]), հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր:
== Կենսագրություն ==
Էմանուել Արզումանի Պիվազյանը ծնվել է 1920 թվականին [[Նոր Բայազետ|Նոր Բայազետում]]: 1937 թվականին ընդունվել Է [[Երևանի պետական համալսարան|Երևանի պետական համալսարանի]] բանասիրական ֆակուլտետ, ունկնդրել համալսարանում դասախոսող հայագիտության հեղինակություններին: Ավարտելուց հետո մի քանի տարի ուսուցչությամբ պարապել, ապա՝ 1947 թվականին ընդունվել Է ասպիրանտուրա՝ հայոց հին և միջնադարյան գրականության մեջ մասնագիտանալու։
== Գիտական հետազոտություններ ==
1941 թվականին տպագրվել է նրա անդրանիկ հետազոտությունը՝ «[[Վահագն|Վահագնի]], Արտավազդի, [[Տորք Անգեղ|Տորքի]] առասպելները և նրանց դրական մշակումները»: Թեկնածուական դիսերտացիայի թեմա է ընտրել [[Մխիթար Գոշ|Մխիթար Գոշի]] գրական ժառանգության քիչ ուսումնասիրված և գիտական հրատարակության կարոտ մասը՝ առակները: Նա իր գլխավոր խնդիրներից մեկն է համարել Գոշի անունով հայտնի առակների գիտական բնագրի կազմումը: Նա միմյանց հետ համեմատել Է ութ ձեոագիր ընդօրինակություն (հնագույնը՝ 1283 թ.), խմբավորել ըստ տեսակի (առասպելականք, բարոյականք, ստեղծականք), օժտել այլընթերցումներով, կցել առարկայական ցանկ և հրատարակել որպես «Գրական հուշարձաններ» մատենաշարի անդրանիկ հատոր (Երևան, 1951): Իսկ հետագայում, 1987 թվականին հրատարակվել է «Մխիթար Գոշի «[[Դատաստանագիրք (Մխիթար Գոշ)|Դատաստանագրքի]]» բանասիրական քննություն» գիրքը:
 
Այդ գրքին հաջորդեցին տաղերգուներին նվիրված հատորները, որոնցից մեկի՝ [[Հովհաննես Թլկուրանցի|Հովհաննես Թլկուրանցու]] աշխատասիրողը դարձյալ Էմանուել Պիվազյանն է (Երևան, 1960)։ Պիվազյանը կատարել է նաև բազմաթիվ գրախոսություններ, դրանցից է «Դիտողություններ «Միջնադարյան տաղերգուներ» գիտական մատենաշարի մասին» գրախոսությունը:
(Երևան, 1960)։ Պիվազյանը կատարել է նաև բազմաթիվ գրախոսություններ, դրանցից է «Դիտողություններ «Միջնադարյան տաղերգուներ» գիտական մատենաշարի մասին» գրախոսությունը:
 
Էմանուել Պիվազյանը կատարել է նաև խմբագրական աշխատանքներ: Նրա և Հ. Անասյանի խմբագրությամբ են լույս տեսել Վ. Հակոբյանի կազմած «Կանոնագիրք հայոց» երկու ծավալուն հատորները, նա էր համալսարանի հայագիտական կենտրոնի հրատարակությունների նախաձեռնողներից մեկն ու խմբագիրը, Ա. Ղանալանյանի «Հայ գրականությունը և բանահյուսությունը» գրքի խմբագրող-ծանոթագրողը: