«Ողբերգություն (ժանր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2), ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 2.
'''Ողբերգություն''' ({{lang-grc|τραγῳδία|tragōdía}}, բառացիորեն՝ «Նոխազերգություն», {{lang-grc2|τράγος}}, tragos - «նոխազ» և {{lang-grc2|ᾠδή}}, ōdè - «երգ» բառերից), թատերախաղի տեսակ, որի մեջ տեղի են ունենում ողբերգական իրադարձություններ, գլխավոր հերոսը կամ հերոսները կործանվում են։ Ողբերգությունը տոգորված է պաթոսով, խիստ լրջությամբ, իրականությունը պատկերվում է առավել սուր կերպով, որպես ներքին հակասությունների կծիկ։ Ողբերգության մեջ առավելապես լարված և հագեցված կերպով բացահայտվում են իրականության խորքային կոնֆլիկտները։ Հերոսը, անհատը, հանուն վեհ և բարձր գաղափարների ելնում է չար ուժերի դեմ, գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար հակադրվում է ճակատագրին, արտաքին աշխարհի որևէ երևույթ(ներ)ին։ Ողբերգության մեջ այդ պայքարն ունենում է կործանարար վախճան, հերոսը անհաջողության է մատնվում, կամ հասնում է հաջողության իր, և/կամ իր մտերիմների, բարեկամների, հարազատների կյանքի գնով, կորցնում է պատրանքները, ճանաչում է իր անցյալի հետ կապված ողբերգական հանգամանքները և այլն։
 
Ողբերգության ներգործությանը հանդիսատեսի վրա առաջին անգամ անդրադարձել է Արիստոտելը իր «Պոետիկա» երկում։ Ըստ հույն փիլիսոփայի, ողբերգությունը, վախի և կարեկցանքի զգացմունքների առաջացման միջոցով հասցնում է հանդիսատեսին [[կատարսիս]]ի`ի՝ այսինքն «մաքրմանը»<ref>Արիստոտել «Պոետիկա», գլուխ VI</ref>։
 
Ողբերգությունը սկզբնավորվել է Հին Հունաստանում՝ [[Աթենք]] քաղաքում։ Դրանք սկզբնապես կատարվել են յուրաքանչյուր տարի որոշակի ժամանակի ընթացքում՝ մարտ ամսին [[Դիոնիսոս]]ին նվիրված տոնախմբության ընթացքում («նոխազերգություն» անունը ծագում է հենց Դիոնիսոսի շքախմբում ընդգրկված այծամարդկանց երևույթից)։ Մեզ են հասել հին հույն նշանավոր ողբերգակներ՝ [[Էսքիլես]]ի, [[Սոփոկլես]]ի և [[Եվրիպիդես]]ի ողբերգությունները։