«Բացատրական բառարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
 
գ) '''Հայերեն բացատրական բառարան''' (հատոր 1-4, Ե., 1944-45). կազմել է [[Ստեփան Մալխասյանց]]ը։ Ընդգրկում է [[հայերեն]]ում (նրա տարբեր փուլերում, նաև [[բարբառ]]ներում) գործածված բառերը. ամբողջացնում, գիտական բառաքննական նոր մակարդակով է ներկայացնում իր իսկ հեղինակի հավաքած, ինչպես և նախորդների բառարանագրած նյութերը։ Օրինակները հիմնականում հեղինակային են։ Ունի հարուստ [[դարձվածաբանություն]]։ բառացանկում ընդգրկված են շուրջ 120 հազար բառ։ [[Փոխառյալ բառ]]երի համար հնարավորին չափ նշվում են ակունքները։
 
դ) '''Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան''' (հատոր 1-4, Ե., 1969-1980), կազմել է ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի հեղինակային կոլեկտիվը, բառարանն ընդգրկում է մոտ 125 հազար բառեր և դարձվածքներ։ Ներառում է նոր գրական հայերենի (արևմտահայ և արևելահայ գրական լեզուների) բառամթերքը։ Նորմատիվ ակադեմիական բառարան է, համակողմանի բառաքննությամբ, գիտական կուռ ապարատով։ Բացատրությունները հագեցված են տեքստային օրինակներով։ Ունի հարուստ դարձվածաբանություն։
 
[[Կատեգորիա:Բառարաններ ըստ տիպի]]