«Գեշտալտ հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
 
Կոֆկայի լաբորատորիայում անցկացված հետազոտությունները երեխաների մոտ ընկալան զարգացման վերաբերյալ ցույց են տվել, որ երեխան ունի անորոշ և ոչ այդքան ադեկվատ պատկերներ արտաքին աշխարհի մասին։ Աստիճանաբար, կյանքի ընթացքում այդ պատկերները տարբերակվում են և ավելի հստակ դառնում։ Այսպես, նորածին երեխաների մոտ կա մարդու անորոշ պատկեր, որի գեշտալտի մեջ մտնում են [[ձայն]]ը, դեմքը, մազերը և բնորոշ շարժումները։ Դրա համար էլ 1-2 ամսական փոքրիկ երեխան կարող է չճանաչել նույնիսկ մոտիկ մարդուն, եթե նա փոխել է [[մազ]]երի ձևը, ծանոթ [[հագուստ]]ը<ref>Коффка К. Основы психического развития // Гештальтпсихология; В. Кёлер. Исследование интеллекта человекоподобных обезьян; К. Коффка, Основы психического развития.— М., 1998.</ref>։։ Սակայն, արդեն առաջին կեստարվա ավարտին այդ անորոշ պատկերը բաժանվում է՝ վերափոխվելով այլ հստակ պատկերների․ դեմքը, որում առանձնանում են ինչպես աչքերի․ բերնի, մազերի գեշտալտները, հայտնվում են և ձայնի, մարմնի պատկերներ։ Զարգանում է և [[գույն]]ի ընկալումը։ Սկզբում, երեխաները ընկալում են շրջապատը միայն որպես գունավոր և անգույն, ընդ որում, ամգույնն ընկալվում է որպես ֆոն, իսկ գունավորը՝ ֆիգուրա։ Աստիճանաբար, գունավորը բաժանվում է տաքի և սառի․ արդյունքում երեխաներն առանձնացնում են արդեն «ֆիգուրա-ֆոնի» մի քանի հավաքներ: Ժամանակի ընթացքում այդ պատկերները նույնպես բաժանվում են. տաքի մեջ առանձնանում են դեղինը և կարմիրը, իսկ սառի մեջ՝ կանաչն ու կապույտը: Այս գործընթացը տեղի է ունենում երկար ժամանակահատվածի ընթացքում, երբ երեխան սկսում է ճիշտ ընկալել բոլոր [[գույն]]երը: Այս կերպ, Կոֆկան եկել է այն եզրակացության, որ ընկալման զարգացման մեջ մեծ դեր է խաղում ֆիգուրա-ֆոնի համադրությունը, որում ցուցադրվում է տվյալ առարկան: Նա ձևակերպել է ընկալման կանոններից մեկը՝ [[տրանսդուկցիա]]ն, որն ապացուցում է, որ երերխաներն ընկալում են ոչ թե գույներն, այլ դրանց կապերը<ref>ГЕШТАЛЬТ – ПСИХОЛОГИЯ. КЕЛЕР, КОФФКА, ЛЕВИН. [http://studopedia.ru/18_29909_geshtalt--psihologiya-keler-koffka-levin.html]</ref>:
[[Պատկեր:Gestalt proximity.svg|250px|մինի|աջից|Մոտիկության սկզբունք. նկարի աջ մասն ընկալվում է որպես երեք սյունակներ]]
 
Երեխաների մոտ ընկալման զարգացումը հետազոտել է գեշտալտ դպրոցի նռրկայացուցիչներից մեկը՝ Հանս Ֆոլկլետը, որը մեծ [[ուշադրություն]] է դարձրել երեխաների նկարների ուսումնասիրմանը՝ ցույց տալով, որ նրանք նկարում սկզբում օգտագործում են 2 նման գեշտալտներ, իսկ ժամանակի ընթացքում տեղի է ունենում նրանց միավորումը և շտկումը <ref name="յարոշ"> Ярошевский М.Г. История психологии.— 3-е изд.— М., 1985</ref> <ref>Возрастная психология. Ганс Фолькельт и исследование детских рисунков. [http://simplepsychology.ru/blog/vozrastnaja_psikhologija_gans_folkelt_i_issledovanie_detskikh_risunkov/2015-12-13-276](ստուգված է 06.02.2016.)</ref>:
[[Պատկեր:Gestalt closure.svg|250px|մինի|աջից|Փակվածության սկզբունք, նկարն ընկալվում է ոչ թե որպես առանձին կտրվածքներ, այլ որպես [[շրջան]] և [[ուղղանկյուն]]]]
 
== Ընկալման գեշտալտ տեսություն ==
Տող 35 ⟶ 37՝
* Տրանսպոզիցիա(վերադաշնակում). ճանաչողական պատկերը հաստատուն է իր կազմի մեջ մտնող տարրերի փոփոխման նկատմամբ: Լավագույն օրինակ է ընկալման կոնստանտությունը (հաստատունությունը): Օրինակ՝ երաժշտության ընկալումը նույնն է տարբեր տոնայնությունների դեպքում:
<ref name="ժդան"></ref> <ref name="քրեստոմատիա"></ref>:
 
 
Գեշտալտիստները չեն մերժում զուգորդումների սկզբունքը՝ գտնելով որ ընկալումը ոչ միայն առանձին զգայությունների զուգորդումն է, այլև կառուցվածքային կազմակերպվածություն, ինչի շնորհիվ մենք կարող ենք տեսնել ամբողջականությունը՝ առանց նրա մասերի կամ տեսնել ամբողջականությունը՝ մեր աչքի առաջ ունենալով նրա բոլոր զգայական հատկանիշները<ref>Шиффман Х.Р. Ощущения и восприятие. 5-е из. СПб. Питер, 2003-928с. ։ ил-(серия «Мастера психологии»).</ref> <ref>Гусев А.Н. Общая психология։ в 7 т։ учебник для студ. Высш. учеб. заведении/под. ред. Б.С. Братуся. т 2. Ощущение и восприятие/ Из. ц. «Академия», 2007-416с.</ref>:
Տող 46 ⟶ 47՝
* Ֆիգուրան ավելի պայծառ է ֆոնի համեմատ. այն ավելի հեշտ է հիշվում և ավելի մեծ ազդեցություն է թողնում մեզ վրա:
 
Ինչպես նշում են Կոֆկան, Ռուբինը, ֆիգուրայի և ֆոնի ընկալման գործում մեծ դեր ունի լուսավորությունը: Ընդ որում, առարկաներից անդրադարձող և [[աչք]]ի ցանցաթաղանթ ընկնող [[լույս]]ը չի փոխվում ժամանակի մեջ, իսկ ձևավորված գեշտալտը՝ մեև ընկալած պատկերը, փոխվում է՝ դառնալով մեկ ֆիգուրա, մեկ ֆոն: Այս փոփոխության հետևանքով փոխվում է նաև տեսողական պատկերը: Ըստ դրա՝ գեշտալտ հոգեբանության սահմաններում ֆիգուրա-ֆոն ֆենոմենի ուսումնասիրումը ցույց է տվել, որ մեր ընկալման դաշտում առկա են [[ֆիզիկա]]յի, [[քիմիա]]յի, [[Կենսաբանություն|կենսաբանության]] խիստ օրինաչափություններ: Ֆիգուրա-ֆոնի տարբերակումը հիմնարար նշանակություն ունի, ուստի դրանց ընկալումը ուսուցման կարիք չունի և կախված չէ մարդու նախկին փորձից: Ավելին, հնարավոր չէ պատկերացնել մի ֆիգուրա՝ առանց ֆոնի, ճիշտ է նաև հակառակը. ֆոնը մեր ընկալման մեջ չի կարող ինքնուրույն հանդես գալ: Ֆոնը մեծ դեր ունի ճանաչողական պատկերի ձևավորման գործում. դա այն ընդհանուր մակարդակն է, որի վրա հանդես է գալիս ֆիգուրան <ref>Jörgen L. Pind. Edgar Rubin and Psychology in Denmark: Figure and Ground. Berlin: Springer, 2014. 228 pp.</ref>:
[[Պատկեր:Facevase.png|250px|մինի|աջից|Ռուբինի գավաթը. [[Ընկալում|ընկալման]] երկիմաստություն՝ ֆիգուրա-ֆոնի համադրությամբ պայմանավորված:]]
:
 
Այսպիսով, ֆիգուրայի և ֆոնի տարբերակումը ընկալման ֆունդամենտալ գործառույթն է: Ընդ որում, ֆիգուրա-ֆոնի նեյրոֆիզիոլոգիական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ [[գլխուղեղի կեղև|տեսողական կեղև]]ի [[Նեյրոն|նեյրոններ]]ը, որոնք ընկալում են ֆիգուրան, ավելի ակտիվ են գործում, քան ֆոնն ընկալող նեյրոնները: Սակայն, ֆիգուրա-ֆոնի ընկալումը տեսողական գրգռիչների ուղղակի ռեակցիա չէ, այլ ընդհակառակը, այն պահանջում է տեսողական ինֆորմացիայի վերամշակում՝ որպես մեկ ամբողջություն, կատարվում է տարածության վերակազմավորում<ref name="գեշտալտ"/>:
Տող 91 ⟶ 94՝
Փորձարկվողի կողմից լուծված այս երկու առաջադրանքները դինամիկ տեսանկյունից միանգամայն տարբեր էին: Թեև երկրորդ դեպքում առաջադրանքի կատարումն իրական լուծում չէր, այնուամենայնիվ յուրաքանչյուր նոր լուծում փորձարկվողին մոտեցրել է առաջադրանքի կատարմանը`մինչև նա չընդհատի ինքը: Եվ եթե դա տեղի է ունեցել, իրական առաջադրանքը կատարվել է, իսկ լարվածությունն ամբողջությամբ թուլացել: Այստեղ պատճառ չկա լարվածության աճի համար: Եվ, ընդհակառակը, առաջին դեպքում, որը տիպիկ է գիտափորձերի համար, որոնցում փորձարկվողներն ուսանողներ էին, կատարումը չի մոտեցրել փորձարկվողին նպատակին: Առաջադրանքի 1-2 կատարումից հետո, եթե նույնիսկ փորձարկվողը կարողանար դա անել, նա հեռու կլիներ նպատակից, ինչպես փորձի սկզբում, քանի որ նրա առաջադրանքներում ընդհանրապես չկա ոչ մի իրական նպատակ: Էներգիա ծախսվում էր ամբողջ ժամանակ, բայց էներգիան, որն ապագայում ունակ չէ փոխել իրավիճակը, որը պահանջել էր էներգիայի ծախս, մնացել է համակարգի ներսում և դրանով իսկ առաջացրել այնպիսի ուժեր, որոնք արգելափակել են գործընթացը: «Դառնում է ավելի ու ավելի դժվար դողի մեջ պոմպով օդ լցնել: Եթե անվադողերում ճնշումը դառնում է այնքան բարձր, որ հավասարակշռում է [[օդ]] լցնող մարդու ջանքերին, ապա գործընթացն ավարտվում է»: Նմանապես և այս դեպքում: Լարվածությունը դառնում է այնքան մեծ, որ աշխատանքի շարունակումն անհնարին է, դրա փոխարեն կարող է տեղի ունենալ պոռթկում, ճնշումն իրեն հանում է այլ ուղիներով ճիշտ այնպես, ինչպես Դեմբոյի գիտափորձերում<ref name="կոֆկա"></ref>:
 
Այս բացատրությունը հաստատվում է այն հանգամանքով, որ որոշ գործազուրկներ, որոնք ներգրավվել են այդ աշխատանքում, պահել էին իրենց այնպես, ինչպես փորձարկվողը երկրորդ [[դիրքորոշում|դիրքորոշման]] ժամանակ: Նրանցից որոշները, աշխատելով 4 ժամ, գոհ էին [[աշխատանք]]ից և ցույց էին տալիս նրա կատարման հստակություն, ինչը հակադրվում էր սովորական փորձարկվողների անփութությանը` նույնիսկ ավելի կարճ ժամանակահատվածի պայմաններում: Այս գործազուրկների համար առաջադրանքը ներառում էր իրական նպատակ, որին նրանք քայլ առ քայլ մոտենում էին. էներգիան ազատ էր ծախսվում, չկային դիմադրող ուժեր, հագեցում տեղի չէր ունեցել:
 
Այս բացատրությունը նաև հաստատվում է տարբեր առաջադրանքների համեմատության միջոցով: Կարելի է ենթադրել, որ փորձարկվողին հաճելի առաջադրանքները հագեցվածություն կառաջացնեն ոչ այնքան արագ, քան տհաճ առաջադրանքները, իսկ անտարբեր առաջադրանքները կզբաղեցնեն միջին տեղ: Բայց այս սպասումները չեն արդարանում: Փորձերում օգտագործվել են ինը տարբեր առաջադրանքներ: Յուրաքանչյուր առաջադրանքի հետ գիտափորձերի թիվը տատանվում էր 8-16, և մեծամասամբ դեպքերում անտարբեր առաջադրանքներն առաջացրել են հագեցում ամենադանդաղը, հաճելիները երկրորդ տեղում էին, իսկ տհաճ առաջադրանքները` առաջին տեղում: Միևնույն ժամանակ, չափազանց հաճելի կամ շատ տհաճ առաջադրանքները հանգեցրել են առավել արագ հագեցվածության, քան միայն տհաճները, իսկ շատ հաճելի առաջադրանքները նույնիսկ ավելի արագ էին հագեցնում, քան տհաճները: Դա ցույց է տալիս, որ որոշիչ գործոն է այստեղ առաջադրանքի [[վերաբերմունք]]ն էգոյի նկատմամբ: Անտարբեր առաջադրանքների դեպքում էգոն ոչ մի կերպ «չի շոշափվում», արդյունքում` լարվածություններն էգոյում ծագում են մեծ դժվարությամբ:
[[Պատկեր:Gestalt Principles Composition.jpg|400px|մինի|աջից|Նկարում ցույց են տրված գեշտալտ սկզբունքները. [[գրաֆիկական դիզայն]]]]
==== Հագեցվածություն և հոգնածություն ====
Արտաքնապես հագեցվածությունը շատ նման է հոգնածությանը. փորձարկվողն, օրինակ, բողոքում է ձեռքի ջղաձգությունից: Բայց առավել խոր վերլությունն անհնարին է դարձնում հագեցվածության` ուղղակի որպես հոգնածության մեկնաբանությունը: Չէ˚ որ նույն [[մկան]]ները կարող են աշխատել նույն շարժումների կատարման ժամանակ, եթե այդ շարժումները պատկանում են այլ առաջադրանքների: Որպեսզի համոզվել այս պնդման ճշմարտացիության մեջ, բավական է ցույց տալ թեկուզ և հագեցվածության բացակայությունը գործազուրկների կամ ուսանողների մոտ, որը ցանկացել է ստուգել իր [[Ընդունակություններ|ընդունակություն]]ները: Հագեցվածությունը չի կարելի նույնացնել [[Հոգնածություն|հոգնածության]] հետ, թեև շատ հավանական է, որ հոգնածությունը հանդես է գալիս որպես հագեցվածության բաղկացուցիչ մաս շատ դեպքերում , եթե ոչ բոլոր: «Մաքուր» հագեցվածության դեպքում, այնպիսի գործողություն, ինչպիսին է ուղղակի շարժումը, այնուամենայնիվ կարող է կատարվել, այն արգելափակվում է միայն որպես որոշակի տեսակի գործողություն, ինչն ապացուցում է այն, որ փորձարկվողի աշխատանքի ժամանակ պետք է գոյություն ունենան ուժեր, որոնք խոչընդոտում են որոշակի առաջադրանքի կատարմանը:
Տող 100 ⟶ 104՝
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}