«Անդրես Ինիեստա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 46.
2009/10 մրցաշրջանում «Բարսելոնան» կրկին անգամ հաղթեց Իսպանիայի առաջնությունում, հավաքելով այդ պահին՝ ռեկորդային 99 միավոր։ Ինիեստան մասնակցեց 29 խաղի, որից 20-ը մեկնարկային կազմում (1928 րոպե)։ Անդրեսը խփեց մեկ գնդակ և 5 կատարեց գոլային փոխանցում։ Չեմպիոնների Լիգայում Բարսան հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ նրան կանգնեցրեց ապագա տիտղոսակիր՝ [[Միլան|միլանյան]] «Ինտերը»։ Այդ մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթեց 4 գավաթ՝ Իսպանիայի սուպերգավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, Իսպանիայի առաջնությունը և Աշխարհի ակումբային առաջնությունը։
 
2010/11 մրցաշրջանը «Բարսելոնայի» և Ինիեստայի համար ստացվեց հաջող։ Առաջնությունում «կատալոնացիները» երրորդ անգամ անընդմեջ հաղթեցին առաջնությունը, իսկ Անդրեսը խաղադաշտ դուրս եկավ 34 անգամ (որից 32-ը մեկնարկային կազմում)։ Ընդհանուր Ինիեստան խաղադաշտում անցկացրեց 2800 րոպե, խփեց 8 գնդակ և կատարեց 2 գոլային փոխանցում։ Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնան», ինչպես 2 տարի առաջ, այնպես էլ այս անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթեց Մանչեսթեր Յունայթեդին՝ 3։1 հաշվով։ Եզրափակչում Ինիեստան աչքի ընկավ [[Լիոնել Մեսսի|Մեսսիին]] կատարած գոլային փոխանցմամբ։ ՉԼ-ում անցկացրեց 10 խաղ (բոլորը մեկնարկային րոպեներից), խաղաց 898 րոպե, խփեց մեկ գնդակ և կատարեց 6 գոլային փոխանցում(մեկը եզրափակչի ժամանակ)։ Իսպանիայի գավաթում «Բարսելոնան» հասավ մինչև եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում պարտվեց [[Մադրիդի Ռեալ|Մադրիդի]] [[Ռեալ Մադրիդ |Ռեալին]]։ Գավաթի շրջանակներում Ինիեստան խաղաց 5 խաղ (4-ը մեկնարկային), խաղադաշտում անցկացրեց 419 րոպե և կատարեց 3 գոլային փոխանցում։ 2011 թվականի հունվարի Անդրես Ինիեստան ճանաչվեց 2010 թվականի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ, զիջելով միայն Լիոնել Մեսսիին, ով վաստակել էր 174 միավոր։
 
2011/12 մրցաշրջանը «Բարսելոնայի» համար ստացվեց հաջող։ թիմը հաղթեց Իսպանիայի սուպերգավաթը, ընդհանուր հաշվով հաղթելով «Ռեալին» 5։4 հաշվով, դրանից հետո նրանց հետևեց հաղթանակը ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում՝ [[Պորտու (ֆուտբոլային ակումբ)|Պորտույի]] նկատմամբ, որտեղ գրանցվեց 2։0 հաշիվը։ Դեկտեմբերին հաղթեցին ակումբային առաջնությունը, հաղթելով եզրափակչում բրազիլական «Սանթոսին» (4:0)։ Մրցաշրջանի սկզբում Ինիեստան վնասվածք ստացավ, որի շնորհիվ նա քիչ խաղեր բաց չթողեց։ Առաջնությունում «Բարսան» գրավեց երկրորդ տեղը, հետ մնալով միայն «Ռեալին։ Ինիեստան առաջնությունում մասնակցեց 27 խաղի (21-ը մեկնարկային կազմում), խաղադաշտում ընդհանուր առմամբ անցկացրեց 1864 րոպե, խփեփց 2 գնդակ և կատարեց 9 գոլային փոխանցում։ Չեմպիոնների Լիգայում «կատալոնացիներին» կանգնեցրեց անգլիական «Չելսին» (եզրափակչում «Չելսին» առավելության հասավ Բավարիայի նկատմամբ՝ 11 մետրանոցներով)։ ՉԼ-ում Անդրեսը մասնակցեց 8 խաղի (բոլորը մեկնարկային կազմում), խաղադաշտում անցկացրեց 573 րոպե, խփեց 3 գնդակ և աչքի ընկավ ընդամենը մեկ կատարած գոլային փոխանցմամբ։ Իսպանիայի գավաթում «Բարսելոնան» հաղթանակի հասավ, 1/4 եզրափակչում հաղթեց «Ռեալին», կիսաեզրափակչում «Վալենսիային», իսկ եզրափակչում 3։0 հաշվով ջախջախեց «[[Ատլետիկ Բիլբաո|Ատլետիկ Բիլբաոյին]]»։ Ինիետսան մասնակցեց 4 խաղի (3 մեկանրկային), անցկացրեց 209 րոպե և եզրափակչում աչքի ընկավ [[Լիոնել Մեսսի|Լիոնել Մեսսիին]] կատարած փոխանցմամբ։