«Ներքին Չարբախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Ներքին Չարբախի պատմությունը: վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Ներքին Չարբախը հիմնադրվել է 1924 թվականին։ Գյուղն իր անունը ստացել է շնորհիվ 4 այգիների, որոնք եղել են նրա հիմնադրման տարիներին։ Այդ այգիների անունից էլ գյուղն անվանակոչել են չարի բաղ, որից էլ առաջացել է Չարբախ տեղանունը։ ''Չար'' կամ ''չահար'' պարսկերեն նշանակում է ''չորս'', իսկ ''բաղ'' պարսկերեն նշանակում է ''այգի''։ Երևանի Շենգավիթ համայնքում է գտնվում նաև Վերին Չարբախ թաղամասը, որը սկսվում է Արտաշիսյան և Չեխովի փողոցների հատույթից և տարածվում Շիրակի, Շարուրի և Արարատյան փողոցներին հարակից բնակելի և արտադրական հատվածները։ Ժողովուրդը Փոսի Չարբախ անվանումն է տվել Հրազդանի կիրճի ձախափնյա սեփական տներով կառուցապատված հատվածին, որն սկսվում է նախկին Ձեռնոցների գործարանի մոտից և շարունակվում մինչև [[Կարմիր Բլուր]] հնավայրը։ Չարբախ անունով ևս մի փողոց կա [[Իրան]]ի [[Իսֆահան]] քաղաքում, [[Նոր Ջուղա]]յին բավականին մոտիկ։
 
Սկզբում Ներքին Չարբախում բնակություն են հաստատել [[Նախիջևան]]ից ներգաղթած գյուղաբնակները, հենց նրանք էլ եղել են Ներքին Չարբախի հիմնադիրները։ Այդ ընթացքում գյուղի նախագահն էր Սերոբ Պողոսյանը (1893-1991), իսկ գյուղատնտեսը՝ Արշալույս Խաչատրյանը։ Նախիջևանցիներից հետո այստեղ են եկել [[վան]]եցիներ, իսկ հետո աստիճանաբար նաև այլ շրջանների գյուղաբնակներ։
 
Գյուղն աստիճանաբար մեծացել է և հիմնադրվել է կոլտնտեսություն՝ Լենինի անվան կոլխոզ։ 1950-ական թթ. սկզբին Ներքին Չարբախը Բերիայի շրջանի մի մասն էր կազմում, իսկ 1953 թվականին Բերիայի մահից հետո ընդգրկվել է Շահումյանի շրջանի կազմում։
Տող 19.
Գյուղում 1936 թ-ին հիմնադրվել է 5-ամյա դպրոց, որի իրավահաջորդը ներկայիս թիվ 99 հիմնական դպրոցն է։ 1954-1955 թթ. դպրոցը դարձել է ութնամյա, իսկ որպես միջնակարգ դպրոց առաջին շրջանավարտները տվել է 1973 թ-ին։ Տարբեր ժամանակներում դպրոցի տնօրենն են եղել տիկին Գայանեն, Մուշեղ Սահակյանը, Ո. Ոսկանյանը, Մանուկ Գալստյանը, Լևոն Ազիզյանը, Կարո Առաքելյանը (1965-1973), Սարիբեկ Մաթոսյանը (1973-1997): 1997-98 ուստարվանից դպրոցը ղեկավարում է Լյուդմիլա Մարգարյանը։
1996թ. Ներքին Չարբախ թաղամասում սկսվեց ավանդական ճարտարապետական ոճի, գմբեթավոր [https://commons.wikimedia.org/wiki/File:Surb_Khach_Church_Nerkin_Charbakh_31.12.2014.JPG) Սուրբ Խաչ] եկեղեցու (Ճարտարապետ Հրաչյա Գասպարյան) կառուցումը։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 2006թ. նոյեմբերի 10-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։
 
==Աղբյուրներ==