«Ողնաշարավորներ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ →top |
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ |
||
Տող 2.
'''Ողնաշարավորներ''', գանգավորներ ({{lang-la|Verebraa}} կամ {{lang-la|Cranioa}}), քորդավոր կենդանիների ենթատիպ։ Կենդանիների առավել կազմակերպված և բազմազան խումբը, տեսակների քանակով (40—45 հզ․) նշանակալիորեն զիջում են անողնաշարավորներին (1, 25—1, 45 միլիոն տեսակ), բայց իրենց նշանակությամբ ժամանակակից կենսոլորտում գերազանցում են վերջիններին։
Հարմարվողական տիպերի և կենսաձևերի բազմազանությամբ, ինչպես նաև գոյության պայմաններին ճկունությամբ հարմարվելու շնորհիվ ողնաշարավորները տարածված են ամենուրեք, [[Համաշխարհային օվկիանոս]]ի հատակից մինչև ձյունածածկ լեռները և անապատները։ Ողնաշարավորների [[էվոլյուցիա|էվոլյուցիոն պրոցեսն]] ընթանում է կառուցվածքային մեկ հիմնական պլանի զարգացմամբ։ Դա պայմանավորված է ոչ միայն կառուցվածքի այդ պլանի կատարելությամբ, այլև ողնաշարավորների էվոլյուցիայում նստակյաց կենսաձևի և մակաբուծականության բացակայությամբ, որոնք այլ խմբերում հանգեցնում են զարգացման խախտումների և ձևաբանական ռեգրեսի։ Ողնաշարավորները ծագել են ծովային ցածրակարգ քորդավորներից (թաղանթավորներ, անգանգներ)։ էվոլյուցիայի ընթացքում առաջնային առանցքային
Սրանց մեջ չկան նստակյաց ձևեր, շատերը տեղափոխվում են մեծ տարածություններ։ Կան և ջրային, և կիսաջրային, և ցամաքային, նույնիսկ թռչող տեսակներ։ Ողնաշարավորներին բնորոշ է այն, որ ունեն [[կենտրոնական նյարդային համակարգ]], ձևավորվել է [[գանգատուփ]]ը և [[ողնուղեղային խողովակ]]ը։ Առաջացել և զարգացել են [[զգայարան]]ները։ [[Արյունատար համակարգը]] փակ է, ունեն [[սիրտ]], [[արյուն]]ը կարմիր է։ Ողնաշարավորների [[ենթատիպ]]ը բաժանվում է հետևյալ կարգաբանական խմբերի՝
|