«Սասունի ապստամբություն (1904)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ |
||
Տող 8.
Դրանից հետո թուրքական 10 հազարանոց և քրդական 5 հազարանոց զորքը [[Քեոսե Բինբաշի|Քեոսե Բինբաշուի]] գլխավորությամբ հյուսիսից [[Կեփ]], [[Սեմալ]], [[Խզըլաղաճ]] գյուղերի վրայով ներխուժել է Սասուն, մտել [[Ալիանք]] և [[Շենիկ]]։ Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է [[Հրայր Դժոխք|Դժոխք Հրայրը]] (Ա. Ղազարյան)։ [[Տափըկ]] գյուղում հաստատվել է [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկի Օզանյանի]] ջոկատը՝ խանգարելով [[Գելիեգուզան]] շարժվող թշնամու առաջխաղացումը։ [[Իշխանաձոր]]ի և [[Տալվորիկ]]ի պաշտպանական ուժերը գլխավորել է [[Գևորգ Չաուշ]]ը, իսկ [[Չայի գլուխ]] կոչվող շրջանը պաշտպանել են [[Հաճի]]ն (Հ. Կոտոյան), [[Սեբաստացի Մուրադ]]ը և [[Սպաղանաց Մակար]]ը։
Ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը։ Ի պատասխան թուրքերի առաջարկի՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895թ.-ի «[[Մայիսյան բարենորոգումներ]]ը»։ 1904.-ի ապրիլի 14-ին և 15-ին [[Մերկեր]] գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռվում հայկական զինյալ ստորաբաժանումները թուրքական և քրդական զինված ուժերին ստիպել են նահանջել։ Սասունի ինքնապաշտպանական ուժերը և մոտ 20.000 խաղաղ բնակչություն տեղափոխվել են Գելիեգուզան, որտեղ
Սասունցիների հերոսական պաշտպանությունը և գերտերությունների միջամտությունը սուլթանական կառավարությանը հարկադրեցին ժամանակավորապես հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու քաղաքականությունից։
|