«Վոլֆրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ր: → ր։ (52)
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 80.
{{Պարբերական համակարգի տարր|align=center|fontsize=100%|number=74}}
 
'''Վոլֆրամ''', [[քիմիական տարր]] է որի նշանն է <big>'''W'''</big> ({{lang-lat|Wolframium}}), [[պարբերական համակարգ]]ի VI տարբերության, VI խմբի (6-րդ խմբի երկրորդական ենթախմբի (Բ-խումբ)) քիմիմիկան տարր։
 
Կարգահամարը՝ 74, ատոմական զանգվածը՝ 183,81: Անցումային տարր է։ Պարբերական համակարգում գրաված դիրքին համապատասխան ունի 6 արժեքական (վալենտային) [[էլեկտրոն]]<ref>{{cite book|url=http://books.google.com/?id=foLRISkt9gcC&pg=PA9|page=9|title=Tungsten: properties, chemistry, technology of the element, alloys, and chemical compounds|author=Erik Lassner|author2=Wolf-Dieter Schubert|publisher=Springer|date=1999|isbn=0-306-45053-4}}</ref> ''5s<sup>2</sup> 5p<sup>6</sup> 5d<sup>4</sup> 6s<sup>2</sup>'': K, L, M, N թաղանթները լրացված են։ d տարր է։
 
Վոլֆրամն առաջացնում է միացություններ +2, +3, +4, +5 և +6 [[օքսիդացման աստիճան]]ներով<ref name="emsley">{{cite book |last=Emsley |first=John E. |title=The elements |edition=2nd |publisher=Oxford University Press |location=New York |date=1991 |isbn=0-19-855569-5 }}</ref><ref>{{Cite journal
Տող 99.
 
== Պատմություն ==
Վոլֆրամը հայտնաբերել և WO<sub>3</sub>-ի ձևով անջատել է Կարլ Վիլհելմ Շեելեն [[1781]] թվականին, թունգստեն [[միներալ]]ից, րի արդյունքում ստացվեց դեղին, ծանր քար (վոլֆրամի եռօքսիդ), որը հետագայում վերանվանվել է՝ շեելիտ։
 
[[1783]] թվականին իսպանացի քիմիկոսներ Էլհույար եղբայրները հայտարարեցին, որ սաքսոնական վոլֆրամիտ միներալից ստացել են նոր մետաղ։
Տող 106.
 
== Անվանում==
Անվանումը ստացել է '''վոլֆրամիտ''' հանքանյութից, որը, ինչպես հայտնի էր դեռ [[Ագրիկոլա]]յին, ուղեկցում էր [[անագ]]ի հանքերին և անագի հալման ժամանակ հափշտակում ու [[փրփուր]]ի մեջ տեղափոխում այն։ Հայտնի է, որ միջնադարյան [[Եվրոպա]]յում անագի ստացման միևնույն պայմաններում որոշ դեպքերում անհասկանալի պատճառով անագ չէր ստացվում։ Մետալուրգներն ուշադրություն դարձրին այն փաստին, որ երբ [[անագ]]ի հանքաքարի մեջ հանդիպում էին գորշ կամ դեղնամոխրագույն ծանր քարեր, ապա անագը չէր ստացվում և անցնում էր շլակի փրփրի մեջ։
 
Ստացվում էր, որ
Տող 115.
 
== Բնության մեջ ==
Վոլֆրամը հազվագյուտ տարր է, պարունակությունը [[երկրակեղև]]ում 1•10<sup>-4−4</sup> զանգված % (տարածվածությամբ 55-րդն է): Ազատ վիճակում չի հանդիպում։ Առաջացնում է [[միներալ]]ներ, որոնցից արդյունաբերական նշանակություն ունեն վոլֆրամիտը՝ (FeMn) WO<sub>4</sub> և շեելիտը՝ CaWO<sub>4</sub>: Վոլֆրամի միներալները հայտնի են շատ վաղուց։
 
=== Վոլֆրամի պաշարներ===
Տող 147.
| align="center" | 6 || {{դրոշավորում|Պորտուգալիա}} ||align="right"| 900 || align="right"| 800 || align="right"| 4.200
|-
| align="center" | 7 || {{դրոշավորում|Հյուսիսային Կորեա}}||align="right"| 600 || align="right"| || align="right"|
|-
| align="center" | 8 || այլ երկրներ ||align="right"| 900 || align="right"| 3700 || align="right"| 840.000
Տող 180.
== Ստացում ==
[[Պատկեր:TungstenMetalUSGOV.jpg|thumb|left|Վոլֆրամ փոշի]]
Վոլֆրամի ստացման հումքը [[վոլֆրամիտ]]ը և [[շեելիտ]]ն են։ Հանքանյութը հարստացնում են, ապա քայքայում [[ալկալիներ]]ով (միահալում են կամ վերամշակում ավտոկլավներում սոդայի՝ շեելիտ, կամ կծու [[նատրիում]]ի՝ վոլֆրամիտ, լուծույթով):
 
Ստանում են Na2WO<sub>4</sub>-ի լուծույթ, որից նստեցնում են CaWO<sub>4</sub>, ապա մշակում տաք [[Աղաթթու|աղաթթվով]] կամ [[Ազոտական թթու|ազոտական թթվով]]: Ստացված վոլֆրամական թթուն մաքրում են ամոնիակաջրում լուծելով։ Ամոնիումի վոլֆրամատը քայքայում են և WO<sub>3</sub>-ը վերականգնում [[Ջրածին|ջրածնով]] (850-1200 &nbsp;°C) կամ ածխածնով (1400-1800 &nbsp;°C):
 
Կոմպակտ [[մետաղ]]ը ստանում են փոշու բարձրջերմաստիճանային մամլմամբ՝ ջրածնի [[մթնոլորտ]]ում:
 
== Ֆիզիկական հատկություններ ==
Վոլֆրամը ծանր, դժվարահալ, արծաթափայլ մոխրագույն մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 3420 &nbsp;°C, եռմանը՝ 5700 &nbsp;°C, [[խտություն]]ը՝ 19,3 գ/սմ<sup>3</sup>, տեսակարար էլեկտրահաղորդականությունը՝ 1,82•10<sup>5</sup> • օհմ<sup>-1−1</sup> սմ<sup>-1−1</sup>) (20&nbsp;°C):
 
Պարամագնիսական է։ Մեխանիկական հատկությունները կախված են մաքրության աստիճանից և վերամշակման եղանակից։ Սովորական պայմաններում [[օդ]]ում քիմիապես կայուն է։ Միացություններում ցուցաբերում է +2-ից +6 օքսիդացման աստիճաններ (առավել կայուն է վեցարժեք վոլֆրամը):
 
Սենյակային ջերմաստիճանում, չոր [[օդ]]ում քիմիապես բավականին պասիվ է, բայց բարձր ջերմաստիճանում՝ 400 – 500&nbsp;°C-ում դանդաղ օքսիդանում է [[Թթվածին|թթվածնով]]: [[Ջրածին|Ջրածն]]ի հետ գործնականում չի փոխազդում, նույնիսկ հալման ջերմաստիճանում։ [[Ազոտ]]ի հետ փոխազդում է 2000&nbsp;°C-ից բարձր ջերմաստիճանում։ [[Ածխածին]]ը 1100 – 1200&nbsp;°C-ում փոխազդում է վոլֆրամի հետ՝ առաջացնելով <big>WC</big> և <big>W<sub>2</sub>C</big> միացությունները։ Վոլֆրամը փոխազդում է նաև [[հալոգեններ]]ի, [[Ծծումբ|ծծմբի]] և [[սելեն]]ի հետ։
 
== Քիմիական հատկություններ ==
Քիմիական հատկություններով նման է [[մոլիբդեն]]ին: [[Ջրածին|Ջրածնի]] հետ չի միանում։ Օդում նկատելի օքսիդանում է 400-500 &nbsp;°C-ում (մինչև WO<sub>3</sub>):
 
::<math>\mathrm{WO_3 + 3 \ H_2 \longrightarrow W + 3 \ H_2O}</math>
 
Օքսիդանում է ջրային գոլորշիներում (600 &nbsp;°C), այլ [[գազեր]]ում (NO<sub>2</sub>, СО, СO<sub>2</sub> և այլն), ինչպես նաև [[հալոգեններ]]ի, [[Ծծումբ|ծծմբի]], [[ազոտ]]ի, [[Ածխածին|ածխածն]]ի, [[սիլիցիում]]ի, [[բոր]]ի հետ տաքացնելիա վոլֆրամի (VI) օքսիդի՝ WO<sub>3</sub>-ի ջրում անլուծելի կիտրոնադեղին [[բյուրեղներ]]ը լուծվում են [[ալկալիներ]]ում, առաջացնում վոլֆրամատներ, որոնք ջրածնի հոսանքում տաքացնելիս վերականգնվում են WO<sub>2</sub>-ի (շագանակագույն փոշի) և վոլֆրամի։
 
Վոլֆրամական թթուն՝ H<sub>2</sub>WO<sub>4</sub>, ջրում չի լուծվում, ալկալիների հետ առաջացնում է վոլֆրամատներ, որոնք նրա և բազմավոլֆրամական [[թթուներ]]ի (xH<sub>2</sub>O•yWO<sub>3</sub> չեն անջատվել) [[աղեր]]ն են։
 
[[Ֆտոր]]ի հետ վոլֆրամը միանում է շուրջ 300 &nbsp;°C-ի պայմաններում։ Հայտնի են վոլֆրամի հալոգենիդները և օքսիհալոգենիդները, սուլֆիդները։ Վոլֆրամի նիտրիդը, [[կարբիդներ]]ը, [[սիլիցիդներ]]ը, բորիդները դժվարահալ և կարծր նյութեր են։ Բազմաթիվ [[մետաղներ]]ի հետ վոլֆրամը առաջացնում է [[համաձուլվածքներ]] և ներմետաղական միացություններ։
 
:: <math>~\mathsf{2W + 4NaOH + 3O_2 \longrightarrow 2Na_2WO_4 + 2H_2O}</math>
Տող 208.
:: <math>~\mathsf{W + 2NaOH + 3NaNO_3 \longrightarrow Na_2WO_4 + 3NaNO_2 + H_2O}</math>
 
Վոլֆրամը չի լուծվում սառը թթուներում և ալկալիների [[լուծույթներ]]ում, լուծվում է HF-ի և HNO<sub>3</sub>-ի խառնուրդում տաքացնելիս՝ HNO<sub>3</sub>-ում և արքայաջրում։
 
:: <math>~\mathsf{ 2W + 4HNO_3 + 10HF \longrightarrow WF_6 + WOF_4 + 4NO \uparrow + 7H_2O }</math>
Տող 219.
Հայտնի են նաև վոլֆրամի 30 արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ՝ ռադիոնուկլիդներ, որոնց զանգվածային թվերն ընկած են 158-ի և 190-ի միջև։ Նրանցից առավել կայուններն են <big><sup>181</sup>W</big> –ը՝ T<sub>1/2</sub>=120 օր, <big><sup>185</sup>W</big> –ը՝ T<sub>1/2</sub>=78,5 օր և <big><sup>184</sup>W</big> -ը՝ T<sub>1/2</sub>=1 օր։
[[2003]] թվականին հայտնաբերվել է<ref>{{cite journal| author = F. A. Danevich ''et al.''| title = α activity of natural tungsten isotopes| journal = Phys. Rev. C|volume = 67|page = 014310|year = 2003| url = http://arxiv.org/abs/nucl-ex/0211013|doi = 10.1103/PhysRevC.67.014310}}</ref> չափազանց թույլ ռադիոակտիվությամբ բնական, α-ակտիվությամբ <sup>180</sup>W վոլֆրամի իզոտոպը, որի կիսատրոհման ժամանակամիջոցը՝ <sup>184</sup>W</big>-ինը՝ 1.8×10<sup>18</sup> տարի է<ref>{{cite journal| author = C. Cozzini ''et al.''| title = Detection of the natural α decay of tungsten| journal = Phys. Rev. C|volume = 70|page = 064606|year = 2004| url = http://arxiv.org/abs/nucl-ex/0408006|doi = 10.1103/PhysRevC.70.064606}}</ref>:
 
== Կիրառություն ==
[[Պատկեր:Filament.jpg|մինի|աջից|240px|Շիկացման լամպի շիկացման թելը:]]
Արտադրվող վոլֆրամի մեծ մասն օգտագործվում է վոլֆրամային [[պողպատներ]]ի և համաձուլվածքների արտադրության մեջ։ Վոլֆրամի կարբիդի համաձուլվածքները ջերմակայուն, մաշակայուն են և օգտագործվում են մետաղները ճնշմամբ կտրելու և վերամշակելու, հորատող շաղափներ պատրաստելու համար և այլ նպատակներով։
 
Վոլֆրամի դժվարահալ համաձուլվածքները ([[նիոբիում]]ի, [[մոլիբդեն]]ի, [[տանտալ]]ի, [[ռենիում]]ի հետ) օգտագործվում են օդանավաշինության մեջ և հրթիռային տեխնիկայում։
 
Վոլֆրամն օգտագործվում է նաև էլեկտրատեխնիկայում և ռադիոէլեկտրոնիկայում, նատրիումի վոլֆրամատը՝ լաքաներկանյութերի և մանածագործական արդյունաբերության մեջ, սուլֆիդը (WS<sub>2</sub>)՝ որպես [[կատալիզատոր]] և քսանյութ։
Տող 255.
{{Փոքր պարբերական աղյուսակ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Անցումային մետաղներ]]
[[Կատեգորիա:Վոլֆրամ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վոլֆրամ» էջից