«Անձի հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն,ո → ն, ո (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Անձի հոգեբանությունը''' ուսումնասիրման գործում մեծ [[աշխատանք]] է կատարել Բ. Գ. Անանևը։ Անհատ հասկացությունը կենսաբանական է և օգտագործվում է որպես ինքնուրույնաբար գոյություն ունեցող ցանկացած [[օրգանիզմ]]։ Մարդկային անհատի կառուցվածքի մեջ մտնում են մարմնային, նեյրոդինամիկ, տարիքային և [[սեռ]]ային գծեր, օրգանական պահանջմունքները, խառնվածքը, ընդունակությունները, բնածին նախադրյալները։
Անձ կամ անձնավորություն ասելով նկատի ոնենքունենք [[մարդ]]կային այն անհատին, որն ունի [[գիտակցություն]], [[ինքնագիտակցություն]], սոցիալական որոշակի դերեր, ակտիվ հաղորդակցման մեջ է գտնվում հասարակության անդամների, խմբերի, մշակույթի հետ, որը ունի մեծաթիվ անձնային հատկությունների [[համակարգ]]։
Անհատականությունը անձի առանձնահատուկ և անկրկնելի, անհատական գծերի միայն իրեն հատուկ ամբողջությունը։ Անհատականություն ձեռք բերելու համար անհատը օնտոգենետիկ սոցիալականացման շնորհիվ պետք է դառնա անձ։ Անհատականություն ունենալով [[մարդ]]ը հոգեբանորեն որոշ չափով անկրկնելի է (անհատ-անբաժան, անհատելի)։