«Նավատորմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
== Ռազմածովային նավատորմ ==
Ռազմածովային նավատորմ նախատեսված է ռազմական գործողություններ կատարելու համար։ Կարևորագույն խնդիրներն են․ վերերկրյա օբյեկտների կործանում, բազաներում և [[ծով]]ում հակառակորդի տորմիղի ուժերի ոչնչացում, ծովային դեսանտների տեղափոխում և ափհանում, հակառակորդի օվկիանոսային և ծովային հաղորդակցության ուղիների խափանում, ափի պաշտպանություն՝ ծովային ներխուժումից, սեփական հաղորդակցության ուղիների պաշտպանություն, մերձծովային ուղղություններում ցամաքային զորքերի հետ կրակային համագործակցում։ Կազմված է տարբեր տեսակի ուժերի միավորումներից, սուզանավերից․ վերջրյա նավերից, ծովային ավիացիայից, ծովային հետևակից, հրթիռահրետանային առափնյա զորքերից։ Նավատորմ գլխավորում է հրամանատարը [[[ԱՄՆ]]-ի ռազմածովային ուժերում (ՌԾՌԻ)՝ գլխավոր հրամանատարը], հրամանատարության կազմի մեշ մտնում են շտաբը և կառավարման [[օրգան]]ները, ինչպես նաև տարբեր ծառայություններ (թիկունքի, կապի, սպառազինման, նավանորոգման և այլն)։
 
Ոչ մեծ երկրներն ունեն մեկ ռազմածովային նավատորմ, որ կոչվում է այդ երկրի ՌԾՈԻ։ խոշոր [[պետություն]]ները (օրինակ, [[ԽՍՀՄ]], ԱՄՆ) ունեն մի քանի ռազմածովային նավատորմեր, որոնք մտնում են ՌԾՈԻ կազմի մեջ։ Տես նաև Հյուսիսային նավատորմ, Խաղաղօվկիանոսյան նավատորմ, Սեծովյան նավատորմ, Բաչթիական նավատորմ, ինչպես նաև Ամերիկայի Միացյաչ Նահանգներ հոդվածի Զինված ուժեր բաժինը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նավատորմ» էջից