«Աշոկա Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: ճշտումներ
Տող 1.
[[Պատկեր:Indian relief from Amaravati, Guntur. Preserved in Guimet Museum.jpg|մինի|Աշոկա կայսրը]]
'''Աշոկա Մեծ''' ({{lang-dev|अशोक}}, {{IAST|Aśoka}}, «[ծնված] առանց ցավի») - [[Մաուրիներ]]իՄաուրյաների պետություն|Մաուրիների կայսրության]] արքա մ.թ.ա 273 - [[մ.թ.ա. 232]] թթ.։ Իրեն է ենթարկել Հարավային Ասիայի զգալի մասը՝ [[Աֆղանստան]]ից մինչև [[Բենգալիա]]։ Հայտնի է որպես [[Բուդդայականություն|բուդդիզմի]] տարածող։ Թողել է բազմաթիվ հուշարձաններ։ Իրականացրել է մի շարք բարեփոխումներ։ Խրախուսում էր [[Ոռոգում|ոռոգման]] համակարգերի կառուցումը և բժշկության զարգացումը, կառուցում էր ճանապարհներ և քարավան-սարայներ, մեղմացրել է արդարադատության համակարգը։
 
[[Մ.թ.ա. 260|Մ.թ.ա. մոտ 260]]թ. Աշոկան կործանարար պատերազմ է մղում [[Կալինգա]] նահանգի (այժմ՝ [[Օդիշա]]) դեմ։ Նա նվաճում է Կալինգան, ինչն իր նախնիներից ոչ ոք (սկսած [[Չանդրագուպտա Մաուրյա]]յից) չէր արել։ Իր թագավորության գլխավոր կենտրոնը գտնվում էր Մագադհայում (այժմ՝ [[Բիհար]])։ Աշոկան Կալինգայի պատերազմի զանգվածային սպանություններին ականատես լինելուց հետո ընդունում է [[բուդդայականություն]]ը, որը նա մղել էր իր նվաճողական ձգտման պատճառով։ «Աշոկան անդրադարձավ Կալինգայի պատերազմին, որն ըստ որոշ տվյալների ունեցել է ավելի քան 100,000 զոհ և 150,000 աքսորյալ»։ Աշոկան աստիճանաբար ընդունեց բուդդայականությունը սկսած [[մ.թ.ա. 263]]թ. վերջերից։ Ավելի ուշ նա նվիրվում է Ասիայում բուդդայականության քարոզին և ստեղծում արձաններ, որոնք պատկերում էին Գաուտամա [[Բուդդա]]յի կյանքում տեղ գտած մի քանի նշանակալից դեպքեր։ Աշոկան բուդդայականությունը դիտարկում էր որպես մի ուսմունք, որը կարող էր մշակութային հիմք հանդիսանալ քաղաքական միասնության համար։ Աշոկան այժմ հիշվում է որպես մարդասեր կառավարիչ։ Կալինգայի հրովարտակում նա իր ժողովրդին դիմում է որպես իր «երեխաներ» և նշում, որ լինելով հայր նա իրենց լավն է ցանկանում։