«Օրբելի եղբայրների տուն-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18.
Հավաքածուի ուշագրավ մասն է կազմում գրադարանը, որն ամփոփում է [[հայերեն]] հին հրատարակություններ, ինչպես նաև օտար լեզուներով՝ [[ռուսերեն]]ով, [[գերմաներեն]]ով, [[իտալերեն]]ով գրքեր, որոնցից շատերը կրում են Օրբելիների կողմից արված նշումներ։ Այստեղ են պահվում նաև նրանց կողմից հրատարակված աշխատությունները։ Թանգարանում կան գրաֆիկական և յուղաներկ նկարներ, ինչպես նաև յուրահատուկ տեխնիկայով բարդու աղվամազից պատրաստված դիմանկարներ։ Լուսանկարների հարուստ ֆոնդը վաո պատկերացում է տալիս Օրբելի եղբայրների և նրանց ժամանակակիցների մասին, իսկ կենցաղային զանազան իրերը նրանց ապրած կյանքի և նախասիրությունների լուո վկաներն են։
Թանգարանի հարանությամբ է գտնվում [[Օրբելի եղբայրների հուշարձան (Ծաղկաձոր)|Օրբելի եղբայրների հուշաքանդակը]] ([[Քանդակագործություն|քանդակագործ]]՝ [[Արտաշես Հովսեփյան]], [[Ճարտարապետություն|ճարտարապետ]]՝ [[Ռոմեո Ջուլհակյան]])։
 
== Միջոցառումներ ==
[[Պատկեր:Օրբելի եղբայրներ ծաղկաձորում.JPG|մինի|250px|[[Օրբելի եղբայրների հուշարձան (Ծաղկաձոր)|Օրբելի եղբայրների հուշաքանդակը]]]]
Թանգարանում կազմակերպվում են հոբելյաններ, ժամանակավոր ցուցադրություններ, բաց դասեր, գրքերի շնորհանդեսներ, ինչպես նաև գիտական ընթերցումներ, հուշ-երեկոներ նվիրված Օրբելի եղբայրներին, որի ընթացքում հնչում են Օրբելիների սիրած մեղեդիները, ընթերցվում են հատվածներ նրանց նամակներից<ref>[http://www.ani1050.sci.am/ex1.php?langid=1 Ցուցադրություն Օրբելի եղբայրների տուն-թանգարանում]</ref>։ Այս միջոցաոումներին մասնակցում են քաղաքի միջնակարգ և արվեստի դպրոցների սաները, հրավիրվում են հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ։