«Հայաստանը վաղ միջնադարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 38.
 
Հայ զորավարնեը հաճախ ապստամբում էին։ Նրանցից էր Սմբատ Բագրատունին, որը ազատագրական շարժում էր սկսել հայրենիքում։ Նա ցանկանում էր մնալ ու պայքարել Հայաստանի ազատագրման ու թագավորության վերականգնման համար, այլ ոչ թե կռվել նվաճող պետությունների հոռավոր սահմաններում։ Կայսրը հրամայում է Սմբատին ու նրա զինակիցներին ձերբակալել և նետել կրկեսի գազանների առջև։ Սմբատը նախ բռունցքի հարվածով սպանում է արջին, հետո փախուստի է մատնում ցուլին, ապա խեղդում է առյուծին։ Կայսրը հանդիսականների պահանջով ազատում է նրան։
 
== Հայաստանը 7-րդ դարում ==
=== Պարսկա-բյուզանդական պատերազմի վերսկսումը ===
Հայաստանը 7-րդ դարի առաջին տասնամյակներում կրկին հայտնվեց պարսկա-բյուզանդական պատերազմների ոլորտում։
 
[[Պատերազմ]]ի առաջին տարիներին նախաձեռնությունը [[Պարսկաստան]]ի ([[Իրան]]ի) կողմն էր։ Խոսրով 2-րդի զորքերը ներխուժում են Արևմտյան Հայաստան, որտեղ հայ ժողովրդի պայքարը գլխավորում է Վահան իշխանը Տարոնում։
 
Պատերազմի շրջանում՝ 607-608 թվականներին, [[Բյուզանդիա]]յի գործուն աջակցությամբ Վրաց եկեղեցին ընդունում է քաղկեդոնականությունը և անջատվում Հայ եկեղեցուց։
 
Սասանյանների զորքերը գրավում են Բյուզանդական կայսրությանը ենթակա տարածքները [[Ասորիք]]ում, [[Փոքր Ասիա]]յում և [[Եգիպտոս]]ում։ [[614 թվական]]ի նրանք տիրում են նաև [[Երուսաղեմ]]ին, որտեղից, որպես ավար, ոսկու և արծաթի հետ տանում են նաև Խաչափայտը, որի վրա խաչել էին [[Քրիստոս]]ին։
 
[[615 թվական]]ին Խոսրով 2-րդը գումարում է [[Տիզբոն]]ի ժողովը, որին մասնակցում էին պարսից տիրապետության տակ հայտնված երկրներից հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներ։ Հայերից ներկա էին Կոմիտաս Մամիկոնյան և Մաթեոս Ամատունի [[եպիսկոպոս]]ներն ու Սմբատ Վագրատունին։ Վիճաբանություններից հետո ընդունվում են տիեզերական առաջին երեք ժողովների վճիռները, և մերժվում են [[451 թվական]]ի Քաղկեդոնի ժողովի որոշումները։ Խոսրովը հրամայում է․ «Ամեն քրիստոնյա, որ իմ իշխանության տակ է, հայոց հավատին թող հարի»։ Տիզբոնի ժողովից հետո Կոմիտաս Մամիկոնյանը պաշտոնապես օծվում է հայոց կաթողիկոս (615-628 թվականներին)։ Նրա ջանքերով կառուցվում է հոյակերտ Ս․ Հռիփսիմեի տաճարը (618 թվականին)։
 
=== Հայաստանի քաղաքական վիճակը 7-րդ դարի 20-30-ական թվականներին ===
7-րդ դարի 20-ական թվականներին Հերակլ կայսրը մի քանի արշավանք է ձեռնարկում դեպի Պարսկաստան։ Բյուզանդացիները լուրջ հաջողություններ են ունենում։ [[631 թվական]]ի [[սեպտեմբերի 14]]-ին Հերակլը Խաչափայտը վերադարձնում է [[Երուսաղեմ]]։ Հենց այդ օրն էլ քրիստոնյաները սկսում են նշել Խաչվերացի եկեղեցական տոնը։
 
Արևելյան Հայաստանում սկսվել էր անկախացման գործընթաց՝ մարզպան Վարազտիրոց Բագրատունու գլխավորությամբ։ Դրանից անհանգստացած՝ ախոյան երկրները մոռանում են իրենց միջև առկա թշնամությունը և կրկին հայերի դեմ գործում միասնաբար։ Կայսրը Վարազտիրոցին ուղարկում է [[Կոստանդնուպոլիս]]։ Չհաշտվելով «պատվավոր աքսորյալի» վիճակի հետ՝ նա մասնակցում է Հերակլի դեմ կազմակերպած դավադրությանը։ Դավադրության բացահայտումից հետո Հերակլը բոլորին դաժանորեն պատժում է, իսկ Վարազտիրոցին աքսորում մի կղզի։
 
Արևմտյան Հայաստանում հայրենասիրական ուժերը համախմբվում են իշխան Դավիթ Սահառունու շուրջ, որը ստանձնում է երկրի զորավարությունը։ Հերակլը նրան տալիս է «պատրիկ-կյուրապաղատի» աստիճան և ճանաչում հայոց իշխան։ Հերակլի այդպիսի վերաբերմունքը թելադրված էր թե՛ Բյուզանդիային համակած ճգնաժամով և թե՛արաբների հարձակումներով։ Դավիթ Սահառունին մինչև 7-րդ դարի 30-ական թվականների վերջը գլխավորում է երկրի միավորման գործը։ Նրան փոխարինում է Թեոդորոս Ռշտունին։
 
=== Հայաստանը և արաբների զավթողական պատերազմները ===
[[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզում]] բնակվող և անասնապահությամբ զբաղվող ցեղերի քաղաքական միավորումը տեղի ունեցավ [[622 թվական]]ին՝ իրենց մարգարե Մուհամմեդի օրոք։ Նա եղավ մուսուլմանական կրոնի և Արաբական խալիֆայության հիմնադիրը։ Մուհամմեդը անմիջապես սկսեց նվաճողական պատերազմներ, որ շարունակեցին նրա հաջորդները։ 636 թվականին բյուզանդական զորքը խոշոր պարտություն կրեց Յարմուք գետի ափին, իսկ 637 թվականին արաբները Քադիսիայի ճակատամարտում ջախջախիչ հարված հասցրին նաև պարսիկներին և կործանեցին պարսկական տերությունը։
 
Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին, օգտվելով երկու աշխարհակալ երկրների՝ արաբներից կրած պարտությունից, 639 թվականին վերամիավորեց Հայաստանի արևմտյան և արևելյան մասերը։ Երկիրը դարձավ ինքնուրույն իշխանապետություն։ Հայոց իշխանի նստավայրն Աղթամար կղզին էր, որտեղից իրականացվում էր երկրի պաշտպանությունը։
 
[[640 թվական]]ին սկսվեցին արաբական զորքերի ներխուժումները Հայաստան։ Հաջորդ տարի արաբները հարձակվում են Դվինի վրա։ Չնայած բնակիչների համառ դիմադրությանը՝ նրանք գրավում, ավերում ու թալանում են քաղաքը, բնակիչներից շատերին կոտորում, իսկ 35000 մարդ գերեվարում և տանում են խալիֆայության խորքերը։ Արաբական արշավանքները հետագա տարիներին կրկնվում են։
 
Բյուզանդական կայսր Կոստանդին (Կոստաս) 2-րդը, չհաշտվելով Թեոդորոս Ռշտունու ինքնուրույն քաղաքականության հետ, նրան մեղադրում է Հայաստանում գտնվող բյուզանդական մի ջոկատի՝ արաբներից [[643 թվական]]ին կրած պարտության մեջ և ձերբակալում։ Այդ նույն ժամանակ գերությունից փախչում և հայրենիք է վերադառնում Վարազտիրոցը։ Կայսրությունն արաբների դեմ հայերի աջակցությունը ստանալու համար նրան շնորհում է կյուրապաղատի կոչում և հանձնում հայոց իշխանի պաշտոնը։ Սակայն Վարազտիրոցը շուտով մահանում է։ Հայաստանը կայսրության ոլորտում պահելու ձգտումով Կոստասն ազատ է արձակում Թեոդորոսին և ճանաչում նրա իշխանությունը։
 
Մի քանի տարի անց խալիֆայության զորքերը դարձյալ ներխուժում են Հայաստան, [[Վիրք]] ու բուն [[Աղվանք]]։ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ Կոգովիտ գավառի Արծափ ամրոցին օգնության հասած հայոց զորքը գլխովին ջախջախում է արաբներին՝ իրենց երկու զորավարներով։
 
Հայ ժողովուրդը դիմակայեց խալիֆայությանը։ Մինչդեռ Հայաստանի նկատմամբ նվաճողական քաղաքականություն վարած Սասանյան Պարսկաստանը մի քանի տարվա ընթացքում ջախջախվեց ու կործանվեց, իսկ [[Բյուզանդական կայսրություն]]ը, չսթափվելով խալիֆայությունից կրած պարտություններից, շարունակեց իր նվաճողական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ։
 
=== Հայ-արաբական պայմանագիրը ===
Խալիֆայությունը չէր հրաժարվել Հայաստանը նվաճելու ծրագրից։ Նման պայմաններում հայ հոգևոր ու աշխարհիկ իշխանների մի խմբավորում՝ Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի ղեկավարությամբ, շարունակում էր հույսեր կապել քրիստոնյա Բյուզանդիայի օգնության հետ։ Սակայն մյուս թևը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, փորձում էր քաղաքական հարաբերություններ հաստատել Արաբական խալիֆայության հետ։ Ռշտունին Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով 652 թվականին մեծ ընծաներով ուղղվեց [[Ասորիք]]ի ([[Սիրիա]]) և Վերին Միջագետքի՝ այդ ժամանակվա կառավարիչ Մուավիայի մոտ։ Արաբները, ձեռնտու համարելով հայերի հետ դաշինքը, [[Դամասկոս]]ում կնքում են հայ-արաբական դաշնագիր։
 
Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունն առնվազն 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերն այնքան էին վճարելու, որքան կամենային։ Ի հաշիվ գանձվող հարկի՝ հայերը 15-հազարանոց այրուձի էին պահելու, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում։ Հայաստանում արաբական զորք չէր լինելու։ Բյուզանդացիների ներխուժման դեպքում խալիֆայությունն այնքան զորք էր ուղարկելու, որքան հայերը կամենային։
 
Պայմանագրի կնքումը սրում է հայ-բյուզանդական հարաբերությունները։ [[653 թվական]]ին Կոստանդին 2-րդը 100-հազարանոց բանակով ներխուժում է Հայաստան։ Այդ իրավիճակում, «պայմանագրի» համաձայն արաբները չեն հապաղում ներխուժել Հայաստան։ Նրանք հետապնդում են բյուզանդական զորքին, որը նախ փախչում է [[Տայք]], իսկ այնտեղից՝ [[Տրապիզոն]], որտեղ էլ պարտություն է կրում հետապնդող արաբական զորքից։
 
Թեոդորոս Ռշտունին գնում է Դամասկոս՝ Մուավիայի մոտ, և որպես հայոց իշխան՝ Հայաստանի հետ միաժամանակ իշխանություն ստանում նաև Վիրքի ու Աղվանքի վրա՝ մինչև Ճորա պահակն ընկած տարածքները։
 
Արաբների հաջորդ ասպատակությունը և բյուզանդական ներխուժումը մեծ ավերածություններ են պատճառում երկրին։ Արաբները Հայաստանից հեռանում են մեծ ավարով և բազում գերիներով։ Ռշտունին, կամովին միանալով գերիներին, [[656 թվական]]ին մահանում է օտարության մեջ։ Նրա մարմինը թաղում են հայրենի կալվածքում՝ [[Ռշտունիք]]ում։
 
== Հայաստանի քաղաքական կացությունը V-VII դարերում ==
 
{{հիմնական|Հայաստանի քաղաքական կացությունը V-VII դարերում}}
[[Պարսից արքունիք]]ը երկար չհանդուրժեց [[Արևելյան Հայաստան]]ի ինքնավար կարգավիճակը, և առաջին մարզպան [[Վեհմիրշապուհ]]ից ([[428]]-[[443]]) հետո [[Հազկերտ II]]-ը ([[439]]-[[457]]) թեև մարզպան նշանակեց [[հայ]] ազդեցիկ իշխան [[Վասակ Սյունի|Վասակ Սյունուն]] (443-451), սակայն [[440]]-ական թվականներին [[Սասանյաններ]]ը որդեգրեցին մարզպան. [[Հայաստան]]ի ինքնավարությունը վերացնելու և այն պարսկական նահանգի վերածելու [[քաղաքականություն]]։