«Լևոն Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 42.
Լևոնը եղել է երկրի կարևոր բերդ՝ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գ–ի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և [[Հեթումյաններ|Հեթումյան]] իշխան Բակուրանի ջանքերով [[Անտիոք]]ից վերադարձած [[Ռուբեն Գ]]-ն իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին, քաշվել է Արքակաղնի վանք, ուր վախճանվել է նույն տարում։
 
[[1187]]–ի մայիսին Ռավին դաշտում [[Ռավինի ճակատամարտ|Լևոնը ջախջախեց]] [[Կիլիկիայի Հայոց Իշխանություն]] ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, որոնց գլխավորում էր Ռոստոմ անունով էմիրը, ազատագրեց [[հայ]]աբնակ մի քանի շրջաններ։ 1187–ին Լևոնը հաղթեց և կախման մեջ դրեց [[Կիլիկիա]] ներխուժած՝ [[Հալեպ]]ի և [[Դամասկոս]]ի սուլթանին։
 
Կիլիկիային սկսել էր սպառնալ նաև [[Եգիպտոս]]ի Այյուբյան սուլթան [[Սալահ ադ-Դին]]ը, որի դեպի Արևմուտք առաջխաղացումը կանխվեց [[1189]]–ի [[Երրորդ խաչակրաց արշավանք]]ով։ Խաչակիչները [[1190]]–ին ճամբարեցին [[Կիլիկիա]]յի Սելևկիա քաղաքում։ Լևոնի պատվիրակները, [[Ներսես Լամբրոնացի|Ներսես Լաբրոնացու]] գլխավորությամբ, [[խաչակիրներ]]ին խոստացան տրամադրել ձիեր և ռազմապաշար, իսկ Հենրիխ VI խոստացավ Լևոնին ճանաչել Հայոց թագավոր։ [[Եգիպտոս]]ի սուլթանության դեմ խաչակրաց արշավանքի անհաջողությունից հետո Լևոնը, պատրաստվելով դիմագրավել Սալահ ադ–Դինին, [[1193]]–ին նրա դաշնակից [[Անտիոքի դքսություն]]ից գրավեց [[Պաղրաս]] և [[Դարպսակ]] բերդերը։ Կիլիկիայում և մերձակա երկրներում սփռված [[ասորի]] հավատակիցներին Հայոց կողմը ներգրավելու համար Լևոնը Թեոդորոս Բարվեհեբոն ասորուն [[1192]]–ին հատուկ հրովատակով Հռոմկլայում հռչակեց Ասորվոց կաթողիկոս՝ ի հակաթոռություն [[Անտիոք]]ում նստող Միխայիլ կաթողիկոսի։ 1193–ին Սալահ ադ-Դինը, Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի սադրանքով խոշոր բանակով շարժվեց Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում մարտի 4–ին հանկարծամահ եղավ, և խափանվեց նրա առաջխաղացումը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևոն_Բ» էջից