«Իսլանդիայի մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 46.
[[Պատկեր:Thorarinn thingvellir.jpg|thumb|lefy|225px|Թոուրարիր Թոուրլախսսոն ''«Թինգվելլիր»'']]
Իսլանդական գեղանկարչության զարգացման զարկ է հանդիսացել 19-րդ դարի սկզբին սկսված ազգային-ազատագրական շարժումը։ Ամենահայտնի իսլանդացի գեղանկարիչը Թոուրարիր Թոուրլախսսոնն է (1867-1924), ով նկարում էր բացառապես [[Գեղանկարչություն|գեղանկարներ]]: Նա առաջին իսլանդացի գեղանկարիչն էր, ով ստացել է պետական դրամաշնորհ։ Իսլանդական նկարչական արվեստի մեջ մեծ ներդրում են ունեցել նաև Սիգուրդ Գուդմունդսսոնը, Աուսգրիմուր Յոունսսոնը, Գուդմունդուր Թորստեյնսոնը, Կրիստին Յոունսդոտտիրը, Յոուն Ստեֆաունսսոնը, Գերդուր Հելգադոտտիրը և Էրրոն։ Նրանց և այլ նկարիչների կտավները ցուցադրվում են Իսլանդիայի պետական պատկերասրահում, իսկ ժամանակակից նկարիչների ստեղծագործությունները կարելի է տեսնել աշխարհի հայտնի թանգարաններում։
 
20-րդ դարի կեսերին Ռեյկյավիկի տարբեր մշակութային, կրթական հաստատություններ ունեին իրենց մասնավոր հավաքածուները, սակայն խոշոր թանգարան չկար։ 1973 թվականին Քյարվալստադիր ({{lang-is|Kjarvalsstaðir}}) պատկերասրահի հիմնումով նոր ժամանակաշրջան սկսվեց քաղաքի թանգարանային կյանքում։ Մասնավոր հավաքածուների մի մասը սկսեց ցուցադրվել մեկ հարկի տակ՝ Ռեյկյավիկի Գեղարվեստի թանգարանում, որում հիմա զետեղված են 640 նկարիչների և քանդակագործների ավելի քան 4000 աշխատանքներ։ Տարեկան թանգարան են այցելում տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ։<ref>[http://safneign.listasafnreykjavikur.is/en/safneign Reykjavik Art Museum] Ռեյկյավիկի Գեղարվեստի թանգարանի պաշտոնական կայքը{{ref-en}}</ref>
 
=== Ազգային տարազ ===