«Օրատորիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հղումներ
Վրիպակ
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 3.
Իտալիայում օրատորիան երկու տեսակի բաժանվեց` իտալերենով և լատիներենով երգվող օրատորիաներ, ըստ այդմ` Իտալական և Լատինական օրատորիաներ։
 
XVII դարում [[Հռոմ]]ում եկեղեցական գործիչ Ֆիլիպ Ներին իր տանը և եկեղեցուն կից աղոթային դահլիճում` օրատորիայում, սկսեց կազմակերելկազմակերպել հավատացյալների հավաքներ, որոնց ընթացքում [[Աստվածաշունչ|Աստվածաշնչ]]ից ընթերցվում էին հատվածներ, հնչում էին բարոյական խրատներ, կատարվում էին հոգևոր երգեր։ Որպեսզի հոգևոր խորհուրդները, [[քարոզ]]ները շատ ավելի հեշտությամբ ընկալվեն հասարակ ժողովրդի կողմից, Ներին թույլ տվեց, որ քարոզների ու աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում կատարվեն նաև ժողովրդական ծագում ունեցող կենցաղային երգերը, ժողովրդական ծագում ունեցող հոգևոր հիմները` [[լաուդ]]ները կամ հոգևոր նոր տեքստերով գրված աշխարհիկ երգերի կատարումները։ Հետագայում լաուդների, աստվածաշնչյան պատմությունը մեկնաբանող քարոզների ու դրանցից հետո ասվող խրատական հետևությունների միաձուլումից ձևավորվեց երաժշտական ժանր, որ ստացավ «օրատորիա» անվանումը։
 
Օրատորիա ժանրի առաջին օրինակների թվին է պատկանում [[Պալեստրինա]]յի դպրոցի ներկայացուցիչ, [[կոմպոզիտոր]] [[Ջիովանի Ֆրանչեսկո Աներո]]յի «Հոգևոր հարմոնիկ թատրոնը» երկխոսությունների ժողովածուն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օրատորիա» էջից