«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 61.
19-րդ դարի սկզբին Հայաստանը շարունակում էր գտնվել շահական [[Պարսկաստան]]ի և [[Օսմանյան կայսրություն|սուլթանական Թուրքիա]]յի տիրապետության տակ։
 
[[Արևելյան Հայաստան]]ի հիմնական մասը ընդգրկված Էր [[Երևանի խանություն|Երևանի]], [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]], [[Գանձակի խանություն|Գանձակի]] և [[Ղարաբաղի խանություն]]ների մեջ, իսկ հյուսիսային որոշ շրջաններ ([[Լոռի]], [[Տավուշ]], [[Շիրակ]], [[Ջավախք]]) ընդգրկված էին [[Քարթլի-Կախեթի թագավորություն|Վրացական թագավորության]] կազմում։ Երևանի խանությունը, որպես խոշոր և սահմանային վարչական միավոր, անվանվում էր նաև սարդարություն (կուսակալություն), իսկ նրա խանը՝ սարդար։ Խանությունը բաժանված էր 15 շրջանների (մահալների)՝ Զանգիբասարի, Սուրմալուի, Սարդարապատի, Թալինի, Ապարանի և այլն։ Խանության գլուխ կանգնած էր շահի կողմից նշանակված խանը։ Մահալները կառավարում էին խանի կողմից նշանակված միրբոլուքները, իսկ գյուղերը՝ գյուղապետերը։ Քաղաքների կառավարիչները կոչվում էին քալանթարներ։
[[Պատկեր:Livebridge.jpg|330px|ձախից|մինի]]
Օսմանյան Թուրքիան և շահական Պարսկաստանը ավատատիրական հետամնաց երկրներ էին։ Ներքին խժդժությունները, կամայականություններն ու բռնությունները այդ պետությունների անբաժան ուղեկիցներն էին։ Ինչպես սուլթանն ու շահը ամբողջ երկրում, այնպես էլ փաշաներն ու խաները իրենց վարչական տարածքներում միահեծան իշխողներ էին։ Տնտեսությունը գտնվում էր հետամնաց վիճակում։ Տնտեսության հիմնական ճյուղը՝ գյուղատնտեսությունը, խիստ ցածր մակարդակի վրա էր։
Տող 129.
1836 թվականի կանոնադրությունը հոգևորականությանը արգելում էր խառնվել պետության գործերին։ Կառավարության հսկողությամբ պահպանվում էին Էջմիածնի կաթողիկոսի իրավունքները Ռուսաստանի և արտասահմանի հայության նկատմամբ։ Հայկական դպրոցների, լուսավորական այլ հաստատությունների, ինչպես նաև ծննդյան, ամուսնության, թաղման հարցերի տնօրինումը հանձնվում էր եկեղեցուն։ Կանոնադրությամբ օրինականացվում էին Էջմիածնի և հոգևոր այլ հաստատությունների ու վանքերի հողատիրական իրավունքները<ref>[http://www.findarmenia.com/arm/history/23/432/434 1836թ. եկեղեցական կանոնադրությունը]</ref>։
 
Արևելյան Հայաստանն ու ամբողջ երկրամասը Ռուսաստանին միացնելուց հետո վարչական բաժանման, գործող օրենքների մի խառնուրդ էր ստեղծվել։ 1840 թվականին ընդունվում է օրենք, որով Անդրկովկասը ենթարկվում է վարչական նոր բաժանման։ Ստեղծվում է վարչական երկու միավոր՝ [[Վրացա-իմերեթականԻմերեթական նահանգ]] և [[Կասպիական մարզ]]։ Հայկական մարզը՝ որպես առանձին վարչական միավոր, վերացվում է։ Մեծապետական այդ նոր օրենքը անտեսում էր Անդրկովկասի ժողովուրդների ազգային առանձնահատկությունները, այդ պատճառով էլ ընդհանուր դժգոհությունների տեղիք տվեց։ Վրացաիմերեթական նահանգի կազմի մեջ մտավ վերացված հայկական մարզը, այժմյան [[Լոռու մարզ|Լոռու]], [[Տավուշի մարզ|Տավուշի]] և [[Շիրակի մարզ]]ի հյուսիսը, իսկ Կասպիական մարզի մեջ մտավ [[Սյունիքի մարզ|Զանգեզուրն]] ու [[Ղարաբաղ]]ը։ Ցարիզմը Անդրկովկասի բնակչության համար մեկ դրական քայլ կատարեց. Անդրկովկասի մելիքների, բեկերի և աղաների իշխանությունից գյուղացիական բնակչության մեծ մասը ազատվեց 1841 թվականի մայիսի օրենքով։ Այս օրենքով միայն Բորչալուի (ընդգրկում է ՀՀ Լոռու մարզը և Վրաստանի [[Մառնեուլի շրջան]]ը) գավառում 102 հայաբնակ գյուղ ազատվեց թուրք կալվածատերերի իշխանությունից։
 
Ցարական կարգերն ամրապնդելու նպատակով [[1844]] թվականին Կովկասում հիմնվում է [[Կովկասի փոխարքայություն|փոխարքայություն]]։ Փոխարքա է նշանակվում փորձված պաշտոնյա Ա. Վորոնցովը, որը ճկուն քաղաքականություն էր վարում։ 1849 թվականին հատուկ հրամանագրով կազմվում է [[Երևանի նահանգ]]ը, որի մեջ մտնում էին հինգ գավառ՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, Նախիջևանի, Նոր Բայազետի և Օրդուբադի։ Վարչական այս բաժանումը պահպանվեց երկար ժամանակ՝ մինչև [[1917]] թվականը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/23/435/436 Վարչական կառուցվածքը]</ref>։