«Տալվորիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 85.
 
[[1893]] թվականին հազարավոր քրդեր հարաձակվում են Տալվորիկի վրա: Հայերը քրդերի դեմն առնելու համար քանդում են Սատանի կամուրջը: Կռիվը տևում է մեկ օր: Սպանվում է 6 հայ և 35 քուրդ:<ref name=Indz_bah_tveq_1>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 99</ref> [[Գևորգ Չաուշ]]ի դերն էական էր Տալվորիկի ինքնապաշտպանություն հարցում: Քաջ գիտենալով տեղանքը, նա թշնամիների մասին արագորեն տեղեկություններ է հավաքում և նրանց զորքի դեմն առնում: Դրա վառ օրինակն է Տալվորիկի Սպիտակ Խաժակի կիրճի կռիվն էր, որտեղ Գևորգի ջոկատը կրակի տակ առավ քրդրերին: Թշնամին երկրորդ օրը համալրվեց և նոր թափով հարձակվեց: Տալվորիկցիներին քաջալերեց Գևորգի և Տեր-Գաբրիել քահանայի խոսքերը և հայերը կարողացան մարտում հաղթանակ տանել:<ref name=Indz_bah_tveq_2>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 101</ref>
 
1893 թվականի հունիսին Տալվորիկի վրա են ուղարկում Բիթլիսի նահանգապետ Հասան Թահսին փաշայի ղեկավարությամբ մեծաքանակ զորք, որոնք միանալով Սասուն մտած Երզնկայի և Մուշի ոստիկանական զորքերի հետ հարձակվում են Տալվորիկի վրա: Նրանց հաջողվում է քուրդ Զիլան Շեյխի ղեկավարած 2000-անոց բանակով գրավել Գաբլոր գյուղը, բայց Տալվորիկը շարունակում է դիմադրել: Թուրքերը մոտ 1000 մարդ էին կորցրել, բայց անըդհատ նոր համալրումներ էին ստանում: Իսկ թնդանոթներ ստանալուց հետո նրանք սկսեցին ռմբակոծել:<ref name=Indz_bah_tveq_3>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 102</ref> Կանայք, ծերերը և երեխաները գնացին դեպի լեռները, թնդանոթներից հեռու մնալու համար, իսկ նրանցից ծատրեը մնացին տղամարդկանց կողքին: Տալվորիկցիներին օգնության շտապեցին Շենիկից` Գրգոն, Գելիգեզունից` Պետոն, իսկ [[Դժոխք Հրայր]]ն այստեղ հասավ Անդոկից:<ref name=Indz_bah_tveq_4/>
 
Հունիսի 17-ին ժամը 3-ին մի կատաղի պատերազմ է սկսվում: Մեկ հայի դեմ կռվում էին 40-50 քուրդ: Քրդերը այրում էին տները, աղջիկներին ու կանանց ցած էին գլորում սարերից, փոքրիկ տղաներին կտոր-կտոր անելով նետում էին գետը: Այդ օրը իրենց պատիվը փրկելու համարմոտ 100 հայ կանայք և աղջիկներ նետվեցին անդունդը: Քրդերը մոտ 100 երեխաների սպանեցին: Կռվում հայերը տվեցին 50 զոհ:<ref name=Indz_bah_tveq_4>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 103</ref>
 
1983 թվականին թուրքերը 3 ամիս Տալվորիկը պաշարված պահելուց հետո նահանջեցին:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տալվորիկ» էջից