Մարիան ծնունդով Գալիլեյի Մագդալա քաղաքից է: «Մագդալինա»` վերծանվում է որպես «Միգդալ-Էլ քաղաքի բնիկուհի»: Իսկ եփրայերենիցեբրայերենից և արամեերենից թարգմանվում է որպես «ամրոց», և քանի որ ամրոցը հանդիսանում է ֆեոդալական և ասպետական խորհրդանիշ, միջնադարում Մարիային տրվեցին ազնվական գծեր: Ենթադրվում էր նաև, որ «Մագդալինա» անվանումը կարող էր ծագել Տալմուդում օգտագործվող «մազեր խուճուճեցնող» արտահայտությունից: «Միրիամը, որ խուճուճեցնում է կանանց մազերը» կերպարը հանդիպում է Հիսուսի հետ կապված տալմուդյան տեքստերում, և նույնիսկ դրանցից մեկում նա հիշատակվում է, որպես անհավատարիմ կին, և չի բացառվում, որ այս տեքստերում արտացոլում են գտել հենց Մարիա Մագդաղենացու մասին պատմվածքները: