«Բրանդենբուրգյան դարպասներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ստեղծվել է «Бранденбургские ворота» էջը թարգմանելիս
(Տարբերություն չկա)

14:58, 10 հունվարի 2016-ի տարբերակ

Բրանդենբուրգյան դարպասներ (գերմ. Brandenburger Tor) - ճարտարապետական հուշարձան Բեռլինի կենտրոնում: Կառուցվել է 1788-1791թթ.:

История

 
Բրանդենբուրգյան դարպասները Գերմանիայի  կապիտուլյացիայից հետո: 1945թ. հունիս:
 
Բրանդենբուրգյան դարպասները և Բեռլինի պատը: 1988թ. հունիս:
 
Բրանդենբուրգյան դարպասների տեսքը արևելյան հատվածից:

Նշելով իր 226-րդ տարեդարձը, Բրանդենբուրգյան դարպասները համարվում է Գերմանիայի և Բեռլինի ամենահայտնի սիմվոլը, իսկ 1989թ.-ից հետո այն դարձավ երկրի վերամիավորման սիմվոլը:

Բրանդենբուրգյան դարպասները Բեռլինում պահպանված միակ  քաղաքական դարպասն է, նրա սկզբնական անվանումն էր` <<Աշխարհի դարպասներ>>:Այն կառուցվել է Կառլ Գոթթարդ Լանգգանսի կողմից, 1789-1791թթ. և համարվում է առաջին զգալի աշխատանքը, որը կատարվել էր բեռլինյան դասականապաշտության ոճով: Բրանդենբուրգյան դարպասների կառուցման գործում մոդել է ծառայել Աթենքի միջնաբերդը:Դարպասների ճակատն իսկզբանե ներկված էր եղել սպիտակ գույնով:Ճակատի ձևավորումը պատկանում է Յոհան Գոթֆրիդ Շադովին:Հենց նա էլ մշակել է վեցմետրանոց մարտակառքը, որը վերահսկում է հաղթանակի աստվածուհի Վիկտորիան:(Այն տեղակայված է արևելյան կողմում):

Նվաճելով Բեռլինը, Նապոլեոնը հրամայում է քանդել մարտակառքը և տեղափոխել Փարիզ:Նապոլեոնի դեմ հաղթանակից հետո աստվածուհի Վիկտորիան վերադարձվել է Բեռլին և ստացել Երկաթե խաչ, կառուցված Ֆրիդրիխ Շնիկելի կողմից:

1871 թվականին ֆրանկո-Պրուսական պատերազմից հետո հաղթանակած զինվորների երթը քայլեց դարպասների միջով:1918-1920թթ.- հակահեղափոխական տրամադրվածությամբ զինվորները 1933 թվականին դարպասները վերածեցին Ազգային-սոցիալիստական տոնակատարության տեսարանի:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրանդենբուրգյան դարպասները մեծ վնասներ կրեցին, իսկ մարտակառքն ամբողջությամբ ավերվեց: 1945-1957թթ. մարտակառքի վրա ծածանվում էր Խորհրդային Միության դրոշը,որից հետո այն փոխարինվում է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության դրոշի:(սկսած 1989 թ., Գերմանիայի միավորումից հետո դարպասների վրա ոչ մի դրոշ չկա):

1956թ.-ին դարպասները վերականգնվել են, իսկ մարտակառքը վերականգնվել է միայն 1958 թվականին:1961թ.-ի օգոստոսի 13ին  անցումը դարպասներով արգելում է պատը: Պատը գտնվում էր Արևելյան Բեռլինի տարածքում և Արևմտյան Բեռլինի քաղաքացիները անցնել պատի մյուս կողմը չէին կարողանում:Բայց նաև Արևելյան Բեռլինի բնակիչները չէին կարող մուտք գործել Արևմտյան Բեռլին, քանի որ այն անջատված էր Արևմտյան Բեռլինից: