254 356
edits
չ (կետադրական, ձևաչափ) |
No edit summary |
||
{{Այլ կիրառումներ|Մանուչարյանց (այլ կիրառումներ)}}
'''Գրիգոր Մանուչարյանց''' (
== Կենսագրություն ==
Կրթությունն ստացել է [[Նոր Վարագավանք]]ի վարժարանում։ Հայ ժողովրդի ազատագրումը կապելով [[Ռուսաստան]]ի օգնության հետ՝ առաջին ռուս-պարսկական պատերազմի (1804-13 թթ.) ժամանակ [[Ղազախ]]ի և [[Շամշադին]]ի հայ երիտասարդներից կազմել է 500 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ և մասնակցել ռազմական գործողություններին։ Մանուչարյանցի ջոկատը աչքի է ընկել ռուսական զորքերի երևանյան առաջին (1804 թ.), երկրորդ (1808 թ.) [[արշավանք]]ներում և հատկապես [[Նախիջևան]]ի գրավման (1808 թ. նոյեմբեր) ժամանակ, որոնց համար պարգևատրվել է Սբ. Գեորգի IV աստիճանի, Սբ. Վլադիմիրի և Սբ. Աննայի շքանշաններով։ Երկրորդ ռուս-պարսկական պատերազմում (1826-28 թթ.) Մանուչարյանցի ջոկատը պաշտպանել է [[Լոռի]]-[[Փամբակ]]ի, Դիլիջանի և [[Ղազախ]]-[[Շամշադին]]ի բնակչությանը, ճնշել Բորչալուի խաների ու աղալարների հրահրած խռովությունը, պաշտպանել ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհները, ապահովել ռուսական բանակին պարենի և զինամթերքի մատակարարումը են։ [[1826]] թվականի ամռանը Մանուչարյանցի ջոկատը հաղթական կռիվներ է մղել Զուրաբ խանի և Պարսկաստանի կողմն անցած վրաց արքայորդի Ալեքսանդրի զորքերի դեմ։ Մասնակցել է նաև [[Երևան]]ի խանի զորքերի դեմ մարտերին և Երևանի գրավմանը։ Մանուչարյանցի նախաձեռնությամբ և ջանքերով [[Շամշադին]]ի գյուղացիները ազատվել են խանաբեկական կախումից և ճանաչվել պետական գյուղացիներ։ [[Արևելյան Հայաստան]]ը [[Ռուսաստան]]ին միացվելուց հետո Մանուչարյանցը վերադարձել է հայրենի գյուղ։ Ղեկավարել է Նոր Վարագա վանքի վերանորոգման աշխատանքները, բացել ծխական դպրոց։
{{ՀՍՀ}}
|
edits