«Հունաստանի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 78.
== Պատմություն ==
=== Օտտո թագավորի գահակալությունը (1833–1863) ===
[[պատկեր:Otto_of_Greece_II.jpg|մինի|աջից|250px210px|Հունաստանի թագավոր Օտտոն]]
Օտտոն եղել է Հունաստանի թագավորության առաջին թագավորը, որը եղել է ազգությամբ բավարացի: Նա կառավարել է Հունաստանում մոտ 30 տարի: [[Գերմանիա|Գերմանական]] ծագմամբ այս թագավորը իր կառավարման տարիներին Հունաստանում ստեղծեց հիերարխիկ կառավարություն, որը բնորոշ էր միայն գերմանացիներին: Գերմանացի թագավորը Հունաստանը կառավարում էր խիստ բռնապետական կարգերով: Այս ու հանդերձ, Օտտոն մեծ ներդորում է ունեցել նորանկախ Հունաստանի թագավորության զարգացման գործում: Նրա օրոք ստեղծվեց հունական բանակը, արդարադատության համակարգը և կրթական համակարգը: Նա ցանկանում էր Հունաստանը զարգացնել մեծ տերությունների օրինակով, սակայն Օտտոյի վարչակարգը չընդունվեց հույն ժողովրդի կողմից: Հունական արքունիքում բարձր պաշտոններ զբաղեցրեցին գերմանացիները և այլ եվրոպացիները: Բացի այդ, Օտտոն չընդունվեց հույների կողմից այն պատճառով, որ դավանում էր կաթոլիկ քրիստոնեություն: Բավարական կառավարությունը Հունաստանի թագավորությունում շարունակվեց մինչև [[1837|1837 թվականը]], երբ [[Միացյալ Թագավորություն|Միացյալ Թագավորության]] և [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]] պնդմամբ գերմանացի նախարարները պաշտոնազրկվեցին և նրանց փոխարինեցին հույն պաշտոնյաները: Սակայն նորանկախ երկիրը դեռ չուներ [[սահմանադրություն]] և [[Օրենսդիր իշխանություն|օրենսդիր կառավարություն]]: Հունաստանի դժգոհությունները վերաճեց մինչև ապստամբություն: Աթենքում հույները մեծ ապստամբություն բարձրացրեցին, որի արդյունքում [[1843|1843 թվականին]] Օտտո I-ը իր իրավունքները սահմանափակեց սահմանադրությամբ և հրավիրեց խորհրդարան ([[հունարեն]]՝ κοινοβούλιο):