«Արևմտյան Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Անմշակ, անհասկանալի
Տող 2.
[[Պատկեր:Boundary between Turkey and Armenia as determined by Woodrow Wilson 1920.jpg|thumb|260px|աջից|Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը ըստ Սևրի պայմանագրի]]
'''Արևմտյան Հայաստան''', [[պատմական Հայաստան]]ի արևմտյան մասի պայմանական անվանում։ [[387]] թվականին [[Բյուզանդիա]]յի և [[Պարսկաստան]]ի միջև [[Մեծ Հայք]]ի բաժանման արդյունքում առանձնացած ու Բյուզանդիային անցած հայկական տարածք։
Արևմտեան Հայաստանի 7 նահանգներ
Տարածքը՝ XX դ. սկզբին 337600 քառ. կմ
1.ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՆԱՀԱՆԳ- Տարածքը՝ XX դ. սկզբին 83,700կմ2: (Սեբաստիայի վիլայեթ, Ռումի Էյալեթ, Սեբաստիայի կուսակալություն.) վարչատարածքային միավոր Արևմտյան Հայաստանում` պատմական Փոքր Հայքի տարածքում, հիմնականում Գայլ, Իրիս և Հալիս գետերի ավազանում: Վարչական կենտրոնը` Սեբաստիա (Սվազ): XVդ. 1-ին կեսին տարածքը գրավել են օսմանյան թուրքերը և կազմել Արևմտյան Հայաստանի առաջին վարչատարածքային էյալեթը, որը կոչվել է նախ` Ռումի, ապա` Սեբաստիայի նահանգ.
2.Կարնո նահանգ - Տարածքը՝ 85,000կմ2 (ԷՐԶՐՈՒՄԻ ՆԱՀԱՆԳ) Օսմանյան Կայսրության վարչատարածքային միավոր Արևմտյան Հայաստանում: Կենտրոնը` Էրզրում: Կազմավորվել է 1514-34թթ.: XVIդ. 2-րդ կեսին վերացված Երզնկայի նահանգը կցվել է Էրզրումի նահանգին: XVIIIդ. 2-րդ կեսին նրա տարածքում առաջացել են կիսանկախ իշխանապետոթյուններ: XVIդ. վերջին-XXդ. սկզբին հիմնականում ընդգկում էր Բարձր Հայքի մեծ մասը, առանձին շրջաններ Տայքից, Այրարատից, Տուրուբերանից, Աղձնիքից և Փոքր Հայքից: Հյուսիսից սահմանակից էր Տրապիզոնի, հարավից` Դիարբեքիրի և Վանի, արևմուտքից` Սեբաստիայի, հյուսիս-արևելքից`Ախալցխայի և Կարսի նահանգներին, արևելքից` Իրանին (XIXդ. սկզբից` նաև Ռուսաստանին): Նշանավոր լեռներն են Բյուրակնը (Բինգյոլ), Այծպտկունքը, Գոհանամը, Դումլուն, Կոփը: Ջրառատ լեռներից սկիզբ են առնում Արևմտյան Եփրատ, Արևելյան Եփրատ (Արածանի), Ճորոխ և Արաքս գետերը: XIXդ. սկզբին Էրզրումի նահանգն ուներ 16 գավառ` Էրզրում, Բաբերդ, Դերջան, Երզնկա, Կելկիթ (Գայլ գետ), Շապին Գարահիսար, Քըղի, Սպեր, Թորթում, Վերին Բասեն, Ստորին Բասեն, Խնուս, Ալաշկերտ, Խամուր, Դիադին, Բայազետ: 1846թ. Շապին-Գարահիսարը միացվել է Սեբաստիայի նահանգին: XIXդ. 30-60-ական թթ. Էրզրումի նահանգը խոշորացվել է ի հաշիվ հարակից նահանգների և ընդգրկել Արևմտյան Հայաստանի մեծ մասը (անվանվել է նաև Էրմենիստան): 1873թ. բաժանվել է Էրզրում, Չըլդըր, Կարս, Բայազետ, Վան, Մուշ և Երզնկա գավառների: XXդ. 20-30-ական թթ. Էրզրումի նահանգի տարածքը տրոհվել է հիմնականում Էրզրումի, Երզնկայի և Աղրի իլերի միջև:
3.Տիգրանակերտի նահանգ, Ամիդացվոց նահանգ-Տարածքը՝ 20-րդ դարի սկզբներին 37,500 քառ. կմ: (ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՆԱՀԱՆԳ). Օսմանյան Կայսրության վարչատարածքային միավոր Արևմտյան Հայաստանում` Դիարբեքիր կենտրոնով: Ընդգրկում էր Աղձնիքի զգալի մասը, Ծոփքի հարավ-արևելքը, Հայոց Միջագետքը, Ծավդեքը, Արվաստանը: Հյուսիսից սահմանակից էր Էրզրումի, հյուսիս-արևելքից` Բիթլիսի, հարավ-արևելքից` Վանի, հարավից` Մոսուլի, Դեյր Էզ Զորի և Հալեպի, հարավ-արևմուտքից` Ուրֆայի, արևմուտքից` Խարբերդի նահանգներին: Ստեղծվել է 1515-20թթ.:
4.Վանի նահանգ - տարածքը Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին 33,6 հզ. կմ2 (Վանի վիլայեթ, Վանի էլայեթ). Օսմանյան Կայսրության վարչատարածքային միավոր Արևմտյան Հայաստանում` Վան կենտրոնով: Ստեղծվել է 1548-ին: Ընդգրկել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի հիմնական, Մոկք, Կորճայք և Տուրուբերան նահանգների առանձին մասերը: Մինչև 19-րդ դարի առաջին կեսը բաղկացած էր հետևյալ գավառներից (լիվաներից կամ սանջակներից)` Արծկե-Ալջավազ, Աղաքիս (Եղեգիս), Արճան, Արճեշ, Բերդաղ (Նամիրան), Բերկրի, Զռըկան (Զրիկի), Էքրադ-ի բեն-ի Կոթուր, Խլաթ (Ախլաթ), Կարկառ, Կեցան, Մուշ, Շիրվան (Շերվի), Սպարկերտ (Իսփայերտ), Վան:
5.Բաղեշի նահանգ -Տարածքը՝ 27,3 հազար քառ. կմ (Բիթլիսի նահանգ, Բաղեշի իշխանություն, Բաղեշի նահանգ, Բաղիշի նահանգ, Բիթլիզի նահանգ, Պիթլիզի նահանգ, Պիտլիսի նահանգ) — Նահանգ Արևմտյան Հայաստանում: Իբրև առանձին վարչական միավոր ձևավորվել է 16–րդ դարի սկզբում` որպես հյուքյումեթություն (իշխանություն), որի մեջ մտնում էին Սասունը, Մուշը, Խիզանը, Խնուսը, Խլաթը, Արծկեն: Կենտրոնը Բիթլիսն էր, որ կոչվում էր նաև Բաղեշ: Որպես նահանգ ձևավորվել է 1875 թ:
6.ԽԱՐԲԵՐԴԻ ՆԱՀԱՆԳ -Տարածքը՝ 37,800կմ2 (Խարբութի վիլայեթ, Մամուրեթ ուլ Ազիզի վիլայեթ).Օսմանյան Կայսրության վարչատարածքային միավոր Արևմտյան Հայաստանում: Կենտրոնը` Խարբերդ, 1867թ.` Մեզիրե (Մամուրեթ ուլ Ազիզ): Ստեղծվել է 1847թ., Դիարբեքիրի, Սեբաստիայի և Մարաշի նահանգներից առանձնացված գավառներից: Ընդգրկում էր Ծոփքի մեծագույն, Փոքր Հայքի հարավարևելյան մասերը, Հյուսիսային Ասորիքի որոշ շրջաններ:
7.Համշենի ՆԱՀԱՆԳ- Տարածքը՝ 32,7 հազար կմ2 ( ՏՐԱՊԻԶՈՆԻ ՆԱՀԱՆԳ,Տրապիզոնի վիլայեթ)- Օսմանյան Կայսրության վարչատարածքային միավոր Սև ծովի հարավային ափին՝ Տրապիզոն կենտրոնով: Կազմավորվել է 1919-20-ին.: Մինչև XIXդ. կեսերն ընդգրկել է պատմական Պոնտոսը, Աջարիան, Լազստանը, ինչպես նաև Փոքր Հայքի հյուսիս-արևելյան հատվածը: 1840-ական թթ. Տրապիզոնին է անցել Ջանիկի (Սամսոնի) գավառը (մինչև այդ՝ Սեբաստիայի նահանգի կազմում), որի փոխարեն 1866թ. վերջինիս է փոխանցվել Շապին Գարահիսարը: Տրապիզոնի նահանգի սահմանները վերջնականապես ձևավորվել են 1878թ.՝ Աջարիան Ռուսաստանին անցնելուց հետո: XXդ. սկզբին Տրապիզոնի նահանգը սահմանակից էր արևելքից Ռուսաստանի կայսրությանը, հարավ-արևելքից՝ Էրզրումի, հարավ-արևմուտքից՝ Սեբաստիայի, արևմուտքից՝ Կաստեմունիի նահանգներին: Տարածքը՝ 31,3 հազար կմ2 (այլ տվյալներով՝ 32,7 հազար կմ2): Ուներ 4 գավառ՝ Տրապիզոն, [Աքչեաբադ (Պլատանա), Գիրեսուն (Կերասունտ), Գյորլե, Թիրեբոլու (Տրիպոլիս), Մաճկա, Սյուրմենե, Վաքֆիքեբիր (Ֆոլ), Տրապիզոն, Օրդու, Օֆ (Ոփիոս) գավառակներ], Լազստան [Աթինա (Աթենաս), Խոփա, Ռիզե (Ռիզոն), գավառակներ], Գյումուշխանե [Գյումշխանե, Թորուլ, (Արդասա, Շեյրան, Քելքիթ (Գայլգետ) գավառակներ] և Ջանիկ [Բաֆրա, Թերմե, Չարշամբա, Ջանիկ (Սամսոն), Ունիե, Ֆասթա գավառակներ]: 1910թ. Ջանիկը վերածվել է «ինքնուրույն գավառի»:
 
== Օսմանյան տիրապետություն ==