«Արցախի ազատագրական պայքար (1724-1731)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 6.
Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին [[աֆղաններ]]ի զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք [[Սպահան]]ը։ Երկրում սկսում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է [[Թավրիզ]]։ Օգտվելով դրությունից՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան]] սուլթան [[Ահմեդ III]]-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, [[Քարթլիի թագավորություն|Վրաստանի]] ու [[Շիրվանի կուսակալություն|Շիրվանի]] վրա<ref>[http://www.findarmenia.com/arm/history/22/386/389 Թուրքական ներխուժումն Անդրկովկաս, ռուս-թուրքական 1724թ. պայմանագիրը]</ref>։ Միևնույն ժամանակ [[Հյուսիսային պատերազմ]]ի հաղթական ավարտից հետո [[Կասպիական արշավանք|Հարավային Կովկաս է արշավում]] Պետրոս Մեծը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/22/386/388 Ռուսական զորքերի 1722թ. Կասպիական արշավանքը]</ref>։
 
Արցախում այդ ժամանակ իշխում էին [[Բագրատունիներ]]ից ու [[Առանշահիկներ]]ից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ [[Հասան-Ջալալյաններ]]ի, [[Դոփյաններ]]ի ու [[Սյունիներ]]ի շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում ({{lang-ar|ملك`}} թագավոր)։ Վրաց թագավոր [[Վախթանգ VI]]-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։
 
== Սղնախների կազմակերպում ==