«Արմավիր (գյուղ, Արմավիրի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
→‎Գյուղական բնակավայրի հիմնադրում։: ձևավորում, նյութերի ավելացում, փաստերի ավելացում, տվյալների թարմացում
Տող 99.
Արմավիրը կամ նախկին Ղուրդուղուլի հիմնադրման և գյուղում հայ բնակչության բնակավայրի մասին տեղեկություն պահպանվել է 17-րդ դ առաջին բնակիչներ ''Սադո և Խուշուդ եղբայրերի'' Հայոց կաթողիկոսին ուղղված «Կտակ»-ից<ref name="ReferenceC">Վ.Սադոյան: Սադոյանների ընտանեկան տոհմագրություն, 1953 թ</ref>:Եղբայրները գալով [[Խոյ]]ից,կաթողիկոսից խնդրում էին «հաստատվել Ղուրդուղուլի հայկական գեղի մեջ՝ քանի որ գեղերից հայկական էր միայն Ղուրդուղուլ գյուղը»: Հայ մատենագիրները հիշատակե են Երևանի խանի շահագրգռությունը՝ վերաբնակեցնել Արարատյան դաշտի գյուղական բնակչությանը, ինչի արդյունքում, արդեն 1613 թվականից Արմավիրի ավերակների շուրջը կրկին վերականգնվում են նախկին բնակավայրերը<ref>[[Լեո]], «Հայոց պատմություն», հ-3 գիրք 2-րդ, էջ`191-193:</ref>: Հիշատակում է 17-րդ դարում Արմավիր քաղաքի արևելյան Ալիսո և Բլուր ագարակ - թաղամասերի միավորման հանգամանքները և ծխերի քանակը՝ 1613 թ ունեցել է 7 - 21 հիմնադիր ծխեր (բացառապես հայ բնակչություն)։ Հետագա 200 տարվա ծխերի մասին տվյալներ կամ չեն պահպանվել կամ տվյալները հակասական են։ Անանուն պատմիչի թողած վկայությամբ, 1779 թվ. աշնանը Վրաց [[Հերակլ II]] կողմից Վրաստան բռնագաղթած Արարատյան աշխարհի հայկական յոթը գյուղերի բնակչության մեջ ամենամեծ թիվը կազմել են արմավիրցիները, տանուտեր՝ «''քեդխուդա՝ Խրտնած Հարութիւն''ի» գլխավորությամբ (''[[Լեո]], ՀՊ< Հ-3/2'')։ Գյուղը վերակենդանացավ 1780 թվականից, բնակավայր վերադարձան բռնագաղթից փախած և բռնագաղթից խույս տված արմավիրցիները։<ref>Ս.Ասմարյան «Արմավիր։ Արամայիս նահապետից մինչև Արմավիր համայնք»։ Ե 2013)։</ref> <br />
'''Ցարական Ռուսաստանի հպատակության տակ (1828-1932 թթ):'''
1828-1831 թթ, գյուղ վերադարձան 1779 թ. Վրաստան բռնագաղթած արմավիրցիները։ Գյուղում բնակություն հաստատեցին նաև ներգաղթած պարսկահայ, իսկ 1829 թվ. ռուս - թուրքական պատերազմից հետո` արևմտահայ գաղթականներ։ Քահանա, բանասեր-հնագետ, Էջմիածնի Մատենադարանի ձեռագրերի ցուցակի կազմող [[Հովհաննես Շահխաթունյանց]]ը Ղուրդուղուլիում հաշվել է 35 տուն, մեկ եկեղեցի, մեկ քահանա, իսկ բնակչությունը եղել է 271 շունչ<ref>Հովհաննես Շահխաթունյանց]]. «Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Այրարատոյ»։ 1842 թ</ref>։
== Արմավիր-Ղուրդուղուլի բնակավայրի մասին վավերագիր - սկզբնաղբյուրների ցանկը:==
* ԼԵՈ: Հայաստանի պատմություն: հ 3 գիրք 2-րդ էջերը` 177-179:
* Հովհ. Շահաթունյանցի Ղուրդուղուլի բնակչության 1828 և 1831 թ բնակչության քանակը:
* Զավեն Կորկոտյան. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում<ref>http://www.aniarc.am/2015/12/30/zaven-korkotyan-soviet-armenia-population-1931-1931/</ref>:
* Ցանկը տես` <ref>http://surenasmaryan.blogspot.am/2016/01/blog-post.html?view=timeslide</ref>
 
== Տարածաշրջանի շրջկենտրոն։ ==
* 1874 թվական։ '''Ղուրդուղուլին շնորհվեց շրջկենտրոնի կարգավիճակ(1874 - 1917 թթ։ )''', լրիվ անվանումը՝ [http://Արևելյան%20Հայաստանի%20Էջմիածնի%20գավառ Արևելյան Հայաստանի Էջմիածնի գավառ] ի Ղուրդուղուլի շրջկենտրոն։ Շրջանի մեջ ընդգրկվեցին շրջակա յոթը հայկական և ոչ հայկական գյուղերը։ Ստեղծվեց շրջանային վարչություն. ընտրվում էր Գալավա (հինգը տարով), նշանակովի տեղակալներ, ժանդարմերիայի պետ։ Գյուղերն ունեին տանուտեր, քահանա(ներ), տիրացու, գզիր։ Շրջկենտրոնի կարգավիճակ շնորհվել հաշվի էր առված՝ ա) հնագույն առևտրական ճանապարհների և մայրուղիների վրա գտնվելը, բ) դաշտավայրի հյուսիս-արևմտյան ծայրամասը կապում էր Վանանդ, Շիրակ աշխարհների և Տաճկահայաստանի հետ, գ) նախակրթարանի և տարրական դպրոցի առկայությունը, դ) հայերով բնակեցված և մեծաթիվ բնակչություն ունեցող գյուղ էր՝ 19-20 դդ մեծապես համալրված ներգաղթ հայ ընտանիքներով, ե) 1916 թ բացվել էր փոստի բաժանմունք։ 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած, մոտ մեկ հարյուրամյակի ընթացքում, շրջկենտրոնը վերածվել էր տարածաշրջանի կենտրոնի, նաև բարգավաճ գյուղ էր։ զ) Վանքապատկան կրթարան, երկդասյա հայկական և ռուսական դպրոցներ ունենալը նպաստեց որպեսզի Էջմիածնի գավառի գյուղերից միայն Ղուրդուղուլին ձեռք բերեր տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ։ է) հինավուրց Արմավիր մայրաքաղաքի միակ հայկական թաղամասը ընդարձակվել էր, գյուղի մեջ ներառելով նախկին մայրաքաղաքի վարչական տարածքը՝ պատմական բլուրի ավերակներով հանդեձ։ ը) աշխուժացել էր տնտեսական կյանքը։ Ունևոր մարդիկ շրջկենտրոնին մոտիկ ու հեռու քաղաքներ, նաև Ռուսաստան են արտահանել բարձրորակ քնջութի յուղ, բամբակ, թութունի հումք, թարմ խաղող, գինի, սուջուխ, ալանի, սերկևիլ, տանձ, քաղցրահամ դեղձ, ձմերուկ ու սեխ։ թ) գյուղի ունևորներից Մամիկոնենց Շավարշն ու Սադոյի Աղաջանը գյուղում տեղակայել են քնջութի, բամբակի, իսկ Կարապետենք` գինու վերամշակող մեկ տասնյակի հասնող փոքր ու միջին ձեռնարկություններ։ Գործարար Շավարշ Տեր - Հարությունյանի ջանքերով, Ռուսաստանից, երկաթուղիով, 1912 թվ. Ղուրդուղուլի է բերվել դիզելային շարժիչ, որով էլեկտրական հոսանք է մատակարարել վերամշակման ձեռնարկություններին՝ լուսավորել է ունևոր մարդկանց տներն ու նրանց փողոցները, նաև եկեղեցին ու ռուսական սահմանապահ զորամասը։ ժ) ընտանիքների աճի համեմատ, մինչև 1913 թվականը, գյուղ – շրջկենտրոնում իրականացվել է երեք հողաբաժանություն։ ի) գյուղ-շրջկենտրոնում էր տեղակայված Ռուսական Սահմանապահ ուղեկալը։ Ռուս սահմանապահները Արմավիրի պատմական Բլուրի տարածքների վրա, ստեղծել էին զինվորական պոլիգոն, զորանոցներ, ուղեկալ, բաղնիք, ախոռներ, կառուցել՝ սպայական երկհարկանի տուն և այլ օժանդակ շինություններ։