«Բաղդասար Արզումանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
| Ծննդավայր = Սիսիանի շրջանի Մազրա (հետագայում՝ Բարձրավան, այժմ՝ [[Մուցք]]) գյուղ
| Մահացել է = [[2001]] թ. [[նոյեմբերի 19]]
| Վախճանի վայրը = [[Երևան]] {{Դրոշավորում|Հայաստան}}
| ազգություն ={{Դրոշավորում|Հայաստան}}հայ
| Ոճ(եր)ը =
| Ժանր(եր)ը = [[ճարտարապետություն]]
Տող 19.
 
== Կենսագրություն ==
Սովորել է գյուղի դպրոցում, ապա ավարտել Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը և աշխատանքի անցել N 3 ճարտարապետական արվեստանոցում (ղեկավարներ՝ Մ.[[Միքայել Մազմանյան]] և Հ.[[Հովհաննես Մարգարյան (ճարտարապետ)|Հովհաննես Մարգարյան]]
 
[[1938]] թ. ընդունվել է [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ի շինարարական ֆակուլտետը։ [[Հայրենական պատերազմ]]ի հենց սկզբին զորակոչվել է բանակ, եղել հրետանու վաշտի, մարտկոցի հրամանատար, մասնակցել Կալինինի, Բելոռուսիայի, Մերձբալթիկայի ազատագրմանը, Քյոնիգսբերգի գրավմանը, պարգևատրվել մի շարք շքանշաններով, [[1946]] թ. զորացրվել է և շարունակել ուսումը պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։
Տող 30.
Բ. Արզումանյանը մեծ ներդրում ունի [[Էջմիածին|Էջմիածնի]] [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ]]ում նոր ճարտարապետական կոթողների նախագծման և կառուցման ասպարեզում։ Վանատուն-հյուրանոցը ([[1966]]), «Սփյուռք» հուշակոթողը ([[1988]]), խաչքար ([[1991]]) և այդ ամենի մեջ՝ հայ ճարտարապետության գանձ ներկայացնող [[Գանձատուն թանգարան|Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը]] ([[1980]])։ Նա հեղինակ է [[Սանկտ Պետերբուրգ]]ում կառուցված նահատակաց հուշարձանի և [[Սուրբ Կատարինե եկեղեցի (Սանկտ Պետերբուրգ)|Ս. Կատարինե եկեղեցու]] Ս. Սեղանի ([[1993]])։
 
Բ. Արզումանյանը Մայր Աթոռի զարդը կազմող գեղարվեստական և կիրառական մի շարք հազվագյուտ գործերի հեղինակ է։ Դրանցից հնարավոր չէ չառանձնացնել [[Մեսրոպյան ոսկե այբուբենը]], Ոսկե մեծ խաչը, Հայաստանի ոսկե զինանշանները, Մայր տաճարի ոսկե մանրակերտը։ Նրա կողմից են ձևավորվել կաթողիկոսական պանագեները, լանջախաչերը, գավազանները, կաթողիկոսարանի սրահները, հրատարակվաած մի շարք գրքեր, ալբոմներ և այլն։
 
Բ. Արզումանյանի նախագծով են կառուցվել Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանները Սիսիանի [[Բարձրավան]], Գորիսի [[Վերիշեն]] գյուղերում, [[Սամարղանդ]] քաղաքում, [[Մեսրոպ Մաշտոց]]ի դամբարանը (վերակառուցում), Երևանի կոնյակի գործարանի լցման արտադրամասի նոր մասնաշենքը (որի համար արժանացել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալին), [[Սպիտակ]]ի եկեղեցին, [[Օշական]]ի հայ դպրության թանգարանը, [[Օդեսա]]յի Ս. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին և [[Ամենայն Հայոց կաթողիկոս]] [[Վազգեն Ա]]-ի տապանաքարը<ref>Շ.Բ. Դավթյան «Ականավոր սյունցիներ. Սիսիան», Երևան, «Տնտեսագետ», 1998, էջ 94-95</ref>։