«Մարիամ Մագդաղենացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Մարիա Մագդաղենացի''' ({{lang-he|מרים המגדלית}}, {{lang-grc|Μαρία ἡ Μαγδαληνή}}, {{lang-la|Maria Magdalena}}) — [[Նոր Կտակարան]]ի գործող անձերից մեկը, Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդ, յուղաբեր կին, որ համաձայն ավետարանական տեքստերի հետևել է Քրիստոսին, ներկա է եղել Խաչելությանը և վկա է եղել նրա հարությանը: Դսվել է քրիստոնյա եկեղեցու կողմից սրբերի շարքին:
 
== Մականվան ծագումը ==
Մարիան ծնունդով Գալիլեյի Մագդալա քաղաքից է: «Մագդալինա»` վերծանվում է որպես «Միգդալ-Էլ քաղաքի բնիկուհի»: Իսկ եփրայերենից և արամեերենից թարգմանվում է որպես «ամրոց», և քանի որ ամրոցը հանդիսանում է ֆեոդալական և ասպետական խորհրդանիշ, միջնադարում Մարիային տրվեցին ազնվական գծեր: Ենթադրվում էր նաև, որ «Մագդալինա» անվանումը կարող էր ծագել Տալմուդում օգտագործվող «մազեր խուճուճեցնող» արտահայտությունից: «Միրիամը, որ խուճուճեցնում է կանանց մազերը» կերպարը հանդիպում է Հիսուսի հետ կապված տալմուդյան տեքստերում, և նույնիսկ դրանցից մեկում նա հիշատակվում է, որպես անհավատարիմ կին, և չի բացառվում, որ այս տեքստերում արտացոլում են գտել հենց Մարիա Մագդաղենացու մասին պատմվածքները:
 
== Պաշտամունքը ==
Ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներում Մարիա Մագդաղենացու պաշտամունքը մեկնաբանվում է շատ տարբեր:
Ուղղափառությունը նրան ընդունում է որպես յուղաբեր կնոջ, որն Հիսուսի օգնությամբ ազատվել էր յոթ չարքերից, և պաշտվում է, որպես առաքյալներին հավասար սուրբ: Ուղղափառ ավանդույթը չի նույնացնում նրան ավետարանական անառակի հետ: Անառակության մասին չի նշվում նաև ակաթիստներում, դրանից բացի ուղղափառության մեջ տեղի չի ունեցել Մագդաղենացու նույնացում ավետարանի մյուս կանանց հետ, ինչպես կաթոլիկության մեջ, այդ կանայք պաշտվել են առանձին-առանձին: Մագդաղենացու հիշատակը նշվում է ոչ միայն օգոստոսի 4-ին, այլև Զատկի չորորդ շաբաթը, որ կոչվում է « Յուղաբեր կանանց շաբաթ»:
Տող 28 ⟶ 30՝
 
Արևմտաեվրոպական ապոկրիֆյան առասպելներում տրվում են մանրամասներ Մագդաղենացու մասին, օինակ, նրա ծնողների անունները` Սիր և Եվխարիա: Երբեմն պատմվում է, որ Մագդաղենացին հարսնացուն է եղել Հովհան Աստվածաբանի, վերջինս էլ սակայն մերժել է այդ ամուսնությունը Աստծուն ծառայելու համար:
 
Շատ է պատմվում Մագդաղենացու քարոզչական գործունեության մասին, որը ի տարբերություն բյուզանդական պատմվածքների կապված է ոչ թե Փոքր Ասիայի, այլ Ֆրանսիայի տարածքների հետ: Մասնավորապես, ինչպես պատմվում է, Խաչելությունից հետո Մարիան իր եղբոր, քրոջ` Մարտայի և սրբեր Մակսիմինի, Մարտելոյի, Կիդոնիի հետ ուղևորվել է քարոզելու քրիստոնեությունը Գալլիա` քաղաք Մասսիլիա (Մարսել):
Մագդաղենացու կյանքի երկրորդ մասը համաձայն արևմտյան այս ավանդույթների անցել է անապատում մեկուսացված, որտեղ տրվել է խստագույն ասկետիզմի, ողբալով իր մեղքերը: Նրա հագուստը փտել է, սակայն ամոթը ծածկում էին երկար մազերը: Իսկ ուժասպառ ծերացած մարմինը ամեն գիշեր հրեշտակները երկինք էին բարձրացնում` ապաքինելու համար: Մահվանից առաջ նրան հաղորդություն տվեց հանկարծակի այդ կողմերում անցնող մի քահանա: Սուրբ Մակսիմինը ուղեվորվում է Մագդաղենացու մոտ լսելով մահվան լուրը, նրա հետ անցկացնում նրա վերջին րոպեները: Որից հետո թաղում է իր գաղափարակցին իրենց հիմնադրած եկեղեցում: Սրբի մասունքները մինչ այսօր ցուցադրվում են Պրովանսե եկեղեցում:
 
Մագդաղենացու կյանքի երկրորդ մասը համաձայն արևմտյան այս ավանդույթների անցել է անապատում մեկուսացված, որտեղ տրվել է խստագույն ասկետիզմի, ողբալով իր մեղքերը: Նրա հագուստը փտել է, սակայն ամոթը ծածկում էին երկար մազերը: Իսկ ուժասպառ ծերացած մարմինը ամեն գիշեր հրեշտակները երկինք էին բարձրացնում` ապաքինելու համար: Մահվանից առաջ նրան հաղորդություն տվեց հանկարծակի այդ կողմերում անցնող մի քահանա: Սուրբ Մակսիմինը ուղեվորվում է Մագդաղենացու մոտ լսելով մահվան լուրը, նրա հետ անցկացնում նրա վերջին րոպեները: Որից հետո թաղում է իր գաղափարակցին իրենց հիմնադրած եկեղեցում: Սրբի մասունքները մինչ այսօր ցուցադրվում են Պրովանսե եկեղեցում:
Ի տարբերություն Սուրբ կույս Մարիամի Համբարձման, իմաստը որի նրա մեջ է, որ Աստվածամոր մահվանից հետո նրա մարմինը երկինք տարվեց, ինչի պատճառով էլ նրա մասունքները չեն ցուցադրվում, Մարիա Մագդաղենացու Համբարձումը ուղղակի նրա և Աստծո միջև կապի արտահայտման ձևն էր և մահվանից հետո նրա մարմինը երկինք չբարձրացվեց:
Կաթոլիկ եկեղեցին գտնում է, որ Մարիա Մագդաղենացու մասունքները գտնվում են Լատերանյան բազիլիկայում, որտեղ դրանք դրված են եղել զոհասեղանի տակ, օրհնված պապ Գոնորիոս III կողմից: