«Ստեֆան Մալարմե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
[[Պատկեր:Mallarme.jpg|300px|աջից|մինի|Ստեֆան Մալարմեն]]
'''Ստեֆան Մալարմեն''' ({{lang-fr| Stéphane Mallarmé}}, [[18 մարտի]], 1842-[[9 սեպտեմբերի]], 1898) ֆրանսիացի բանաստեղծ, սիմվոլիզմի հայրերից։
 
Տող 10.
Լինելով դեմոկրատականորեն տրամադրված, բուրժուական իրականությունից դժգոհ, [[իդեալ]]ի ծարավ («Լազուր», «Պատուհաններ», «ժամհարը» բանաստեղծություններ) և պատրաստ իմպրեսիոնիստական դիրքերից գնահատելու աշխարհի գեղեցկությունը («Մի այծամարդու հետմիջօրեն», [[1876]])՝ Մալլարմեն հանգեց այն ողբերգական ըմբռնմանը, թե պոեզիան ու կյանքը կապ չունեն իրար հետ («Կարապը», 1885), թե պոեզիան պետք է լինի ծայրահեղորեն ինքնամփոփ («Արձակ՝ Դեզեսենտի համար», [[1885]]), միայն սիմվոլների միջոցով գերզգայականը հաղորդող («Պոեզիայի գաղտնիքը», 1896, հոդված)։ Բուրժուական քննադատությունը Մալլարմեին ընդունում էր միայն որպես սիմվոլիստ ու էսթետ, մինչդեռ նըրան հատուկ էր նաև ձգտումը դեպի իրականը, դեպի պոեզիայի դասական բովանդակալից ձևերը («Բանաստեղծություններ ըստ առիթի», [[1880]]-98)։ Մալլարմեի պոեզիայի էությունը բացահայտվեց «Հաջողությունը չի բացասում պատահականությունը» (1897) պոեմում, որն անողոք քննադատում է սիմվոլիստական պոեզիայի՝ իրականությունից վեր կանգնելու փորձերը։ Հայ իրականության մեջ Մալլարմեի ստեղծագործությանը անդրադարձել են [[Միսաք Մեծարենց]]ը և ուրիշներ։ Զգալի է նրա պոեզիայի երաժշտականության ազդեցությունը [[Ինտրա]]յի «Նոճեստան» սոնետների ժողովածուի և «Ներաշխարհ» գրքի վրա։ [[Հայերեն]] են թարգմանված Մալլարմեի «Ծաղիկներ»-ը (1898, «Անահիտ» հանդես), «Հայտնություն», «Լազուր», «Ծովային սյուք» («Ծաղկաքաղ ֆրանսիական դասական քնարերգության», 1976 բանաստեղծությունները։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Մալարմե, Ստեֆան}}
 
[[Կատեգորիա:Ֆրանսիացի բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Փարիզ քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:1842 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Մարտի 18 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1898 մահեր]]
[[Կատեգորիա:Սեպտեմբերի 9 մահեր]]