«Ալ-Բուհթուրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: name → անուն, image → պատկեր (2), size → չափեր, caption → նկարագրություն, birthdate → ծննդյան թվական, birthplace → ծ oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...
մանր-մունր, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 24.
 
== Կենսագրություն ==
Ալ-Բուհթուրին ծնվել և երիտասարդությունն անցկացրել է [[Սիրիա]]յում՝ բյուզանդական սահմանին մոտ գտնվող [[Մանբիջ]] քաղաք-ամրոցում։ 20 տարեկանում առաջին անգամ մեկնեց [[Բաղդադ]] և կարճ ժամանակում կարողացավ նշանավոր պոետի համբավ ձեռք բերել։ Պալատում նրա դիրքերն ամրապնդվեցին հատկապես [[խալիֆ]] [[ալ-Մութավաքքիլ]]ի ({{lang-ar|المتوكل}}) օրոք, ում էլ հենց Ալ-Բուհթուրին ուղղում էր իր ձոները։ Իր ձոներում գովերգում էր դաժան ու անարդար խալիֆին՝ զոհելով իր շիական գաղափարները՝ հանուն պալատական բարձր դիրքի։ Նույնիսկ այն ժամանակ, երբ խալիֆը հալածում էր շիաներին։
 
Ալ-Բուհթուրիի պոեզիայում իրենց արտացոլումն են գտել նաև մի շարք պատմական դեպքեր. հատկապես հակաաբբասյան ելույթները [[Դամասկոս]]ում, [[Հայաստան]]ում և այլուր։ Սակայն այս ամենը չխանգարեց ալ-Բուհթուրիին մասնակցել ալ-Մութավաքքիլ խալիֆի դեմ կազմակերպած մահափորձին և խալիֆի մահից հետո փախչել Մանբիջ։ Հետո նա կրկին վերադառնում է Բաղդադ և դառնում հաջորդ խալիֆների՝ [[ալ-Մունթասիր]]ի ({{lang-ar|المنتصر}}, [[861]]-[[862]]), [[ալ-Մութազզի]] ({{lang-ar|المعتز}}, [[866]]-[[869]] ), [[ալ-Մուհթադիի]] ({{lang-ar|المهتدي}}, [[869]]-[[870]]), [[ալ-Մութամիդի]] ({{lang-ar| المعتمد}}, [[870]]-[[892]]) և [[ալ-Մութադիդի]] ({{lang-ar|المعتضد}}, [[892]]-[[902]]) ձոներգուն։ Նա ակտիվորեն մասնակցում էր պալատում կատարվող իրադարձություններին և քաջատեղյակ էր պալատական կյանքին։
Տող 35.
Ալ-Բուհթուրիի վաղ շրջանի բանաստեղծությունները լի են բեդվինական քոչվորական կյանքի ու անապատի նկարագրություններով։ [[Բաղդադ]]ում արդեն նա հիմնականում գրում էր [[մադհ]]եր, սակայն չէր մոռանում նաև [[ֆախր]]ի մասին։ Իր մադհերում գովերգվող անհատին բնութագրում էր հետևյալ հատկանիշները. քաջ, խելացի, առատաձեռն և այլն։ Ի տարբերություն [[Աբու Թամմամ]]ի, նա հնարավորինս խուսափում էր չափազանցություններից և կերտում էր մարդկային կենդանի կերպար։ Հենց սա էլ ալ-Բուհթուրիին առանձնացնում է մյուս կլասիցիստ պոետներից։ Նա մադհերում շատ վարպետորեն էր օգտագործում սերնդեսերունդ փոխանցված կլիշեները, առանց որոնց դժվար է պատկերացնել այս ժանրի ստեղծագործությունները։ Ներբողները հարստացնում են [[ուասֆ]]երը ({{lang-ar| الوصف}} )։ Նրա՝ բնության, որսի, բեդվինական կյանքի, անապատի, կենդանիների նկարագրությունները մեզ հիշեցնում են [[մուալլականեր|նախաիսլամական շրջանի պոետների]] [[կասիդա]]ները։ Նրա ներբողների որոշ տողեր գրեթե համընկնում են [[Իմրուլկայս]]ի [[Մուալլականեր|մուալլակա]]յի տողերի հետ։
 
Ալ-Բուհթուրին հատկապես առանձնանում է ճարտարապետական կոթողների հրաշալի նկարագրություններով՝ հարստացնելով վասֆերը նոր թեմատիկայով։ Շատ արժեքավոր են [[ալ-Մութազզ]] [[խալիֆ]]ի և պարսից [[Խոսրով I Անուշիրվան]] արքայի պալատների նկարագրությունները։
 
Ալ-Բուհթուրիի դիվանում հանդիպում է նաև սիրային քնարերգությունը ([[նասիբ]])։ Այս դեպքում էլ դրանք ավանդական են և հետևում են դասական արաբական բանաստեղծական ավանդույթին։ Երբեմն նրա նասիբներում երևում է [[ուզրական պոետներ]]ի ազդեցությունը։ Նա իր պայմանական սիրեցյալին կոչում էր Հինդ։