«Բորբոսասնկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: վ: → վ։ oգտվելով ԱՎԲ
մանր-մունր, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 9.
|commons = Category:Mold
}}
'''Բորբոսասնկեր''', պատկանում են [[սնկեր]]ի տարբեր դասերի։ ՀՀ-ում տարածված են [[գեոտրիխում]] (Geotrichum), [[ասպերգիլ]] (Aspergillus), վրձնասունկ կամ [[պենիցիլիում]] (Penicillium), [[ֆուզարիում]] (Fusarium), [[բոտրիտիս]] (Botrytis), [[կլադոսպորիում]] (Cladosporium), [[մուկոր]] (Mucor) և այլ ցեղերի բազմաթիվ տեսակներ։
 
Բնակվում են հիմնականում հողում, քայքայում օրգանական մնացորդները, մասնակցում դրանց հանքայնացմանը։ Առաջացնում են տարբեր գույների և խտության '''բորբոս''', որը կազմված է սպորատվության օրգաններից և թելանման կամ խմորասնկանման սնկամարմնից։ Հիմնականում [[սապրոտրոֆներ]] են։ Բարձր [[ֆերմենտ]]ային ակտիվության շնորհիվ զարգանում են տարբեր բնական և արհեստ, հիմնանյութերի վրա։ Հանդիպում են նաև ֆակուլտատիվ [[մակաբույծ]]ներ։ Վնասում են սննդամթերքը, արդյունաբերական հումքը, արտադրանքը, արվեստի գործերը և այլն։ Որոշ տեսակներ թունավոր են. արտադրում են մարդու, կենդանիների, բույսերի համար վնասակար սնկային թույներ։ Օգտագործվում են [[ֆերմենտ]]ներ, [[օրգանական թթուներ]], [[հակաբիոտիկներ]] ստանալու համար։