«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 165.
Ռազմական գործողությունները մղվել են [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան]] և [[Կովկաս]]յան ռազմաճակատներում։ Կովկասյան ռազմաճակատի կարևոր հաղթանակներից էր [[Կարս]]ի գրավումը։ Պատերազմի սկզբին ռուսներն այնտեղ անհաջողության մատնվեցին։ Երկրորդ անգամ այդ գործը հանձնարարվեց Հովհաննես Լազարևին, որը վճռականորեն կազմակերպեց գրոհը, հայտարարելով. «Եթե գրոհը չավարտեմ ցերեկը, կշարունակեմ գիշերը»։ Իսկապես, գիշերային գրոհով գրավվեց Կարսը։ [[Նոյեմբերի 6]]-ին ռուսները հայ կամավորների հետ, գեներալ Հովհաննես Լազարևի հրամանատարությամբ, գրավել են Կարսը, որը Կովկասյան կորպուսի ամենախոշոր հաղթանակն էր։
 
[[1878]] թվականի հունվարի սկզբներին ռուսներն առանց մարտերի գրավեցին [[Ադրիանապոլիս]]ը։ [[Փետրվար]]ին ռուսական զորքերը մտել են [[Կարին]] ([[Էրզրում]])։ Բալկանյան ռազմաճակատում, երբ ռուսական զորքերը [[Կոստանդնուպոլիս]]ը գրավելու իրական սպառնալիք են ստեղծել, [[Թուրքիա]]ն հաշտություն է խնդրել։ Պատերազմը մեծ վնաս է հասցրել [[Արևմտյան Հայաստան]]ին, որտեղ թուրքական իշխանական զորքերին օգնել են պարենով, [[հագուստ|հանդերձանք]]ով ու [[փոխադրամիջոց]]ներով։ [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսից]] ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող [[Սան-Ստեֆանո]] ավանում էլ [[հունվարի 19]]-ին կնքվեց [[Սան-Ստեֆանոյի պայմանագիր|զինադադար]]<ref>[http://www.findarmenia.com/arm/history/24/453/455 Պատերազմի ընթացքը]</ref>։
 
[[1877]] թվականին ռուսական զորքերի գրաված շրջաններից [[1878]] թվականի [[դեկտեմբերի 27]]-ին վերջնականապես կազմավորվել է Կարսի մարզը, որը սկզբում բաղկացած էր մեկ մարզային քաղաքից ([[Կարս]]), 6 օկրուգից (Կարսի. [[Արդահան]]ի, [[Զարիշատ (Վանանդ)|Զարիշատ]]ի, [[Շիրակ|Շորագյալի]], [[Կաղզվան]]ի, [[Օլթի (քաղաք)|Օլթի]]ի) և 2 պրիստավությունից (Չըլդրի և Խորասանի)։ [[1881]] թվականի վարչական վերաբաժանումից հետո Կարսի մարզի վերակազմվել է Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի օկրուգների, որոնք իրենց հերթին տրոհվել են 14 տեղամասերի և 148 գյուղ, համայնքների։
Տող 451.
{{ՀՀՀ}}
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Արևելյան Հայաստան]]
[[Կատեգորիա:Ռուսական կայսրության վարչական բաժանում]]