«Սուրբ Խոսրովիդուխտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Խոսրովիդուխտ''' (սուրբ Խոսրովիդուխտ կույս, ծննդյան և մահվան թվականները անհայտ), III դարի վերջի - IV դարի սկզբի սրբուհի, ճգնակյաց, Հայոց թագավոր [[Խոսրով Ա Մեծ]]ի դուստրը և [[Տրդատ Գ Մեծ]]ի քույրը:
Ըստ ավանդությանч Խոսրով Ա Մեծի սպանությունից (259) հետո մինչև Տրդատ Գ Մեծի գահակալությունը Խոսրովիդուխտին խնամում է հայ նախարար Օտա [[Ամատունիներ|Ամատունի]]ն: Արքունիքում Խոսրովիդուխտը ապրել է կուսական կյանքով: Տեսնելով [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] չարչարանքներն ու լսելով նրա քարոզները՝ ընդունել է քրիստոնեությունը: Այնուհետև, Գրիգոր Լուսավորչին Խոր վիրապ նետելուց և Հռիփսիմյանց կույսերին նահատակելուց հետո, երբ անապաշխար Տրդատ արքան խոզակերպ է դարձել Խոսրովիդուխտին տեսիլքով (այլ տարբերակում՝ հինգ անգամ կրկնված երազով) հայտնվել է, որ արքային կարող է բժշկել միայն Գրիգորը, ինչը և տեղի է ունեցել:
 
Ըստ Ագաթանգեղոսի Խոսրովիդուխտը իր արքա եղբոր և Աշխեն թագուհու հետ, Եփրատի ակունքների մոտ, դիմավորել է Կեսարիայից որպես Հայոց քահանայապետ վերադարձող Գրիգոր Ա Լուսավորչին, որն էլ նրանց գետում մկրտել է (301թ.)<ref>(«...երանելի Գրիգորը առավ աշխարհաբանակ զորքը և իրեն՝ թագավորին, նրա տիկին Աշխենին, մեծ օրիորդ Խոսրովիդուխտին, ամենայն մեծամեծներին և բանակի բոլոր մարդկանց, առավոտյան այգը լուսանալուն պես, Եփրատ գետի ափը տարավ և այնտեղ մկրտեց առհասարակ ամենքին հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն», 1983, էջ 465)</ref> :