«Աննա Պավլովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Երաժիշտ}}
'''Աննա Պավլովնա Պավլովա''' (Մատվեևնա) [հունվարի 31․[[1881]], [[Պետերբուրգ]] – հունվարի 23․ [[1931]], [[Հաագա]]], [[բալետ]]ի ռուս արտիստուհի։
 
[[1899 թվական|1899]] թվականին ավարտել է [[Պետերբուրգ]]ի թատերական ուսումնարանի [[բալետ]]ի բաժինը ([[Պ․ Գերդտ]]ի դասարան), ընդունվել [[Մարիինյան թատրոն]], [[1906 թվական|1906]] թվականից՝ առաջատար պարուհի։ [[Մարիինյան թատրոն]]ում վերջին ելույթը [[1913 թվական|1913]] թվականին էր, [[Մոսկվա]]յում՝ [[1914]] թվականին։ Նշանավոր դասական պարուհի Աննա Պավլովայի արվեստը շատ բանով նպաստել է ռուսական [[բալետ]]ի զարգացմանը և հայրենիքի սահմաններից դուրս հավաստել ռուսական [[բալետ]]ային թատրոնի համաշխարհային փառքը։ Աննա Պավլովաի արվեստին բնորոշ էր երաժշտականությունը, պարի հոգեբանական բովանդակության խորությունը, զգացմունքայնությունը, ժանրային բազմազանությունը։ Լավագույն դերապարերից են՝ Նիկիա, Կիտրի ([[Լյուդվիգ Մինկուս|Մինկուսի]] [[«Բայադերկա»]], «[[Դոն Կիխոտ]]»), Ժիզել ([[Ադոլֆ Ադան|Ադանի]] «Ժիգել»), Պախիտա ([[Դելդևեզ]]ի «Պախիտա»)։ Աննա Պավլովաի ստեղծագործությունը մեծ նշանակություն է ունեցել [[Մ․ Ֆոկին]]ի բարենորոգումների համար․ Աննա Պավլովա եղել է նրա բեմադրությունների ([[Շչերբաչով]]ի «Էվնիկա», [[Անտոն Ռուբինշտեյն|Ռուբինշտեյն]]ի «Խաղողի վազը», [[Շոպեն]]ի երաժշտությամբ՝ «Շոպենիանա», [[Չերեպնին]]ի «Արմիդայի տաղավարը», [[Արենսկի|Արենսկ]]ու «Եգիպտական գիշերներ») գլխավոր դերերի առաջին կատարողը։ [[Ֆոկին]]ը Աննա Պավլովաի համերգային կատարման համար [[Քամիլ Սեն-Սանս|Սեն-Սանսի]] երաժշտությամբ բեմադրել է «Կարապը» (ավելի ուշ՝ «Մեռնող կարապը», [[1907]])։ 1908 թվականից Աննա Պավլովա ելույթներ է ունեցել արտասահմանում, [[1909]] թվականից մասնակցել «Ռուսական սեզոններին» [[Փարիզ]]ում։ [[1910]] թվականին ստեղծել է սեփական թատերախումբ և հյուրախաղերով հանդես եկել [[Եվրոպա]]յի, [[Ասիա]]յի, [[Ամերիկա]]յի երկրներում։
Տող 7.
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Պավլովա, Աննա}}
[[Կատեգորիա:Ռուս բալետի արտիստներ]]
[[Կատեգորիա:1881 ծնունդներ]]
[[Կատեգորիա:հունվարիՀունվարի 31 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1931 մահեր]]
[[Կատեգորիա:հունվարիՀունվարի 23 մահեր]]