«Ալաշկերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (33)
Տող 64.
}}
 
'''Ալաշկերտ''', քաղաք [[Արևմտյան Հայաստան]]ի [[Բայազետի գավառ]]ի [[Ալաշկերտի գավառակ]]ում (այժմ՝ Թուրքիայի Կարաքյոսեի վիլայեթում), [[Ալաշկերտի դաշտ]]ի հյուսիսային ծայրաշրջանում, [[Սուկավետ]] լեռնագագաթի ստորոտին, [[Արածանի]]ի աջակողմյան վտակ Շառիան գետի վտակներից մեկի հովտում:հովտում։ Ծովի մակերևույթից բարձրությունն ավելի քան 1700մ է:է։ Կլիման զով է, նման Շիրակի դաշտի կլիմային:կլիմային։ Պատմական [[Այրարատ նահանգ]]ի Բագրևանդ գավառի կենտրոնը:կենտրոնը։ Տարբեր ժամանակներում հիշատակվում է իբրև ավան, գյուղաքաղաք, բերդաքաղաք, քաղաք:քաղաք։
 
== Անվանումը ==
Ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակվում է որպես Անաշտ կամ Ալաշա, հետագայում հայտնի է դարձել Վաղարշակերտ, ապա՝ Ալաշկերտ անունով:անունով։ [[Արևմտյան Հայաստան]]ի հազարավոր անունների նման Ալաշկերտի անունը ևս «թուրքացվել» է:է։ 15-րդ դարից թուրքերն այն կոչել են Թոփրախկալա (հողե բերդ): Նրանք այդ անունն են տվել նաև ուրարտական ժամանակներից ժառանգված Վանի միջնաբերդին և Վաղարշավան քաղաքին (որը հետագայում կոչվեց Հասնակալա):
 
== Պատմություն ==
Ալաշկերտը Հայաստանի հնագույն բնակավայրերից է:է։ Այն գոյություն ունի դեռևս ուրարտական ժամանակներից՝ մ.թ.ա. 8-րդ դարից:դարից։ Ըստ հայկական աղբյուրների՝ Ալաշկերտը հիմնադրվել է մ.թ. 2-րդ դարի վերջում [[Վաղարշ Ա]] թագավորի ձեռքով և նրա անունով էլ կոչվել է Վաղարշակերտ:Վաղարշակերտ։ Համանուն շրջանի հետ միասին Վաղարշակերտ-Ալաշկերտը մինչև [[439]] թվականը պատկանում էր Լուսավորչի տան կաթողիկոսներին, որոնց վերջին ներկայացուցիչ [[Սահակ Պարթև]]ի մահից հետո, նրանց պատկանող մյուս տիրույթների հետ միասին, Վաղարշակերտը նույնպես անցնում է Մամիկոնյանների ձեռքը:ձեռքը։ 7-րդ դարում այն գրավում են արաբները:արաբները։ 10-րդ դարի սկզբին Ալաշկերտ դիմադրեց երկիր ներխուժած արաբներին և նրանց հետ դաշնակցած [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] զորքերին։ Հովհաննես Դրասխանակերտցու վկայությամբ՝ հակառակորդը «բազում օրեր ամրոցի դեմ մարտեր մղելով ոչնչով չկարողացավ վնասել նրան»։ 9-11-րդ դարերում մտնում էր [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունիների թագավորության]] մեջ, 11-12-րդ դարերում այստեղ իշխում էին սելջուկ-թուրքերը, 13-րդ դարում գրավում են մոնղոլները, 14-15-րդ դարերում ընկնում է թուրքմենական ցեղերի, իսկ դրանից հետո՝ օսմանյան թուրքերի տիրապետության տակ:տակ։ Նոր ժամանակներում Ալաշկերտը ռուսների կողմից մի քանի անգամ ([[1828]], [[1877]]-[[1878]], [[1914]]) ազատագրվում է թուրքական լծից, բայց շատ կարճատև ժամանակով և նորից անցնում [[Թուրքիա]]յի տիրապետության տակ:տակ։
 
Ուրարտական սեպագիր արձանագրությունների հաղորդած տեղեկություններից և հնագիտական նյութերից երևում է, որ Ալաշկերտը մ.թ.ա. 8-7-րդ դարերում եղել է բերդաքաղաք և ուրարտական կայազորի տեղադրավայր:տեղադրավայր։ Ալաշկերտը զգալի դեր է խաղացել նաև իբրև հոգևոր կենտրոն, երբ Ներսես Գ Իշխանցի (Շինող) կաթողիկոսն Ալաշկերտում կառուցեց Կաթողիկե Ս. Աստվածածին [[եկեղեցի]]ն, որը դարձավ Բագրևանդի և Արշարունյաց միացյալ թեմի եպիսկոպոսական աթոռանիստը:աթոռանիստը։
 
== Բնակչություն ==
Միջնադարում Ալաշկերտը, մյուս գյուղաքաղաքների նման ունեցել է մինչև 10.000 բնակիչ:բնակիչ։ Ըստ հիշատակությունների՝ 18-րդ դարի վերջերին Ալաշկերտն ունեցել է 1300 տուն կամ 6500-7000 բնակիչ:բնակիչ։ 1877-1878 թվականներին նա ուներ 1869 բնակիչ, որի մոտավորապես կեսը հայեր էին, իսկ մյուս կեսը՝ քրդեր ու թուրքեր<ref>Ս.Հայկունի, Բագրևանդ: Ջրաբախշ գավառ, մասն Ա, Վաղարշապատ, 1894թ. էջ 16 և 52</ref>: 20-րդ դարի սկզբին նրա բնակչության թիվը շուրջ երկու հազար մարդու էր հասնում, իսկ 20-րդ դարի 60-ական թվականներին մոտ 4000 մարդու, գրեթե բացառապես քրդեր ու թուրքեր:թուրքեր։
 
Ալաշկերտում այժմ հայեր չկան։ Թուրք և քուրդ կեղեքիչների կողմից գործադրվող հարստահարության պատճառով հայերի մի մասը [[1829]] թվականին և [[1878]] թվականին գաղթել է և տեղավորվել հիմնականում ներկայիս [[Մարտունի|Մարտունու]] և [[Հոկտեմբերյան]]ի շրջաններում; Նրանց բնակեցրած տարածքները կոչվեց Նոր Բայազետ:Բայազետ։ Մնացած մասը բնաջնջվել և տեղահանվել է հայկական կոտորածների տարիներին ([[1890]]&nbsp;-&nbsp;[[1895]], [[1915]]):
 
== Տնտեսություն ==
Բնակչությունը զբաղվել է երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով և առևտրով:առևտրով։ Արհեստներից Ալաշկերտում հայտնի էին պղնձագործությունը, թիթեղագործությունը, դարբնությունը, կոշկակարությունը, կավագործությունը, ներկարարությունը, համետագործությունը, զինագործությունը, դերձակությունը և այլն:այլն։ Նոր ժամանակներում այստեղով էր անցնում Էրզրում-Մակու ճանապարհը:ճանապարհը։ Քաղաքն ուներ երեք շուկա, ճաշարաններ, չորս գինետուն, սրճարաններ և այլն:այլն։
 
== Պատմամշակութային կոթողները ==
Ալաշկերտի հնություններից և պատմական հուշարձաններից են բերդը, եկեղեցիների ավերակները, ուրարտական սեպագիր մի քանի արձանագրություններ:արձանագրություններ։ Նրա բերդը, որ հիմնադրվել էր տակավին ուրարտական ժամանակներում, գտնվում էր բուն քաղաքից 2-2.5կմ հեռավորության վրա, Սուկավետ լեռնագագաթի մոտ, մի սրածայր լեռան վրա:վրա։ Ավանդության համաձայն՝ որպեսզի բերդի պարիսպը չքանդվի, նրա կառուցման ժամանակ իբր շարվածքի մեջը դրել են մի ողջ աղջկա և երբ հետագայում պարիսպը քանդվել է, իբր շատերը տեսել են աղջկա գլխի տեղն ու պահպանված մազերը:մազերը։ Այդ բերդը մեծապես տուժել էր 1828 թվականին ռուսական զորքերի գրոհի հետևանքով և ապա միանգամից փլվել:փլվել։
 
19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին տակավին պահպանվել էին նաև 7-րդ դարում կառուցված և մի քանի դար եպիսկոպոսանիստ դարձած՝ գմբեթավոր սբ. Աստվածածին եկեղեցու, ինչպես նաև սբ. Կիրակոս վանքի ավերակները:ավերակները։ Ալաշկերտը նոր ժամանակներում ուներ նաև մի կիսավեր փայտածածկ եկեղեցի, որ մի քանի անգամ քանդվել էր թուրքական և քրդական խուժանի կողմից, իսկ [[1889]] թվականին՝ հրդեհվել:հրդեհվել։ Քաղաքի սբ. Խանում կոչված աղբյուրի մոտ կար ընդարձակ հին հայկական գերեզմանոց, որտեղ պահպանվել էին նաև մի ոչ պակաս հին եկեղեցու հիմնապատկերը:հիմնապատկերը։
 
== Կրթություն ==
Ալաշկերտում 1880-ական թվականներին գործում էր մի հայկական վարժարան, իսկ նույն դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին այստեղ կային երկու հայկական և մեկ թուրքական կրթարաններ:կրթարաններ։
 
== Աղբյուրներ ==
* «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
* [http://www.arevmdahaiastan.net/am/ Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն]
* Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան:Երևան։ «Հայաստան», 25-30:
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալաշկերտ» էջից