«Ֆրանսիացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։
Տող 86.
}}
 
'''Ֆրանսիացիներ''', ({{Lang-fr|Français}}) ազգ, [[Ֆրանսիա]]յի հիմնական բնակչությունը:բնակչությունը։ Ֆրանսիացիների մայրենի լեզուն համարվում է [[ֆրանսերեն]]ը, որը պատկանում է [[հնդեվրոպական լեզվաընտանիք]]ին։ Ֆրանսիացիների թիվը աշխարհում կազմում է ավելի քան 110 մլն.։
 
Ֆրանսիայից դուրս ֆրանսիացիների հիմնական խմբերը բնակվում են Ֆրանսիայի նախկին գաղութներում ([[Ալժիր]], [[Թունիս]], [[Մարոկկո]], [[Ռեյունյոն]], [[Մադագասկար]]), ինչպես նաև [[ԱՄՆ]]–ում և [[Կանադա]]յում։ Կանադայում, չհաշված ֆրանսիացի-վտարանդիներին, բնակվում են 8,1 մլն ֆրանկոկանադացիներ (առանձին ժողովուրդ է), որոնք XVII–XVIII դարերի գաղութարարների հետնորդներն են։ Խոսում են ֆրանսերեն։ Հավատացյալներն առավելապես կաթոլիկներ են, մասամբ՝ բողոքականներ (կալվինականներ)։ Ֆրանսիացիների ձևավորման մեջ հիմնական տարրերը եղել են մ․ թ․ ա․ I հազարամյակում այժմյան Ֆրանսիայի հարավում բնակվող կելտական ցեղերը, որոնց հռոմեացիներն անվանել են [[գալլեր]]։ Հռոմեացիներից Գալիայի նվաճման (մ․ թ․ ա․ III դարի վերջ – մ․ թ․ ա․ I դարի կես) հետևանքով բնակչությունը ռոմանականացվել է։ Հռոմեացիների երկարատև տիրապետության և գալլերի հետ մշակութային շփման հետևանքով առաջացել է գալլա–հռոմեական ժողովուրդը, որի խոսակցական լեզուն դարձել է «ժողովրդական լատիներենը»։ Ֆրանսիացիների էթնիկական պատմության մեջ կարևոր դեր են խաղացել V դարում Գալիա ներխուժած գերմանական ցեղերը (վեստգոթեր, բուրգունդներ, ֆրանկներ)։