«Միրոն Օհանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Միրոն Սերգեյի Օհանյան''' [ [[1893]]–[[Ելիզավետպոլ]] (այժմ՝ [[Կիրովաբադ]])–[[1968]], [[Տուապսե]]], [[1917]] թվականի Փետրվարյան բուրժուադեմոկրատական և Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունների մասնակից։ ԽՄԿԿ անդամ [[1919]] թվականից։ [[1913]] թվականին ընդունվել է [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգ]]ի տեխնոլոգիական ինստիտուտը, ապա զորակոչվել բանակ։ [[Փետրվարյան հեղափոխություն|Փետրվարյան հեղափոխության]] օրերին որպես ավագ վարպետ ծառայել է [[Պետրոգրադ]]ի ավտոզրահադիվիզիոնում, այստեղ էլ ընտրվել է դիվիզիոնի զինվորական դեպուտատների կոմիտեի նախագահ և Պետրոգրադի խորհրդի դեպուտատ։ Մասնակցել է Կշեսինսկայայի պալատի գրավմանը, ապստամբներին օգնելու համար կազմակերպել զրահապատ ավտոմեքենաների ուղերթեր։ Օհանյանը եղել է Ֆինլանդական կայարանում [[1917]] թվականի [[ապրիլի 3]]([[ապրիլի 16|16]])-ին [[Լենին]]ի դիմավորումը կազմակերպողներից։ Այդ օրը նրա վարած զրահապատ ավտոմեքենայի վրայից Լենինը ճառով դիմել է ժողովրդին, ապա այդ մեքենայով մեկնել [[Կշեսինսկայա]]յի պալատ, ուր տեղավորված էր կուսակցության ԿԿ։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության օրերին մասնակցել է Ձմեռային պալատի գրոհին, քաղաքի մի շարք հանգուցային կետերի գրավմանը։ Քաղաքացիական պատերազմի տարիներին եղել է կարմիր բանակի կոմիսար։ Հետագա տարիներին զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։
 
{{ՀՍՀ}}