«Բուդվա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 70.
Կան բաազմաթիվ հնագիտական վկայություններ, որոնք հավաստում են որ Բուդվա քաղաքի մասին առաջին հիշատակումները եղել են դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում: Ըստ լեգենդի, քաղաքը հիմնադրել է Կադմոսը, ով սպանելով տիրակալ Վիշապ հրեշին՝ Արեսի որդուն, փախչել է Հունաստանից: Բաստատվելով հյուսիսում` նա բնակվել է այնտեղ իր կնոջ` Հարմոնիի հետ:
 
Քաղաքը իրենից ներկայացնում է երկու քաղաքակրթությունների (հունական և հռոմեական) ներդաշնակություն:
 
Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից և Հռոմեական կայսրության պառակտումից հետո քաղաքը բաժանվեց երկու մասի, որտեղ մի մասում սկսեցին կառավարել բարբարոսական ցեղերի ստեղծած իշխանությունները, իսկ արևելյան հատվածը անցավ Բյուզանդիային:
 
Միջնադարի ժամանակահատվածում Բւոդվա քաղաքը եղել է Դուկլայի թագավորության, Սերբիայի և սլովանական Զետայի իշխանության ներքո: 1420-1797 թվականներին քաղաքում իշխել են վենետիկցիները:
 
Այս ժամանակահատվածում քաղաքը ստացավ Բուդվա անվանումը: Այն համարվում է վենետիկյան Ալբանիայի խոշոր քաղաքներից մեկը: Այս շրջանում քաղաքի հարևանությամբ` Բալկանյան թերակղզում, զարգանում էր Օսմանյան կայսրությունը:
Տող 97.
Բուդվա քաղաքը զբաղեցնում է 122 քառակուսի կիլոմետր տարածք: Ափամերձ շրջանները արագ փոխվում են լեռնային լանդշաֆտի: Լեռները` կազմված նստվածքային ապարներից, ծածկված են նոսր, ծակող մացառուտներով:
 
Քաղաքը, որը գտնվում է ծովափի երկայնքում գտնվող փոքրիկ ծովախորշի հարակից տարածքներում, գտնվում է հրվանդանի վրա:
 
Բուդվանը գտնվում է ծովի մակարդակից 0 մետր բարձրության վրա` Ադրիատիկ ծովի ափին: Քաղաքը գտնվում է UTC+1 ժամային գոտում, իսկ ամառը` UTC+2: Բուդվան քաղաքը ավտոմայրուղիներով միացած է Հունաստանի, Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի և Չեռնոգորիայի շատ քաղաքների հետ:
Տող 104.
Բուդվան քաղաքին բնորոշ է Միջերկրածովյան կլիմային տաք կլիման` տաք ամառներով և մեղմ ձմեռներով: Ամբողջ տարվա օրերից 297-ը արևոտ են: Այն համարվում է Միջերկրական ծովի ամենաջերմ և արևոտ քաղաքներից մեկը:
 
Տարվա ամենացուրտ ամսին` հունվարին, ջերմաստիճանը միջինում հասնում է 8  °C-ի: Իսկ ամենատաք ամսին` հուլիսին ջերմաստիճանը գտահատվում է միջինում մինչև 23,9  °C:
 
Միջին ամառային ջերմաստիճանը` 23,1  °C, իսկ ձմռանը` - 9,3  °C: Ծովի ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է 24.7  °C-ի: Հարաբերական խոնավությունը` 63 %:
 
{{Եղանակի Աղյուսակ
Տող 225.
Քաղաքը ունի ավտոկայան, ինչպես նաև տարածաշրջանային, միջքաղաքային եւ միջազգային ավտոբուսային երթուղիներ: Ավտոբուսային երթուղիները կապում են Բուդվա քաղաքը Չեռնոգորիայի այլ զբոսաշրջային քաղաքների հետ (Օրինակ` «Հերցեգ-Նովի» երթուղի):
 
Բուդվայի աձամերձ շրջանում կա Ադրիատիկ ծովի մայրուղին, որով կապված են Ադրիատիկ ծովի մի շարք ծովային քաղաքներ:
 
Բուդվա քաղաքից 20-25 կմ հեռավորության վրա գտնվում է Տիվատի օդանավակայանը: Դեպի օդանավակայան կարելի է շարժվել ավտոբուսներով ու տաքսիներով:
 
Քաղաքից 60-70 կմ հեռավորության վրա գտնվում է Պոդգորիցայի միջազգային օդանավակայանը:
 
== Բնակչություն ==
Բուդվա քաղաքը համարվում է նույնանուն շրջանի վարչական կենտրոնը և ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը: Ըստ 2003 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 15.909 մարդ:
 
Քաղաքի բնակչությունը աճում է մեծ տեմպերով: Օրինակ` 1981 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր ընդամենը 4,684, սակայն արդեն 1991 թվականին քաղաքում ապրում էր 7,178 մարդ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բուդվա» էջից