«Վիքիպեդիա:Վիքիպեդիայի մասին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Automated text replacement (- , +,)
Տող 111.
:* Վիքիփեդիան '''բաց է ներդրողների մեծ հանրության համար''', և համագործակցության ու հաղորդակցման մեծ [[միջներես]] կամ [[ինտերֆեյս]] է տալիս շատ տարբեր կրթության տեր մարդկանց։ Դա թույլ է տալիս Վիքիփեդիային նշանակալիորեն կրճատել այն ներհատուկ տարածաշրջանային և մշակույթային միտվածությունը, որն ունենում են բազմաթիվ այլ հատկապես հրատարակված տեղեկատվական աղբյուրները և նաև դժվարացնում է մարդկանց ցանկացած առանձին խմբի համար որևէ միտվածություն կամ [[գրաքննություն]] պարտադրելը։ Հսկայական բազմազան խմբագրական հիմքը նաև կարծիքների ու գիտելիքների այնպիսի մեծ ծավալներ ու կենդանի շունչ է տալիս որևէ թեմայի լուսաբանմանը, ինչն ուղղակի չունի նմանությամբ կամ ծավալներով մոտ նախադեպ, և այլ կերպ կամ պարզապես մատչելի չէ, կամ քիչ է փաստաթղթագրվել։ Ցանկացած պահի հանրագիտարանի վրա աշխատող խմբագիրների մեծ թիվը նաև նշանակում է, որ Վիքիփեդիան կարող է հանրագիտարանային հոդվածներ և ռեսուրսներ ստեղծել, որոնք լուսաբանում են լրատվության արժանի իրադարձություններ՝ դեպքերից ընդամենը ժամեր կամ օրեր հետո։ Դա նաև նշանակում է, որ ցանկացած այլ հրատարակված նյութի նման Վիքիփեդիան կարող է արտացոլել ներդրողների մշակույթային, տարիքային, սոցիալ-տնտեսական և այլ տեսակի միտվածությունները։ Չկա որևէ համակարգված գործընթաց, որը կապահովեր կամ կերաշխավորեր, որ հոդվածներ գրվեն [[Վիքիփեդիա:Կարևորագույն հոդվածներ|"ակնհայտորեն կարևոր"]] [http://meta.wikimedia.org/wiki/List_of_articles_every_Wikipedia_should_have թեմաներով,], ուստի Վիքիփեդիան կարող է անսպասելի թեմաներ լուսաբանել, միևնույն ժամանակ անտեսելով տրամաբանորեն կամ ակնհայտորեն [http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:List_of_articles_all_languages_should_have կարևոր թեմաները]։ Թեև հոդվածների ''մեծամասնությունը'' կարող են փոփոխության ենթարկվել ցանկացած մեկի կողմից, իրականում խմբագրման աշխատանքներն իրականացվում են որոշալի ժողովրդագրական հատկանիշեր ունեցող մարդկանց խմբերի կողմից (գրում են ավելի շատ երիտասարդները, քան տարեցները, ավելի շատ գրում են տղամարդիկ, քան կանայք, գրում են այնպիսի մարդիկ, ովքեր բավականաչափ բարեկեց են կյանքում համակարգիչ ու համացանցային կապ ունենալու համար, և այլն) ուստի դա նույնպես կարող է միտվածության հիմք հանդիսանալ։ Որոշ թեմաներ հնարավոր է շատ մակերեսային արտացոլվեն, մինչդեռ մյուսները՝ լուսաբանվեն առանձնահատուկ խորությամբ։
 
:* Թույլ տալով, որ '''ցանկացած մարդ խմբագրի''' , Վիքիփեդիան հեշտացնում է նաև [[վանդալիզմ]]ի դրսևորումները, ինչպես նաև չստուգված, անհավաստի տեղեկատվության մուտքը, որը հետո պետք է վերացվի Տես [[Wikipedia:Administrator intervention against vandalism]]։ Մինչդեռ ակնհայտ վանդալիզմը սովորաբար շատ հեշտ ու արագ է հայտնաբերվում ու մաքրվում, Վիքիփեդիայի որակին ավելի շատ սպառնում է սուբյեկտիվ տեսակետների արտահայտումը։ Այդուհանդերձ, այն միտվածությունը, որը գուցեև առարկության տեղիք չտա ավանդական տեղեկատուներում, Վիքիփեդիայում դիտվում է որպես մեծ խնդիր։ Թեև Վիքիփեդիայի հոդվածները խմբագրումից հետո սովորաբար պահպանում են չեզոքության ստանդարտը, կարևոր է հաշվի առնել, որ նորաստեղծ հոդվածները և այն հոդվածները, որոնք ավելի քիչ են վերահսկվում միանգամայն կարող են ենթարկվել վանդալիզմի և պարունակել սխալ տեղեկատվություն։ Վիքիփեդիայի ռադիկալ բացությունը նաև ենթադրում է, որ ցանկացած առանձին վերցված հոդված ցանկացած պահի կարող է լինել վատ վիճակում, ինչպես օրինակ մի մեծ հոդված՝ խմբագրման ընթացքում, կամ նույն հոդվածը՝ հակամետ վերախմբագրման ընթացքում։ Շատ ներդրողներ դեռ լրիվ չեն համապատասխանում [http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Policies_and_guidelines Վիքիփեդիայում ընդունված սկզբունքներին և ուղեցույցներին] կամ տեղեկույթ են ավելացնում [http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:CITE առանց հղումների և չնշելով մեջբերված քաղվածքի աղբյուրները]։ Վիքիփեդիայի բաց բնույթը իրականում շատ է մեծացնում հավանականությունը, որ որևէ սխալ տեղեկույթ, տվյալ կամ ապակողմնորոշիչ դրույթ հարաբերականորեն արագ կուղղվի։ Բազմաթիվ խմբագիրներ ցանկացած պահի վերահսկում են և կայքում կատարված [[Սպասարկող:Վերջինփոփոխությունները|վերջին փոփոխությունները]] և իրենց հեղինակած հոդվածներում կատարված փոփոխությունները [[Սպասարկող:Հսկողության ցանկ|հսկողության ցանկերի]] միջոցով։
 
:* Վիքիփեդիան գրվում է '''բաց ու թափանցիկ փոխհամաձայնությամբ'''։ Մոտեցում, որն ունի և իր առավելությունները և թերությունները։ Գրաքննությունը կամ "պաշտոնական" տեսակետների պարտադրումը ծայրահեղ դժվար է և սովորաբար որոշակի ապարդյուն ջանքերից հետո դադարեցվում է։ Ի վերջո հոդվածների մեծամասնության մեջ ուղղակի կուտակվում և համատեղվում են բոլոր արժեքավոր կարծիքները և հոդվածներն սկսում են չեզոք տեսակետ արտահայտել [[WP:NPOV|neutral point of view]]։ Սակայն իրականության մեջ փոխհամաձայնության ձեռք բերման գործընթացը կարող է շատ երկար տևել և որոշ հոդվածներ կարող են շատ երկար ժամանակ անավարտ մնալ մինչև բոլորն իերնց տեսակետներն արտահայտեն ու ձեռք բերվի չեզոք դիրքորոշում, որին համաձայն են բոլոր կողմերը։ Չեզոքության ձեռք բերումը երբմն շատ է դժվարանում որոշ խմբագիրների ծայրահեղական մոտեցման պատճառով։ [[Wikipedia:Tendentious editing|extreme-viewpoint contributors]]։ Վիքիփեդիան ունի խմբագրական կարծիքների հաշտեցման մի ամբողջ գործընթաց, որը թույլ է տալիս երկար քննարկել հարցը, դիտարկել ու տնտղել այն խորությամբ և բազմակողմանիորեն։ Բայց հենց այդ մոտեցման շնորհիվ անհամաձայնությունները կարող են ամիսներ տևել, մինչև անորակ կամ կողմնակալ խմբագրումները չհեռացվեն։ Ընդհանուր մոտեցումն այն է, որ Վիքիփեդիան իրոք արժեքավոր ռեսուրս է և իր մեջ ներկայացված թեմաների շուրջ իրոք բազմակողմանի կարծիքներ և հղումներ է պարունակում։
Տող 193.
# [[Վիքիփեդիա:Հաշտարար հանձնաժողով|Հաշտարար հանձնաժողովը]] կարելի է համարել Վիքիփեդիայի յուրօրինակ [[գերագույն դատարան]]ը։ Այդ Հանձնաժողովն է լուծում այն խնդիրները, որոնց լուծման համար մյուս բոլոր միջոցները ձախողվել են։ Հանձնաժողովի անդամներն ընտրվում են հանրության կողմից և սովորաբար լինում են ամենափորձառու ադմինները։
#[[:Meta:Stewards|Ստյուարդները]] ներկայացնում են տեխնիկական թույլտվությունների վերին էշելոնը, բացի Վիքիփեդիայի Տնօրենների խորհրդից։ Ստյուարդները կարող են մի քանի տեխնիկական բաներ անել, և նրանց մասին մասնակիցները գրեթե երբեք ոչինչ չեն լսում, որովհետև նրանք գործում են միայն այն դեպքերում, երբ որևէ վիքիում տեղական ադմինիստրատոր կամ բյուրոկրատ չկա։ Ստյուարդները շատ քիչ են։
#[[Մասնակից:Ջիմբո Վեյլս|Ջիմմի Վեյլսը]] , որպես Վիքիփեդիայի հիմնադիր ունի մի քանի հատուկ դերակատարումներ և արտոնություններ։ Սակայն հիմնականում նա չի ակնկալում որևէ այլ խմբագրից կամ ադմինիստրատորից տարբեր վերաբերմունքի արժանանալ։
 
=== Խմբագրման որակի վերստուգումը ===