«Ավետարան ըստ Մարկոսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Մարկոս.jpg|thumb|Մարկոս ավետարանիչ։]]
{{Նոր Կտակարանի Գրքերը}}
Մարկոսի '''Ավետարան ըստ Մարկոսի''' ({{lang-el| Κατά Μαρκον }}), Նոր Կտակարանի կանոնի երկրորդ գիրքը: Չորս Ավետարաններից ամենակարճն է և գրվել է մյուսներից առաջ։ Հեղինակը, ըստ առաջին եկեղեցու վկայության, Հովհաննես Մարկոսն է, որի մասին ծանոթություններ ունենք «Առաքյալների գործերը» գրքից և առաքելական նամակներից (Կղ 4.10, Փլմ 24, Բ Տմ 4.11, Ա Պտ 5.13)։ Դեպի [[Երուսաղեմ]], [[Կիպրոս]] և [[Պամփիլիա]] կատարած ճանապարհորդության ընթացքում Մարկոսն ուղեկցել է [[Պողոս առաքյալ|Պողոսին]] և [[Բառնաբաս]]ին։ Որոշ ժամանակ նա աշակերտել է նաև [[Պետրոս առաքյալ]]ին։
 
Մարկոսի Ավետարանն սկսվում է այն հաստատումով, որ [[Հիսուս Քրիստոս]]ը Աստծու Որդին է։ Այս Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես մեծ հեղինակության տեր մի անձի, որի իշխանությունը երևում է նրա ուսուցումներից, չար ոգիների վրա ունեցած ազդեցությունից և մարդկանց մեղքերը ներելուց։ Աստիճանաբար Հիսուսն ինքն իրեն հայտնի է դարձնում իր աշակերտներին, և որքան հայտնի է դարձնում իր [[Մեսիա]] լինելը, այնքան ավելի է խոսում իր չարչարանքների, մահվան և հարության մասին, որոնք պիտի տեղի ունենային Երուսաղեմում։ Հիսուսն ինքն իրեն կոչում է Մարդու Որդի, որն աշխարհ է եկել իր կյանքը տալու՝ մարդկությունը մեղքի կապանքներից ազատագրելու համար։