«Իրավական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
map swap
Տող 1.
[[Պատկեր:Map of the Legal systems of the world (en).png|մինի|300px|Աշխարհի իրավական ընտանիքները]]
'''Իրավական ընտանիքը''' (իրավական համակարգը լայն իմաստով) ազգային իրավական համակարգերի ամբողջություն, որոնց միավորում է իրավունքի աղբյուրների, հիմնական եզրերի, իրավահամակարգի կառուցվածքի և իրավունքի պատմական ձևավորման ընդհանրությունը։ Ժամանակակից երկրների իրավական համակարգերը հիմնականում երեք իրավական ընտանիքների են պատկանում. [[Հռոմագերմանական իրավական համակարգ|հռոմագերմանական]] (կամ ''մայրցամաքային''), [[Անգլասաքսոնյան իրավական համակարգ|անգլասաքսոնյան]] (կամ ''անգլաամերիկյան'', կամ էլ ''ընդհանուր իրավունքի ընտանիք'') և կրոնական, ինչպես նաև կարելի է հանդիպել խառը իրավահական համակարգով երկրներ։ Ամեն դեպքում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգը ունի զարգացման իր յուրահատուկ ուղին և իրավունքի սեփական անկրկրնելի տարբերակը։
 
Այսօր աշխարհում առկա ավելի քան 195 պետություններ օգտագործում են իրավունքը, որպես հասարակական կյանքի կարգավորման միջոց:          Յուրաքանչյուր պետություն ունի իր ինքնուրույն իրավական համակարգը, սակայն այդ պետությունների իրավական համակարգերն ունեն որոշակի ընդհանրություններ և տարբերություններ: Այդ ընդհանրություններում որոշիչը իրավունքի աղբյուրն է, որի հիման վրա էլ աշխարհի իրավական համակարգը կարելի է ենթարկել դասակարգման, որոնք իրավագիտության մեջ ստացել են '''իրավական ընտանիք''' անվանումը: Իրավունքի աղբյուրի հիման վրա առանձնացնելով իրավական ընտանիքները` անշուշտ պետք է հաշվի առնել նաև
 
1. իրավունքի սկզբունքները,
 
2. իրավունքի կառուցվածքը,
 
3. իրավական մշակույթը,
 
4. իրավական սովորույթները և այլն:
 
'''Իրավական
ընտանիքների տեսակները'''
 
Այս կապակցությամբ անդրադառնանք հեղինակներից մի քանիսի տեսակետներին: XX դարի 60-ական թվ. Ֆրանսիացի գիտնական Ռենե Դավիդը տվեց իրավական ընտանիքի հետևյալ դասակարգումը: Ըստ նրա գոյություն ունեին երկու տիպի իրավական ընտանիքներ: Առաջին տիպը, որը նա անվանում էր '''հիմնական''', իր մեջ ներառում էր
 
-        Ռոմանո - գերմանական
 
-        Անգլո - սաքսոնական
 
-        Սոցիալիստական  
 
Իսկ երկրորդ խմբի մեջ, որը կոչվում էր '''լրացուցիչ իրավական ընտանիք''', մտնում էին
 
-   '''Կրոնական, այսինքն իսլամական'''
 
-   Ավանդական, այսինքն սովորութային իրավական ընտանիքներ
 
Խորհրդային իշխանության փլուզումից հետո սոցիալիստական իրավական ընտանիքը որպես այդպիսին գրեթե վերացավ (Կուբա և Հյուսիսային Կորեա):
 
Գոյություն ունի իրավական ընտանիքների դասակարգման մեկ այլ մոտեցում: Ըստ գերմանացի գիտնականներ Կ. Ցվայգերտի և Խ. Կետցի, ովքեր առանձնացնում են ութ իրավունքի ընտանիքներ.
 
-        Ռոմանական
 
-        Գերմանական
 
-        Սկանդինավյան
 
-        Անգլո - ամերիկյան
 
-        Սոցիալիստական
 
-        Իսլամական
 
-        Ինդուսական
 
-        Հեռավոր արևելյան
 
Մեկ այլ դասակարգման համաձայն առանձնացվում է իրավական ընտանիքների երեք խումբ, որտեղ ընդգրկված են 13 իրավական ընտանիքներ:
 
''Առաջին խմբի մեջ մտնում են.''
 
-Ռոմանական
 
-Գերմանական
 
-Սկանդինավյան
 
-Անգլիական
 
-Ամերիկյան
 
-Ռուսական
 
-Սոցիալիստական
 
''Երկրորդ խմբի մեջ մտնում են.''
 
-        Հարավ - արևելյան
 
-        Աֆրիկյան
 
''Երրորդ խմբի մեջ մտնում են.''
 
-        Մուսուլմանական
 
-        Հրեական
 
-        Եկեղեցական                                                                                                                                                   
 
-        Ինդուսական
 
Սակայն հիմք կվերցնենք և կանդրադառնանք հետևյալ իրավական ընտանիքներին.
 
-        Ռոմանո- գերմանական
 
-        Անգլո - սաքսոնական
 
-        Կրոնական (արաբական, մուսուլմանական)
 
-        Աֆրիկյան (սովորութային իրավական ընտանիք)
 
Այս է ներկայիս ժամանակակից աշխարհի իրավական ընտանիքների հիմնական դասակարգումը:
 
== Տես նաև ==