«Իտալիայի աշխարհագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[image:Italy_topographic_map-blank.svg|thumb|400px|աջից|Իտաալիայի ֆիզիկական քարտեզ]]
== Աշխարհագրական ակնարկ ==
[[Իտալիա|Իտալիայի]]ի ափերը քիչ են կտրտված, երկարությունը մոտ 7,5 հզ կմ է: Ռելիեֆում գերակշռում են լեռներն ու բարձրությունները (տարածքի 4/5-ը): Վարչական բաժանումը՝ մարզեր մարզերի կազմի մեջ մտնող գավառներն են։ Ալպերի և Ապենինների ստորոտներին գտնվում են 200—500 մ բարձրության հարթավայրեր, Պո գետի երկայնքով՝ կավաճահճային ցածրադիր (50—100 մ) հարթավայրեր, Պաղանի հարթավայրից հարավ՝ Ապենինյան թերակղզու երկայնքով, մոտ 1200 կմ երկարությամբ, ձգվում են միջին բարձրության Ապենինները (առավելագույն բարձրությունը՝ 2914 մ, Կոռնո): Կան գործող և հանգած հրաբուխներ (Ամիատա՝ 1734 մ, Վեզուվ՝ 1277 մ), լավային դաշտեր: Հարավ-արևելքում, Ադրիատիկ ծովի ափերի երկարությամբ, ձգվում են Դորգանո և Լե Մուրշե կարստային սարավանդները, Ապենինյան թերակղզու հարավում՝ Կալաբրյան Ապենինները (բարձրությունը՝ մինչև 1956 մ): Կղզիներն ունեն լեռնային ռելիեֆ և մի շարք հրաբուխներ՝ էտնա (3340 մ), Ստրոմբոլի, Վուլկանո: Իտալիային բնորոշ են հաճախակի և ուժեղ երկրաշարժերը: Երկրաբանական կառուցվածքով Իտալիային է պատկանում է Ալպյան գեոսինկլինալային (ծալքավորության) մարզին: